Փաստաբան. Ինչո՞ւ հարձակվել Հայաստանի վրա, երբ առանց պատերազմի ինչ ուզում, այն էլ ստանում են
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է.
«Իշխանությունների՝ մասնավորապես Անդրանիկ Քոչարյանի հետ լիարժեք համաձայն եմ. ադրբեջանա֊թուրքական զորավարժություններից վախենալ պետք չէ, նրանք այլևս երբեք Հայաստանի վրա չեն հարձակվի։
Իրոք, որն է իմաստն ու տրամաբանությունը հարձակվել Հայաստանի վրա, երբ առանց պատերազմի ինչ ուզում, այն էլ ստանում են։
Իշխանությունները գիտեն, որ պատերազմի սպառնալիք չկա, քանի որ նվազագույն պահանջի դեպքում պատրաստ ենք զիջելու ամեն ինչ, էնպես որ Ձեզ խաղաղ և մաքուր ձնառատ օր»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Որքանո՞վ են թշնամի երկրների զորավարժությունները վտանգավոր Հայաստանի համար
- Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին