Times. ԱՄՆ-ը Լիբիայում գողացել է ռուսական Pantsir-C1-ը
ԱՄՆ-ն անցյալ տարվա հուլիսին Լիբիայի ազգային բանակից (LNA) գողացել էր ռուսական արտադրության Pantsir-C1 զենիթահրթիռային համակարգ: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին իր աղբյուրներին հղում անելով հայտնել է բրիտանական «Times»-ը:
Նշվում է, որ զենիթահրթիռային համակարգը տարհանվել է ռազմի դաշտից և ուղարկվել Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազա:
Ըստ թերթի, ամերիկյան կողմն այդ գործողությունն իրականացրել է այն մտավախությունների պատճառով, որ զենիթահրթիռային համալիրը կարող է հայտնվել զենքի մաքսանենգների ձեռքում և օգտագործվել քաղաքացիական ինքնաթիռների դեմ:
«Times»-ը գրում է, որ ամերիկյան C-17A Globemaster III տրանսպորտային ինքնաթիռը ՀՕՊ համակարգը հասցրել է Լիբիա: Այդ համալիրները ստացվել են Արաբական Միացյալ Էմիրություններից, որոնք, իրենց հերթին, դրանք ձեռք էին բերել Ռուսաստանից: Թերթը պնդում է, որ Մոսկվան գիտի զենքի գողության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին