Ալումյանը՝ դատավորին. Ինձանից պաշտպանո՞ւմ եք այս միկրոֆոնը
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն առարկեց դատավորի կողմից Արմեն Գևորգյանին ու նրա պաշտպանին ձայնի իրավունքից ու նրանց փաստարկները ներկայացնելու հնարավորությունից զրկելու որոշման դեմ։
Նա հիշեցրեց, որ ՀՀ երկրորդի նախագահի պաշտպանները մշտապես իրենց դիրքորոշումները հայտնելիս ընդգծել են, որ այս գործը կրում է քաղաքական բնույթ, հետապնդում է քաղաքական գնահատականներ։
«Քաղաքական հետապնդում ասվածն իրավական գնահատական է և ունի միջազգայնորեն ընդունված իր սահմանումները։ Հիմա եթե մենք իրավական բնույթ կրող այդ հայտարարություններ արել ենք ու ինչ-որ փուլում ուզում ենք հիմնավորել այդ, ապա պետք է առնվազն ակնարկենք, իսկ երբեմն շատ հստակ խոսենք, թե մեր կարծիքով, ինչ քաղաքական շահ է հետապնդում այն անձը կամ անձինք, որոնք հրահանգել են մեր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, և ում հրահանգով է հիմա այս քրեական հետապնդումն իրականացվում։ Այսինքն, սա պաշտպանական կողմի փաստարկն է իր տրամաբանական շղթայով»,- իր խոսքում ասաց Հայկ Ալումյանն՝ ընդգծելով, եթե Գևորգյանին զրկում են ձայնի իրավունքից, ապա նշանակում է, որ զրկում են փաստարկները ներկայացնելու հնարավորություններից։
Պաշտպանը նկատեց, որ պաշտպանական կողմն իր խոսքում դիմելով դատարանին՝ նշում են «հարգելի դատարան»՝ չնայած որոշները նրա հետ համաձայն չեն, երբեմն չեն համակրում, ամեն կերպ փորձում են դատական ինստիտուտի նկատմամբ հարգալից լինել։
«Բայց հարգելի դատարան, Դուք էլ պետք է այնպես անենք, որ Ձեր գործողությունների հետևանքով ձեր ինստիտուտը վարկանիշը չգցի։ Հիմա ես կարծում եմ, որ Դուք ոչ միշտ եք այդպես անում»,- նշեց Ալումյանը։
Փաստաբանն անդրադարձավ նաև այն հագամանքին, որ փաստաբանների սեղանին դրված բարձրախոսը հեռացված է։
«Ինձանից պաշտպանո՞ւմ եք այս միկրաֆոնը։ Թե՞ մտածում եք, որ փաստացի ֆիզիկական ներգործությամբ պարտադրել, որ ես անեմ այն, ինչ պարտավո՞ր եմ անել։ Չե՛ք կարող։ Մեղադրողների սեղանից վերցված չէ միկրոֆոնը, դրանով դուք ուզո՞ւմ եք ասել, որ ես մինչև հիմա ավելի անկարգ եմ դրսևորել էս դատավարության ընթացքում, քան մեղադրողներից մե՞կը։ Դա՞ եք ուզում ասել, թե՞ ուզում եք, որ այնտեղ նման տպավորություն լինի։ Ես դրա դեմ էլ եմ առարկում»,-ասաց Ալումյանն ու հայտարարեց՝ միանում է Արմեն Գևորգյանի պաշտպանի՝ Էրիկ Ալեքսանյանի միջնորդությանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Ինչի՞ մասին եմ ես լռել, որն այսօր պետք է բարձրաձայնեմ
- Պաշտպանը՝ դատավոր Դանիբեկյանին. Դուք կատարել եք հանցագործություն և դրա համար պետք է ենթարկվեք պատասխանատվության
- Ռոբերտ Քոչարյանը հինգ օր կբացակայի հանրապետությունից
- Արմեն Գևորգյանի պաշտպանն ինքնաբացարկ հայտնեց դատավոր Դանիբեկյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց