Տեսանյութով պոստի վիճակը ցուցադրած սպան ՌՈ չի կանչվել
«ԶԼՄ-ներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սպա Անդրանիկ Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել, չի համապատասխանում իրականությանը»։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։
Ըստ դատախազության, նա ռազմական ոստիկանություն էլ չի կանչվել։
Հիշեցնենք, որ ֆեյսբուք սոցիալական ցանցոմ լայն տարածում է գտել զինծառայողի կողմից նկարված տեսանյութը, որտեղ ապան ներկայացնում է, թե ինչ պայմաններում են սահման պահում հայաստանցի զինվորները։
«Բաց սարի վրա, պալատակի մեջ, որը քամին քիչ է մնում տանի։ Մի բեսպիլոտնիկ գա, խփի, ոչ փրկվելու ենք, ոչ էլ փախնելու տեղ ունենք, գլխներիս վերևը շոր է, ուրիշ ոչ մի բան»,- ներկայացնում է տեսանյութի հեղինակը։
Տեսանյութում երևում է, որ զինծառայողները քնում են գետնին ծածկոցների վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ