Ստանիսլավ Զաս․ ՀԱՊԿ-ը 2021թ-ին կանցկացնի մոտ 8 խոշոր զորավարժություններ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նախատեսում է 2021 թվականին անցկացնել մինչև ութ հիմնական վարժանքներ, որոնց մեծ մասը՝ Տաջիկստանում: Այդ մասին այսօր ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Ես միայն մեծերի մասին կարող եմ ասել, մենք դրանցից մոտ 8-ն ունենք», - ասել է Զասը՝ պատասխանելով հարցին, թե այս տարի քանի վարժություն է նախատեսվում:
Գլխավոր քարտուղարի խոսքով, զորավարժությունների մեծ մասը տեղի է ունենալու Տաջիկստանի տարածքում, քանի որ այս երկիրը նախագահում է 2021 թ-ին։ Նախատեսված են, մասնավորապես, «Էշելոն» վարժանքներ, հավաքական օպերատիվ արձագանքման ուժերի, հետախուզական ուժերի և այլ վարժանքներ:
«Զորավարժությունների մեծ մասը նախատեսված է տարվա երկրորդ կեսին»,- ասել է Զասը, ավելացնելով, որ ՀԱՊԿ-ն առաջնորդվում է իրավիճակով և ռիսկերով, որոնք առաջանում են վարժանքների մասնակիցների համար` կորոնավիրուսային համաճարակի հետ կապված:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ անցյալ տարի համաճարակի պատճառով մի շարք միջոցառումներ տեղափոխվել են այլ ձևաչափի, չեղարկվել կամ տեղափոխվել են 2021 թվական:
«Այս տարի մենք հույս ունենք, որ համաճարակի հետ կապված իրավիճակը մեզ հնարավորություն կտա կատարել մեր բոլոր ծրագրերը», - ասել է Զասը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին