Քաղաքական 10:38 03/02/2021 Աշխարհում

ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ, որ ՌԴ-ն, Թուրքիան և Ադրբեջանը թելադրեն իրավիճակը ԼՂ-ում․ ԱՄՆ կոնգրեսկաններ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի առաջնորդներ, կոնգրեսականներ Ֆրենք Փալլոնը, Ջեքի Սփիեռը, Գաս Բիլիրակիսը,Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ու պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Նամակում կոնգրեսականները շնորհավորել են նախարարներին պաշտոնները ստանձնելու կապակցությամբ, ինչպես նաև ընդգծել տարածաշրջանում ստեղծված ծանր կացությունը, որն ըստ կոնգրեսականների՝ առաջ է եկել ադրբեջանական և թուրքական անկանխատեսելի ագրեսիայի արդյունքում: Նրանք բարձրացրել են ամերիկահայ օրակարգի մի շարք խնդիրներ՝ ընդգծելով ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության մի շարք առաջնահերթությունների կարևորությունը: Նամակի մեջ, որին միանում են այլ կոնգրեսականներ ևս, մասնավորապես ասված է.

«Հարգելի քարտուղարներ Բլինքեն և Օսթին,

Մենք՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներս, այս նամակով շնորհավորում ենք Ձեզ վերջին հաստատումների կապակցությամբ և Ձեզ ենք ներկայացնում երկու կուսակցությունների կողմից առաջ քաշված առաջնահերթությունները, որոնց շուրջ հույս ունենք աշխատել 117-րդ Կոնգրեսի ընթացքում:

Կովկասյան տարածաշրջանում և Հարավային Կովկասի ամերիկյան արտաքին քաղաքականության ապագայի ամենախնդրահարույց հարցերից մեկը շարունակում է մնալ մարդասիրական ճգնաժամը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Ինչպես տեղյակ եք, ադրբեջանական և թուրքական ուժերը 2020 թ. սեպտեմբերի 27-ին նախաձեռնել են չհիմնավորված հարձակում՝ հանգեցնելով վեց շաբաթյա ավերիչ պատերազմի, որի արդյունքում զոհվել է 5,000 մարդ, իսկ ավելի քան 100,000 էթնիկ հայեր ստիպված են եղել լքել Ղարաբաղի շրջանը:

Ադրբեջանական ուժերը կարողացան արագ առաջխաղացում գրանցել տարածաշրջանում` Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների օգնությամբ, որոնցից շատերը ենթադրաբար կապեր ունեն միջազգայնորեն ճանաչված ահաբեկչական խմբավորումների հետ, Bayraktar անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, որոնք օգտագործում են ամերիկյան բաղադրիչներ ու տեխնոլոգիաներ, և ծանր զինատեսակների օգնությամբ, ներառյալ արգելված կասեթային և սպիտակ ֆոսֆորային զինատեսակներ:

Հազարավոր հայ խաղաղ բնակիչների դեմ զանգվածային բռնության վտանգի մեծացման հետևանքով Հայաստանը համաձայնվեց խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 10-ին: Այս համաձայնագիրը դադարեցրեց կատաղի մարտական գործողությունները, սակայն աննշան ազդեցություն ունեցավ COVID-19 համաճարակի ընթացքում հազարավոր տեղահանված ընտանիքների սննդով ապահովելու, ապաստարանների և ապահովման հրատապ և կարևոր խնդիրները կարգավորելու համար: Խախտելով հրադադարի ռեժիմը ՝ Ադրբեջանը հրաժարվում է ազատել տասնյակ հայ ռազմագերիներին և բերման ենթարկված խաղաղ բնակիչներին, որը ի ցույց է դնում, թե ինչպես է այս համաձայնագիրը ձախողում կառուցվածքային խնդիրների կարգավորումը, որոնք տասնամյակներ ի վեր անորոշությամբ են լցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մի քանի շատ կարևոր խնդիրներ լուծումներ են պահանջում, և շատ կարևոր հարցերի պետք է տալ պատասխաններ նախքան պարտադիր և տևական խաղաղության կնքումը:

Նախ, ներկայիս զինադադարում դրված պայմանները չեն նպաստում տարածաշրջանում Արցախի երկարաժամկետ անվտանգության և կայունության ապահովմանը: ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ, որ բացառապես Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը թելադրեն և տիրեն իրավիճակին Լեռնային Ղարաբաղում: Չնայած մենք արձանագրում ենք Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի գործընթացում որոշակի շարժ, սակայն կարծում ենք, որ ավելի շատ պետք է արվի` ինքնորոշման հիմնարար իրավունքի հիման վրա տևական կարգավորման հասնելու համար:

Մենք բարձր ենք գնահատում այդ կապակցությամբ հաստատման լսումների ժամանակ պետքարտուղար Բլինքենի տված պատասխանը, ուր նա նշել էր, որ «կխթանի ԱՄՆ-ի ներգրավվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորմանը հասնելու համար, որը կպաշտպանի ԼՂ անվտանգությունը և կօգնի զերծ մնալ նոր պատերազմի բռնկումից»:

Բանակցություններում մեր դիվանագետները պետք է պնդեն, որ Միացյալ Նահանգների աջակցությամբ ցանկացած ապագա կարգավորում Արցախի ժողովրդին հնարավորություն կտա վերակառուցել իր համայնքները և վերականգնել իր խաղաղ կյանքը՝ առանց վախենալու հետագա արյունահեղությունից: Սա պետք է ներառի ԱՄՆ-ի նշանակալի պարտավորությունները՝ Արցախի բնակչությանն անհապաղ մարդասիրական օգնություն և օգնության փաթեթ տրամադրելու վերաբերյալ:

Միջազգային հանրությունը, ներառյալ Միացյալ Նահանգները, նույնպես կարևոր դեր ունեն՝ ճանաչելով ի վերջո Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրա օրինական բանակցային կողմի դերն այս հակամարտության կարգավորման գործում: Այս ճանաչման բացակայության պարագայում, նրանք կշարունակեն բախվել ադրբեջանական և թուրքական ուժերի տեղահանման սպառնալիքին ՝ առանց որևէ պաշտոնական հատուցման տարբերակի:

Տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու մեկ այլ կարևոր բաղադրիչներից է ապակայունացնող դերակատարներին պատասխանատվության ենթարկելը: Գոյություն ունեն զգալի թվով ապացույցներ այն մասին, որ ադրբեջանական և թուրքական ուժերը ծրագրել էին սեպտեմբերի 27-ի Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը: Այս ապացույցները ներառում են սպառազինության կուտակում, ներառյալ անօդաչու թռչող սարքերի, որոնք սպանել են բազմաթիվ անմեղ քաղաքացիական անձանց հակամարտության ընթացքում, 2020 թ. հուլիսին ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Տավուշի մարզում իրականացված սադրանքների և Հայաստանի սահմանի մոտ լայնածավալ համատեղ զորավարժությունների մի քանի դեպքերի, որոնք կանխորոշեցին ապագա հարձակումները: Միացյալ Նահանգները և միջազգային մյուս դերակատարները չկարողացան ըմբռնել այս նախազգուշական ազդանշանները և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ իրավիճակի կտրուկ և անհիմն սրացումը կանխելու համար:

Ադրբեջանական և թուրքական ագրեսիան կանխելու համապատասխան գործողությունները պետք է ներառեին այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սպառնալիքը և օգնության դադարեցումը, ներառյալ Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ ենթաբաժնի ժամանակավոր կասեցման դադարեցումն ու Գործընկերների կարողության կառուցման ծրագրի 333-րդ ենթաբաժնի միջոցով հետագա ռազմական օգնության տրամադրման ընդհատումը: Մեզ ոգևորում է պետքարտուղար Բլինքկենի պատասխանը նաև այս թեմայի վերաբերյալ իր հաստատման ընթացքում:

Այդ նույն ժամանակ, Միացյալ Նահանգները պետք է վերանայի մեր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ռեժիմը քաղում է այն խառնաշփոթի պտուղները, որոնք սերմանել է Միջերկրական ծովի արևելքում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում: Նրա կանխամտածված ապակայունացնող պահվածքը, որը ներառում է ռուսական արտադրության հակաօդային հրթիռների տեղակայում անկախ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքի, պահանջում է արագ և վճռական փոփոխություն:

Մենք պետք է դասեր քաղենք Թուրքիայի նկատմամբ անցյալ վարչակազմերի կողմից կիրառվող խաղաղեցման քաղաքականության ձախողումներից և օգտագործենք բոլոր առկա դիվանագիտական և տնտեսական գործիքները՝ այդ վատ դերակատարներին պատժելու համար` ագրեսիաների և մարդու իրավունքների խախտումների պատճառով: Եթե մենք չգործենք, ապա առկա է վտանգ, որ Էրդողանի ռեժիմը կընդլայնի հակամարտության գոտին:

Վերջապես, Միացյալ Նահանգները պետք է ձգտի ամրապնդել մեր ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հետ՝ երիտասարդ ժողովրդավարության, որը ցնցվել է անցյալ տարվա իրադարձությունների և դրա արդյունքում ստեղծված անորոշության հետևանքով: Մենք Ձեզ հորդորում ենք պարզել, թե ինչպես կարող ենք Հայաստանին լրացուցիչ տնտեսական օժանդակություն տրամադրել` նրա ժողովրդավարությանը և զարգացմանը աջակցելու համար, ինչպես նաև օժանդակելու զգալի թվով տեղահանվածներին, ովքեր հեռացել են Արցախից հակամարտության ժամանակ:

Մենք նաև խնդրում ենք Ձեր վարչակազմից պարզել այն ուղիները, որոնցով Հայաստանի հետ մեր տնտեսական, մշակութային և այլ կապերը կարող են բարելավվել ՝ ի օգուտ Հայաստանի և ԱՄՆ-ում բնակվող ամերիկահայ մեծ սփյուռքի: Այդ քայլերը պետք է ներառեն Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը նախագահ Բայդենի կողմից ապրիլի 24-ին՝ ի շարունակումն Ներկայացուցիչների պալատի և Սենատի նախաձեռնությունների, որոնք երկուսն էլ 116-րդ Կոնգրեսի ընթացքում ընդունեցին Ցեղասպանության փաստը ճանաչող բանաձևեր:

Շնորհակալություն այս կարևոր հարցերի նկատմամբ ուշադրության համար: Մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ Հարավային Կովկասի տարածաշրջանում այնպիսի քաղաքականություն մշակելու ուղղությամբ, որը համահունչ կլինի ԱՄՆ ազգային անվտանգությանը, մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներին և մեր ժողովրդավարական արժեքներին: Հուսով ենք, որ այս հարցերը հաջորդիվ կքննարկվեն Ձեր և Ձեր թիմերի հետ առաջին իսկ հնարավորության դեպքում»,-ասված է կոնգրեսականների նամակում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:33
Բայց մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք.Գառնիկ Դանիելյան
«Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ տարածքից մի միլիմետր տարածք չի զիջում, բայց մենք հաշվեցինք 180 մլրդ միլիմետր տարածք է...
Աղբյուր` Panorama.am
23:14
«Մեր ձայնը» կանանց նախաձեռնությունը կպայքարի Հայաստանի ինքնիշխանության, իրական արևմտյան արժեքների համար. Հայտարարություն
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքի իր էջում տարածել է  «Մեր Ձայնը» կանանց նախաձեռնության հայտարարությունը, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
22:55
Թուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել.Սուրեն Պետրոսյան
«Մեր օրակարգը հաշտության մասին է և մենք բոլոր հնարավոր հարթակներում հայտարարում ենք, որ այն մարդը, ով բախում կհրահրի և բռնության կոչ կանի...
Աղբյուր` Panorama.am
22:03
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «ՔՊ-ի ապազգային ու  հակապետական նախաձեռնություններին անդուլ...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Ես երևույթներին վարդագույն ակնոցներով նայելուն...
Աղբյուր` Panorama.am
21:12
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է  ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human...
Աղբյուր` Panorama.am
20:50
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողում՝ «սահմանազատում» Կիրանցում
Լրագրող Անի Գևորգյանը տեսանյութ է հրապարակել  Տավուշի մարզից, որտեղ շարունակվում են քարտեզագրման աշխատանքները։ Կիրանցները բորբոքված են՝...
Աղբյուր` Panorama.am
20:45
Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն․ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրվա ընթացքում իշխանական...
Աղբյուր` Panorama.am
20:45
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների Թագավորության, Ֆրանսիայի Հանրապետության և Կանադայի դեսպաններին
Աղբյուր` Panorama.am
20:32
Սրբազան պայքար. շարժման նոր քայլերգը
Տեղի ունեցավ շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը: «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»  տեսահոլովակը...
Աղբյուր` Panorama.am
20:15
Կիրանցում ականազերծված տարածքներում արդեն ադրբեջանցիների դրոշներն են, սա պատերազմը չէ՞․ Սոֆյա Հովսեփյան
Սոլակ համայնքում շարժման մասնակիցներին միացել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ իր նորածին որդու հետ։ «Ցավում եմ, որ...
Աղբյուր` Panorama.am
19:36
«Դեմ ենք Տավուշում միակողմանի զիջումներին». ակցիա՝ Շենգավիթ համայնքում
«Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում։ Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանը» մինչ այս...
Աղբյուր` Panorama.am
19:20
Եզդի համայնքի ներկայացուցիչները միացել են շարժմանը
Հայաստանում եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանը տեղեկացրեց, որ համայնքից բազմաթիվ եզդիներ միացել են շարժմանը։ «Եղբայրը՝ եղբոր թասիբը...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այսօր ժամը 20:00-ին տեղի կունենա շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Կոտայքի մարզի Սոլակ գյուղ։ Այստեղ տեղադրվելու են վրաններ՝ գիշերելու համար։ Առավոտյան կշարունակեն երթը։...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի մերձակա Իվանյան գյուղի օդանավակայանը
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի մերձակա Իվանյան գյուղի օդանավակայանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական  աղբյուրները։ Նշվում...
Աղբյուր` Panorama.am
18:38
Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում
Մայիսի 8-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության հաջորդ օրը Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում։ ՌԻԱ Նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
18:34
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Panorama.am-ը միանում է լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են ներկա լինել ու լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 7-ի ասուլիսը։ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Սոլակ գյուղում տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի մեզ, Բագրատ Սրբազան
«Ժողովուրդ ջան, կնստենք մեքենաները, մոտ 10կմ ճանապարհ կա դեռ, կգնանք նախանշված տեղը՝ Սոլակ գյուղ։ Այնտեղ հատուկ տեղ  է հատկացված։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանից «Հրապարակը» հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունի Բագրատ սրբազանի սկսած շարժման վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Եթե որևէ մեկը շիշ կնետի, կբորբոքվի, կհարձակվի, ուրեմն իրենց մարդն է. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը քիչ առաջ քայլերթի մասնակիցներին տեղեկացրեց, որ առջևում ոստիկանության զորք կա կուտակված և հորդորեց սադրանքի չտրվել, պահել...
Աղբյուր` Panorama.am
17:13
Պետք է ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
«Ես որպես հայ քրիստոնյա, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, միացել եմ մեր հայ եկեղեցու։ Ամեն ինչ լավ է  լինելու»,- լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ. Միրզոյան
«Ուզում եմ վերահսաստատել Հայաստանի հավատարմությունը՝ Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատմամբ»,- Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
16:48
Չապականված մարդկանցով պետք է սատար կանգնել Սրբազանին, որպեսզի այս արդար պահանջը իրագործվի.Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կառավարության շենքի դիմաց 5 օր առաջ 72 ժամյա նստացույց հայտարարած ազատամարտիկ Իշխան Գևորգյանը շարունակում է իր ակցիան՝ արդեն ընկերների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:28
Չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Դադիվանքի նախկին վանահայր
«Այս շարժման վերջնանպատակը պետք է լինի՝  արդարություն և հաղթանակ»,- լրագրողներին ասաց Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր...
Աղբյուր` Panorama.am
16:22
Երևանում տեղատարափ անձրևների հասցրած վնասների հետևանքով 80-ից ավելի ահազանգեր են ստացվել
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
15:47
Պետք է միանանք Բագրատ Սրբազանին, այլապես կործանվելու ենք. երևանցիները սպասում են քայլերթի մասնակիցներին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 4-ից Կիրացից սկսված քայլերթին այս օրերի ընթացքում միացել են...
Աղբյուր` Panorama.am
15:47
Գավառում քայլերթի մասնակիցներին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ քայլերթի մասնակիցներին բազամաթիվ մարդիկ միացան ու ողջունեցին Գավառի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Սրանք վախերի ու սարսափի մեջ են. Գառնիկ Դանիելյան
«Այս իշխանության ամեն մի օրը թանկ է արժենում մեր երկրի, մեր պետականության վրա»,- Կիրանցից Երևան քայլերթի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ցրել ԳՏ ԱԺ-ն
Քպիչները եթե խոսում են պատերազմից, ուրեմն դրանով ապացուցոմ են, որ ալիևի հետ միաբան ախպերներ են, որ ալիևը նիկոլի համար իր սիրելի զինվորներին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա
Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}