Տնտեսություն 11:22 03/02/2021 Հայաստան

Պետք է փոխենք տնտեսական մոդելը, քաղաքականությունը և թիմը. Սուրեն Պարսյան

«Նախորդ տարվա վիճակագրական տվյալները բավականին մտահոգիչ են՝ հաշվի առնելով այն, որ 2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին արձանագրել ենք 7.5% տնտեսական անկում, որն աննախադեպ վատ ցուցանիշ է վերջին 10 տարիների վիճակագրության մեջ»,- panorama.am-ի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը  և հիշեցրեց, որ նման մեծ անկում գրանցվել էր միայն 2009 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ, որը կազմել էր 14.1%:

Նրա խոսքով՝ նախորդ տարվա տնտեսական անկումն իր բացասական ազդեցությունը թողեց գրեթե բոլոր ճյուղերի՝ առևտրի, շինարարության, ծառայության ոլորտներերի և արդյունաբերության վրա:

Նկատելով, որ դրանք այն ոլորտներն են, որտեղ զբաղված են մեծ թվով մարդիկ, գործում են բազմաթիվ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ՝ տնտեսագետն ասաց, որ պատահական չէ՝  2020 թվականի հունվար-դեկտեմբերին 22 հազարից ավելի տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը դադարել է և ,եթե համեմատեն 2019 թվականի հետ, ապա 50 %-ով ավելացել է տնտեսական գործունեությունը դադարեցրած սուբյեկտների թիվը:

Սուրեն Պարսյանը նկատեց, որ բիզնեսը դադարեցրել է իր գործունեությունը, որպեսզի հարկեր չվճարի և իր ֆինանսական վիճակը շտկի, իսկ որոշներն էլ նույնիսկ մտածում են բիզնեսը վաճառելու և Հայաստանից գումարը տանելու մասին:

«Այդ միտումների վառ ապացույցը 2020 թվականի օտարերկրյա ներդրումների զուտ հոսքն է, որն աճել է նախորդ տարվա համեմատ: Այսինքն՝ Հայաստանում ներդրում արած, գումար աշխատած կազմակերպությունները, իրենց գումարները դուրս են հանում այստեղից, իրենց միջոցները չեն կապում Հայաստանի տնտեսության զարգացման հետ»,- հայտարարեց Պարսյանը:

Ըստ բանախոսի՝ դրա պատճառն այն է, որ ներդրողների մոտ բացասական սպասումներ կան, և տնտեսական քաղաքական առումով անորոշությունները մեծ են և նրանք գումարները տանում են ավելի «խաղաղ նավահանգիստներ»:

Նրա խոսքով՝ ստեղծված պայմաններում ներդրումները դադարեցված են՝ հաշվի առնելով նաև քաղաքական դաշտում քննարկվող արտահերթ ընտրությունների տարբերակը, որը ևս բացասական ազդակ է բիզնեսին և ներդրումներին:

«Նրանք սառեցրել են իրենց նախագծերը՝ մտածելով, որ հնարավոր է նոր զարգացումներ լինեն, իսկ քաղաքական երևույթների կապը ներդրումների հետ գործող իշխանությունները միշտ էլ ընդգծել են՝ ասելով, որ եթե արտահերթ ընտրություններ չլինեն՝ ներդրումներ չեն լինի, սահմանադրական դատարանի ընտրություններն էլ են դրա հետ կապել»,- հայտարարեց Սուրեն Պարսյանը և շեշտեց, որ դրա արդյունքում ավելի է խորացել քաղաքական և տնտեսական երևույթների միջև կապը:

Հարցին թե ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը 2021 թվականին՝ տնտեսագետը պատասխանեց, որ ունենք վատ հիմքով տնտեսություն և սպասումներն էլ են բացասական:

Նա համոզմունք հայտնեց, որ այդ ամենին կավելանա նաև էլեկտրաէներգիայի սակագնի աճը և տեղեկացրեց, որ փետրվարի 1-ից 3 դրամով ավելացել է 400 և ավելի կվ/ժամ սպառում ունեցող բաժանորդների, այսինքն՝ տնտեսվարողների հոսանքի սակագինը:

Տնտեսագերտն արձանագրեց, որ գործող իշխանությունների վերջին 1 տարվա սակագնային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսվարողների համար սակագների աճին:

«Նրանք փորձել են քաղաքական խնդիր լուծել, այսինքն՝ բնակչության համար սակագինը թողել են նույնը, բայց հնարավոր բարձրացման տնտեսական բեռը, ծախսերը փոխանցել են բիզնեսի վրա»,- հայտնեց տնտեսագետը և նկատեց, որ այդպես եղավ 2020 թվականի հուլիսին, երբ գազի սակագինը 6%-ով ավելացավ, ինչի արդյունքում բնակիչների համար այն մնաց նույնը, իսկ տնտեսվարողների համար ավելացավ:

Շեշտելով, որ հիմա էլ նույնը հոսանքի սակագների դեպքում է արվում՝ Պարսյանը նկատեց, որ բոլոր դեպքերում նույն այդ բնակիչը վճարելու է թանկացող ապրանքների համար, իսկ տնտեսվարողներն իրենց թանկ ապրանքները չեն կարողանալու իրացնել մեծ շուկաներում, քանի որ տարածաշրջանի և ԵԱՏՄ-ի շրջանակներում հանրապետության էներգակիրների գները շատ բարձր են և տեղական արտադրողները դուրս են մղվում շուկայից:

Տնտեսագետը համոզմունք հայտնեց, որ պետք է մտածել այդ խնդրի մասին և օր առաջ լուծումներ գտնել տեղական արտադրությունը պաշտպանելու, խրախուսելու համար:

Հարցին, թե 22 հազար տնտեսվարողի գործունեության դադարեցման իրողությունն արդյո՞ք չի փաստում, որ կառավարության տնտեսական աջակցության ծրագրերը չեն ծառայել իրենց նպատակին՝ Սուրեն Պարսյանը պատասխանեց, որ կառավարության հակաճգնաժամային ծրագրերի հասցեականությունը և արդյունավետությունը շատ ցածր է եղել:

Նա նշեց՝ պետք է հաշվի առնվեր, որ համաճարակ էր և հնարավոր չէր ամբողջ ծավալով տնտեսական ակտիվություն խրախուսել:

Տնտեսագետի խոսքով, եթե այս կամ այն ոլորտի գործունեությունը սահմանափակված է և դրանում գործող տնտեսվարողին կառավարությունը վարկ է առաջարկում, ապա հարց է ծագում, թե այդ տնտեսվարողը ի՞նչ անի այդ վարկերը:

«Այստեղ տնտեսական պրոցես կար. դադարի, լոգդաունի վիճակում վարկեր էին առաջարկում ինչի՞ համար, որ բիզնեսը վերցներ դրանք և պարտքն ավելացնե՞ր»,- հարց հնչեցրեց տնտեսագետը:

Նրա համոզմամբ՝ 2020 թվականին տուրիզմի ոլորտը պարտքեր կուտակեց և առաջիկայում իրենց քաղաքականությունը միտված է լինելու նրան, որ 2021 թվականին գոնե վերականգնեն 2020 թվականի վնասները, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով կորոնավիրուսի նոր տեսակների շրջանառությունը:

«Մենք մեր բիզնեսին և հանրությանը չնախապատրաստեցինք երկարաժամկետ ճգնաժամի հաղթահարմանը, մեր կառավարության հակաճգնաժամային փաթեթները նախատեսված էին 1-3 ամսվա համար, այն դեպքում, երբ ճգնաժամն ավելի երկար էր կանխատեսվում»,- հայտարարեց Պարսյանը և կարծիք հայտնեց, որ հակաճգնաժամային փաթեթները իրավիճակային և շատ հաճախ նաև պոպուլիստական տարրեր էին պարունակում:

«Դու բիզնեսին վարկ ես տալիս, որ նա հարկ տա, ինչն ուղղակի անտրամաբանական է՝ տնտեսության, բիզնեսի տեսանկյունից»,- նկատեց տնտեսագետը:

Նրա համոզմամբ՝ այս մի քանի ամիսների ընթացքում հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում տրամադրված 300 մլն դոլարը փոշիացվեց և արդյունավետությունը բավականին ցածր էր, որի վառ օրինակը գյուղատնտեսությոունն է, որտեղ կառավարությունը միլիարդավոր դրամներ ներարկեց՝ սուբսիդավորելով նաև գյուղվարկերը, բայց, նույնիսկ քիչ վստահելի պաշտոնական տվյալներով, ոլորտում գրանցվել է ընդամենը 1.2 % աճ.

«Այսինքն՝ մի քանի միլիարդ դրամ ներարկեցինք հազարավոր գյուղական տնտեսություններում, բայց աճ չկա և այսօր կարող ենք խոսել զրոյական աճի մասին»:

Նա գտնում է՝ վարկերի հասցեականության խնդրի պատճառն այն է, որ կառավարությունը փորձում է հնարավորինս խուսափել պատասխանատվությունից և բոլոր ծրագրերն իրականացնել բանկերի միջոցով՝ ընտրելով վարկերի սուբսիդավորման մեխանիզմը, որի արդյունավետությունը շատ ցածր է:

«Բանկին չի հետաքրքրում, թե գյուղացին իր վերցրած վարկն ինչ ուղղությամբ է ծախսում՝ ծնունդ է նշում, ավտոմեքենա է գնում, թե այլ ծառայություն է ձեռք բերում: Իրեն հետաքրքրում է իր վարկի վերադարձը, իսկ պետության տեսանկյունից կարևոր է, թե իր տրամադրած գումարը գյուղատնտեսության ոլորտ մուտք գործե՞ց, թե ոչ: Բազմաթիվ գյուղական տնտեսություններ 1 մլն դրամի չափով անտոկոս վարկեր վերցրեցին, բայց ծախսեցին հիմնականում տարբեր՝ ոչ գյուղատնտեսական ուղղություններով»,- ասաց Սուրեն Պարսյանը

Դրա արդյունքում, ըստ տնտեսագետի, հիմա ունենք մի իրավիճակ, երբ գյուղոլորտը, մասնավորապես՝ խոշոր եղջերավոր անասնապահությունն ունի լուրջ խնդիրներ, քանի որ վերջին տարիներին անասնագլխաքանակն է կրճատվել և Արցախում տարածքների կորստի պատճառով, նաև անասնակերի խնդիր է լինելու:

Տնտեսագետի կարծիքով, պետք է մտածել ըստ ոլորտների, ուղղությունների ծրագրեր ունենալ, իսկ գործող կառավարության հիմնական տնտեսական ծրագիրը եղել է ճանապարհաշինությունը:

«Անշուշտ շատ որակով, բավականին երկար ճանապարհներ են կառուցել, բայց դրանով երկրի տնտեսություն չես կարող զարգացնել, մենք պետք է ավելի արմատական մոտենանք խնդրին և փոխենք տնտեսական մոդելը, քաղաքականությունը և թիմը»,- հայտարարեց Պարսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:23
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Yerkir.am-ին հասած բացառիկ...
Աղբյուր` Panorama.am
13:15
«Ամբերդ ամրոցը» վերսկսում է աշխատանքը
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը  մայիսի 8 -ից  կվերսկսի աշխատանքը։ «Պահպանության ծառայություն»...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանի լեռնային մարզերում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հայաստանի լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 7-ի լույս 8-ի և 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում. Գառնիկ Դանիելյան
«Մինչ հիմա պատերազմի դուռը  բացել են իրենք ու չեն էլ փակել։ ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են։...
Աղբյուր` Panorama.am
12:49
Թովմաս Առաքելյան. Սրբազանի առաջնորդությամբ պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ սա պայքար է հանուն ճշմարտության
Թովմաս ուրարակիր Առաքելյանը, որ Տավուշում սահմանազատման մեկնարկից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարում է, գրում է. «Քանի որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Իշխանությունները քարտեզներին գաղտնիության այն աստիճանն է տվել, որ դրանց ծանոթանալու հնարավորություն չկա. Տիգրան Աբրահամյան
«Այս իրականության մեջ իշխանությունները իրականում բավարարում են Ադրբեջանի միակողմանի պահանջները և առաջ են տանում ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:42
Բագրատ Սրբազան. Իմ նկարները հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ամաչում եմ հրապարակել
«Այս շարժման գեղեցկությունն այն է, որ ամբողջը ճշմարտության մասին է»,-քայլերթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
12:19
Սրբազանի առաջնորդած քայլերթը միտված է արդարության, ճշմարտության հաստատմանը. Տիգրան Ներսիսյան
«Սա միասնության, արդարության, ճշմարտության հաստատման երթ է, որը որ պետք է այս ամենը հաստատի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Փաշինյանը Էրդողանի երդմնակալության քաղցր հիշողությունները չի ցանկանում մթագնել Պուտինի երդմնակալության նոր տպավորություններով. Խաչատրյան
«ԱԺ-ում ՄԻՊ-ի զեկույցից մեզ պարզ դրաձավ, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրում կալանավորվածների 53 %-ն անմեղ են, որովհետև այդ...
Աղբյուր` Panorama.am
11:55
Հավաքների ազատությունն ապահովված է բոլոր քաղաքացիների համար. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
«Չգիտենք որտեղից են գալիս նման հայտարարությունները, ինչ հիմնավորումներով և ինչի համար են արվում»,- խորհրդարանական ճեպազրույցների...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՊՆ. Ժամը 12:00-ին Կիրանցից հյուսիս տեղի կունենա պայթյուն
Այսօր՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք' 1(մեկ) պայթյուն: ...
Աղբյուր` Panorama.am
11:30
Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է դառնալ վերջին տարիների ամենակարևորներից մեկը. Վերլուծաբան
«Մայիսի 8-ին Մոսկվայում նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է լինել վերջին տարիների ամենակարևոր հանդիպումներից մեկը, եթե խոսքը...
Աղբյուր` Panorama.am
11:12
Ալմաթիում հանդիպումն առանց միջնորդների բանակցելու Ալիևի օրակարգի մաս է. Փորձագետ
Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Հայացք» վերլուծական կենտրոնի...
Աղբյուր` Panorama.am
10:51
ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցը Արցախ
Նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին այցելել էր Արցախի Հանրապետության Շուշի քաղաք։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու...
Աղբյուր` Panorama.am
10:02
Դեղատան փողոցում հրդեհ է բռնկվել մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում
Մայիսի 7-ին, ժամը 05:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից...
Աղբյուր` Panorama.am
10:00
Քաղաքապետարանում գումար կա կոռուպցիայի համար, բայց գումար չկա խնդիրները կարգավորելու համար. Արթուր Չախոյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանի հորդորով անդրադարձ կատարվեց հորդառատ անձրևների պատճառով Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:31
ՊՆ. Կիրանցում արված տեսանյութում Հայաստանի հատուկ ջոկատային է
Համացանցում տարածվում է տեսանյութ, որի հեղինակները պնդում են, որ Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել։ Ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Իշխանականներին զգուշացվել է այնպիսի հայտարարություններ չանել, որոնք ավելի կսրեն իրավիճակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շաբաթ օրվանից Կիրանցից Երևան եկող երթը լուրջ մտահոգություններ է...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Խաչատուրյանին առողջական վիճա՞կն էր հետ կանգնեցրել, թե՞ այլ խորքային պատճառներ կան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականների համար շարունակում է տարօրինակ մնալ ՍԴ թեկնածու Դավիթ Խաչատուրյանի՝ առողջական...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Հանձնախմբի անդամների միջև աշխատանքի բաժանում են կատարվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերի հանձնախմբի համակարգող Վարդան...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբում է. գերիները չեն վերադարձվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2021 թվականի հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում նախընտրական հանդպման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». ԿԳՄՍ-ի շրջաբերականը՝ հնարավոր բոլոր տարբերակներով կանխել աշակերտների մասնակցությունը սպասվող ցույցերին
«Փաստ» թերթը գրում է. ««Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, որը համազգային բնույթ է ստանում, մեր...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու՞ է Փաշինյանը չեղարկել իր մասնակցությունը Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին Երևանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները և լարված իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի: Վերջին տարիներին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից, ավելի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Կոռուպցիան դարձել է «անձեռնմխելի» երևույթ մեր երկրում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի դեմ պայքարը բառերից այն կողմ չի անցնում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու
Ծառայել իր զեմլյակին, թե՞ ժողովրդի կողմն անցնել։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մանկապարտեզից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան  տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Մայիսի 7-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}