Ռուսաստանը չի կարող ստեղծել «MiG-41». փորձագետ
Ռուսաստանը չի կարող ինքնուրույն ստեղծել «MiG-41» հեռահար գաղտնալսման ավիացիոն համալիր: Նման կարծիք է հայտնել ամերիկացի ռազմական փորձագետ Պյոտր Բուտովսկին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նա կարծում է՝ քիչ հավանական է, որ «MiG-41»-ին փոխարինողը 2030-ին ասպարեզ դուրս գա։
«Ռուսաստանի տնտեսության և ավիացիոն արդյունաբերության ներկա միտումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը չի կարողանա իրեն թույլ տալ նման ինքնաթիռ», - ասել է Բուտովսկին:
Փորձագետի խոսքով, «MiG-41»-ի խնդիրները մասամբ ստանձնելու են հինգերորդ սերնդի «Su-57» կործանիչները: Միևնույն ժամանակ, ըստ ամերիկացու, Ռուսաստանը կզբաղվի «MiG -31» նավատորմի արդիականացման աշխատանքներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին