Տնտեսություն 19:46 06/02/2021 Հայաստան

Ամուլսարի շահագործման հարցը շարունակում է մնալ օդից առկախված

Ամուլսարի շահագործման հարցը շարունակում է մնալ օդից առկախված։ Մասնագետների մի խումբ այն համոզմանն է, որ հանքարդյունաբերությունը չի կարելի դիտարկել տնտեսության համար եկամտաբեր ոլորտ ՝ երկարաժամկետ կտրվածքով։ Հսկատ չեն գնահատվում վնասներն ու օգուտները, որպեսզի հնարավոր լինի դնել  նժարին ու հասկանալ ոլորտը Հայաստանի տնտեսությանն օգուտ է բերում, թե՝ ոչ։ Կարճաժամկետ կտրվածքով  կարող ենք ասել, որ այո, քանի որ խոշոր հարկատուներն են, սակայն երկարաժամկետ կտրվածքով ՝ նույն  պնդումը  չկա։ 

Հետպատերազմյան շրջանում  կորուստներ  ունեցանք նաև  հանքարդյունաբերության ոլորտում։  Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Panorama.am»-ի հետ զրույցում հայտնեց համոզմունք, որ հետևանքները  տնտեսության  վրա  տեսանելի կլինեն տարեվերջին։

«Սոտքի հանքավայրի տարածքային  կորստից  հետո, ակնհայտ է , որ կնվազի արտադրությունը, կունենանք ծավալների  կկրճատում, երկաթուղու փոխադրումների հետ կապված խնդիրներ  և այլն։ Սոտքի աշխատանքների կրճատման հետ կապված խնդիրները նաև Արցախում է առաջացել, քանի որ մեր տնտեսությունները փոխկապակցված են։ Այս խնդիրները պետք է ինչ-որ կերպ լուծվեն և դրա պատասխանը պետք է տա իշխանությունը կամ Կառավարությունը»,-ասաց Խաչատրյանն ու անդրադարձավ  նոր հանքավայրերի շահագործման նպատակահարմարությանը, այդ թվում՝ Ամուլսարին։

«Ամուլսարի շահագործումը  չպետք է դիտարկել որպես փրկօղակ, ես չեմ գտնում որ դա է փրկօղակը։ Պարզապես պետք է նստել և հաշվարկել վնասներն ու օգուտները և ամենակարևոր հարցի պատասխանը պետք է տալ՝ Ամուլսարի շահագործումը վնաս հասցնում է շրջակա միջավայրին, բնապահպանական խնդիրներ առաջացնում է,թե՝ ոչ։ Եթե՝ այո, ուրեմն չի աշխատում, եթե՝ ոչ, ուրեմն աշխատում է։ Պարզ խնդիր է դրված, որի պատասխանը մինչև հիմա չկա։ Բայց ,եթե նույնիսկ շահագործվի էլ, զուտ Հայաստանի տնտեսության զարգացման առումով պետք  չէ մեծ հույսեր կապել դրա հետ։ Ավելի երկարաժամկետ հարցերի վրա պետք է ուշադրություն դարձնել»,-նշեց տնտեսագետը։

Մասնագետի  կարծիքով՝ պետք է երկարատև աշխատատեղերի հարց լուծել, այս պահին՝ Սևանի տարածաշրջանի բնակիչների համար,որոնք հայտնվել են անելանելի վիճակում։ Խաչատրյանի համոզմամբ ՝ զբաղվածությունն ապահովելու առումով Կառավարությունը պետք է հատկապես ուշադրություն դարձնի գյուղատնտեսության  ոլորտին։

«Հայաստանի այսօրվա իրավիճակում տնտեսական ճյուղը, որն ունի պոտենցիալ  և զարգացման հնարավորություն, գյուղատնտեսություն է։ Պաշտոնական վիճակագրությունը ևս հուշում է, որ մեծ քանակությամբ վարելահողեր  և գյուղատնտեսության համար պիտանի հողեր չեն  օգտագործվում»,-ասաց նա։

Այսուհանդերձ, մինչև հիմա պարզ չէ, թե գործող Կառավարությունը  ինչպես է տեսնում ոլորտում առաջացած խնդիրների լուծումը։ Ինչ վերաբերում է Ամուլսարի շահագործման հարցին, ապա 2,5 տարվա ընթացքում  կառավարությունը զգալի գումարներ ծախսեց  փորձաքննությունների,  ուսումնասիրությունների համար, սակայն  հարցը ցայսօր առկակված է օդից։ Թեև տնտեսագետները նշում են, որ հացն ավելի քան պարզ է, սակայն իշխանությունն այս  պարզ հարցի պատասխանն այդպես չունի։

Հիշեցնենք, որ երջանկահիշատակ գիտնական,  ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի նախկին ղեկավար, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը, որը տարիներ շարունակ բարձրաձայնում էր Ամուլսարի շահագործման հետևանքով սպասվելիք խնդիրների մասին, պնդում էր,   որ  հանքավայրի շահագործման  հետևանքով առաջացող ռիսկերն  անկառավարելի են։

Գիտնականը համոզված էր, որ հանքավայրի տեղադիրքից ելնելով՝ այն չպիտի շահագործվի:

«Շահագործումը վտանգելու է հանրապետության և ընդհանրապես տարածաշրջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լիճը: Արմատական խնդիրը ջրերի որակի փոփոխությունն է: Ջուրը մեր տարածաշրջանի համար թիվ մեկ քաղաքական, տնտեսական ռեսուրսն է։ Հետևաբար,     հանքի շահագործումը առաջացնելու է ինտեսնիվ թթվային դրենաժ, որն առաջինը վնասելու է Սպանդարյան-Կեչուտ թունելը։ Այն կդառնա դրենաժային խոռոչ, ապա ջրերը ոչ կենտրոնացված կգնան տարբեր ուղիներով և դուրս կգան մակերևույթ: Արդյունքում զգալի տարածքում չի լինի պիտանի խմելու, մաքուր ջուր»,-իր ելույթներից մեկում նշել էր գիտնականը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}