Մոսկվայում եղանակի պատճառով մի քանի տասնյակ չվերթներ են հետաձգվել
Մոսկվայի երեք օդանավակայաններում ավելի քան երեք տասնյակ չվերթներ են հետաձգվել։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, պատճառը ուժեղ ձնաբուքն է։
«Վնուկովո» օդանավակայանում չեղարկվել են հինգ չվերթներ, «Դոմոդեդեվո»-ում՝ 20 չվերթ, ևս երկուսը չեղարկվել են, «Շերեմետևո»-ում՝ վեց չվերթ հետաձգվել է, մեկը՝ չեղարկվել։
«Զվարթնոց» օդանավակայնի էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, Երևան-Մոսկվա և հակառակ ուղղությամբ չվերթների հետաձգման կամ չեղարկման վերաբերյալ դեռևս որևէ ինֆորմացիա չկա։ Ըստ աղբյուրի, չվերթներն իրականացվելու են նախատեսված ժամին։