Վերիշենում խոտածածկ տարածքում երեկ բռնկված հրդեհը մեկուսացվել է
Փետրվարի 13-ին, ժամը 09։07-ին Վերիշեն գյուղ է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 11 փրկարար-ծառայող։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։25-ին։ Ըստ նախնական տվյալների հրդեհն ընդգրկել է մոտ 50 հա տարածք։
Ըստ ԱԻՆ-ի՝ փետրվարի 12-ին, ժամը 13:50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 19։22-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են։ Դեպքի վայրում իրականացվել է հերթապահություն։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց