Հասարակություն 09:48 15/02/2021 Տարածաշրջան

Շուշիում երեք օր ոչ մի օգնություն չի եկել, ստացանք հետնահաջ հրամանը. լեյտենանտ Համբարյան

«Զորամասում էի, Հադրութում, սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ 7 անց 15-ի սահմաններում էր, վաշտը շարել էի, որ ճաշարան գնանք, սմերչը խփեց Հադրութ քաղաքին: Արագ թաքստոց իջանք, ամբողջ օրը ռմբակոծում էին, ինտենսիվ գործողություններ էին ընթանում, ջոկերով արագ զինվել ու բարձրացել ենք դիրքեր, կասեցրել հակառակորդի առաջխաղացումը»,- Jnews-ի հետ զրույցում պատմել է ծնունդով Ջավախքից ավագ լեյտենանտ Գրիգոր Համբարյանը։  

«Սկզբից, որ դիրքերում չէի, միտքս անընդհատ առաջնագծում էր, թե ինչ է կատարվում, չնայած կապի միջոցով լսում էի որոշ բաներ: Հենց առաջին օրը մեր գումարտակը թշնամու 4 զրահատեխնիկայից 3-ը խոցեց, մեկը կարողացավ նահաջել: Մենք բազմաթիվ հաջողություններ ենք ունեցել»,- շարունակել է նա:

26-ամյա զինվորականի համար պատերազմը սպասելի է եղել՝ Ադրբեջանը զորավարժություններ էր անցկացնում:

«Ինձ համար շատ հետաքրքիր է, թե Հադրութ քաղաքը ոնց գրավեցին, հակառակորդին հաջողվել էր առանց լուրջ մարտեր վարելու վերցնել քաղաքը: Իսկ մեր մարտական դիրքը հակառակորդի համար անհասանելի էր, մեր թիկունքը թույլ էր, իսկ առաջնային գիծը շատ ամուր, ու դա մեր հրամանատարական կազմի շնորհիվ էր: Պրոֆեսիոնալ հրամանատարական կազմի շնորհիվ մեր դիրքը շատ ամուր էր, ուղղակի երբ քաղաքը վերցրին և հակառակորդը արդեն բոլոր կողմերից հարձակվում էր, մենք չէինք կարողանում պահել դիրքը: Մենք մի կողմից ելք ունեինք, դեպի Մարտունի, որտեղով էլ դուրս ենք եկել հոկտեմբերի 28-ին, 32 օր մեր դիրքը պահելուց հետո հակառակորդը հայտնվել էր մեր թիկունքում, գրավել էր, մտել Ջաբրայիլի հատվածից, մենք այլ ելք չունեինք, անհնար էր…»,- նշել է նա։ 

Քառօրյա պատերազմի ժամանակ Գրիգորը կուրսանտ է եղել: Իրադարձությունների բերումով Վազգեն Սարգսյանի անվան վարժարանի սանը վերապատրաստման նպատակով Արցախում էր գտնվում, ավելի կոնկրետ Հադրութում, ինչպես այս պատերազմի ժամանակ:

«Թույլ չենք տվել հակառակորդի առաջխաղացումը թիկունք, լավ կլիներ այդ ժամանակ պատերազմը  շարունակվեր, ոչ թե կանգներ»,- նշել է նա։ 

44-օրյա այս պատերազմը, սպայի խոսքով, այնքան ինտենսիվ էր ընթանում, այնքան շատ էր ԱԹՍ-ների կիրառությունը, որ իրենց շատ հաճախ չէր հաջողվում նախահարձակ լինել: Կռվել են Արցախի հերոս Շաքարյանի հրամանատարության ներքո, ունեցել են և հաջողություններ, և անհաջողություններ։

Փոքրուց Գրիգորը մեծացել է Արցախյան առաջին պատերազմի մասին հոր պատմությունները լսելով. «Հայրս առաջին Արցախյանի մասնակից է, միշտ պատմում էր, ասում՝ գոյություն ունի հայրենիք, ազգ, որը սրբություն է, պետք է ամուր պահել, միշտ ասում էր այսօր Շուշին ենք ազատագրել, ինքնակազմակերպվել ու հարձակվել, և այլն, և այլն»:

Գրիգորն ընդգծել է՝ մի բան է լսել Սումգայիթի ջարդերի, ցեղասպանության, Արցախի կռվի մասին, մեկ այլ՝ երբ ինքդ ես կռվում: Արյունը մեջդ եռում է, անընդհատ մի ձայն քեզ ասում է՝ վրեժ…

«32 օր Հադրութում եմ եղել, 2-3 օր հանգստանալուց հետո բարձրացանք Շուշի, ամսի 5-ից մինչև 8-ը Շուշիում եմ եղել: Այդ օրերը իմ համար անմոռանալի են: Իմ գումարտակը նորակոչիկների գումարտակ էր, երբ ասացին, որ պետք է բարձրանանք Շուշի, մտածում էի, տեսնես կարողանալու են կռվել երեք ամսվա զինվորները: Հենց դիրքեր բարձրացանք, 5 րոպե չէր անցել թեժ մարտեր սկսվեցին:

Հակառակորդի զինվորները շատ էին, բազմաթիվ, իմ կարծիքով իրենք «Յաշմայից» էին, մեր դեմ Թուրքիան էր կռվում: Մենք անցանք շրջանաձև պաշտպանության, հակառակորդին չի հաջողվում մտնել Շուշի, բայց մենք արդեն շրջափակման մեջ էինք, մոտ 300-400 հոգի, հակառակորդը երևի մի 3-4 հազար հոգի կլիներ, Քարին տակով, Լաչինի ճանապարհով: Իրենք մշտապես հակահարձակման էին անցնում, ու իրենց չէր հաջողվում, զոհ էին դառնում, մենք նույնպես զոհեր էինք տալիս, վիրավորներին օգնել չէինք կարողանում… Նոյեմբերի 7-ի լուսադեմին պետք է հակահարձակման անցեինք, ամեն ինչ պարզ էր, կամ մենք կամ իրենք ... 

Շուշիում երեք օր ոչ մի օգնություն չի եկել, ստացանք հետնահաջ հրամանը, մենք ոչ մի բան չունեինք, երկու տանկ էր մնացել, շատ վիրավորներ ու զոհեր ունեինք, ոչ մեկիս չէր հաջողվում վիրավորներին իջեցնել: Գիշերը անտառով փորձում էինք Ստեփանակերտ իջնել, այդ ժամանակ 6 հոգանոց խումբ դուրս եկավ դիմացներս, մեկն ասաց՝ Հովո, դու ես, մեր վաշտի հրամանատարն ասաց, որ հայեր են, և ասում են ճանապարհը բաց է։ Ես ասացի՝ չեմ հավատում, դրանք թուրք են, ես ճիշտ էի, բոլորն էլ թուրք էին, անմիջապես կրակում եմ, մեր կրակոցներից հետո ակտիվ փոխհրաձգություն է սկսվում, բոլորին ոչնչացնելով առաջ ենք շարժվում: Պայմանավորվեցինք, որ խումբ-խումբ շարժվենք, ճեղքենք պաշտպանությունը և դուրս գանք դեպի Ստեփանակերտ: Ես մնացի ընկերոջս՝ Արմանի հետ, նա ասում էր, որ սպասենք տանկերը կգան, մեզ կփրկեն: Մինչև անտառից դուրս եկանք, այդպիսի 3 խմբի հանդիպեցինք, ամենուր զոհեր էին, վիրավորներ…»,- պատմել է Գրիգոր Համբարյանը։

Զինվորականն իր խոսքում ընդգծում է. «Մենք ուժեղանալու ենք, հզորանանք, որ հակահարձակման անցնենք»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:49
Իրանի իշխանություններն աջակցել են ԲՈւՀ-երի՝ ԱՄՆ-ից հեռացված ուսանողներին ընդունելու որոշմանը
Իրանի փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին պաշտպանել է ամերիկյան և եվրոպական համալսարաններից պաղեստինամետ գործողությունների պատճառով հեռացված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Նաիրա Հովսեփյանի ճակատագիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
09:04
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանությունը ծեծուջարդով բացել է Կիրանցի միջպետական ճանապարհը՝ տասնյակ ցուցարարների բերման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}