Փոստանջյան. պատերազմի ընթացքում եղել է ոչ միայն դավաճանություն, այլ նաև՝ ցեղասպանություն
«Էրդողանն ու Ալիևը դեռ իրենց վերջնական նպատակին չեն հասել. Հայկական լեռնաշխարհում դեռ ապրում է հայ էթնոսը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքով, վերջին 30 տարիներին ամենասխալ մոտեցումն այն է եղել, որ ասվել է, թե Արցախյան հարցը առանձին խնդիր է։
«Մենք միջազգային ճանաչված պետություն ենք, բայց նայեք, թե ինչ է կատարվում Սյունիքում։ Բացի այդ, վերջին համաշխարհային զարգացումները ցույց են տալիս, որ միջազգային իրավունք կոչվածն այդքան էլ արդյունավետ մեխանիզմ չէ։ Եթե դու ուզում ես ապրել քո պատմական հայրենիքում, ունենալ այնտեղ պետություն, ապա պետք է ունենաս քո ազգային զինուժը, և պետք է ունենաս տնտեսություն, որը կարող է դա սպասարկել։
Իսկ ինչ է տեղի ունեցել վերջին 30 տարիներին։ Այդ գաղափարախոսությունից անընդհատ հետնահանջ է տեղի ունեցել։ Եկեք չմոռանանք, որ ադրբեջանցի ազգ գոյություն չունի։ Իսկ վերջին 30 տարիներին այդ խառնուրդի վրա մեծ ազդեցություն է ունեցել թուրքը։ Ուրեմն եկեք մենք ինքներս մեզ չխաբենք. չկա Արցախյան հարց, կա ազգային ազատագրական պայքար»,- կարծիք հայտնեց նա։
Ըստ նրա, այսօր կա դրված խնդիր, այն է՝ հայկական տարածքային ամբողջականության վերականգնում։
«Ես այսօր եմ վերադարձել Սյունիքից, և՛ գյուղացիների, և՛ քաղքացիների ցավն այն էր, որ իրենց կրկին վերադարձրին իննսունականներ, և ազատագրված տարածքները հենց այնպես տրվել է թշնամուն։ Դավիթ Բեկ գյուղից նայում ես՝ թուրքերի խփած վրաններ են, բայց ինձ ասացին, որ թշնամին այնտեղ ոչ թե զորքով է մտել, այլ մերոնց ստիպել են ժամանակավոր նահանջել։ Կուբաթլուից ու Զանգելանից մարդկանց տարհանել են՝ ասելով, թե մի քանի օրից հետո կվերադարձնեն իրենց, թե չէ մարդիկ դուրս չէին գա իրենց տներից»,- նշեց Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքով, պատերազմի ընթացքում եղել է ոչ միայն դավաճանություն, այլ նաև՝ ցեղասպանություն։
«Բացի այդ, հստակ ռազմական նշանակության տարածքներ հանձնվեցին։ Հիմա թուրքը եկել կանգնել է մեր տան դիմաց։ Սա ի՞նչ է նշանակում։ Դուք ի՞նչ եք մտածում՝ այդ թուրքը չի՞ կրակի։ Ես եղա Սյունիքի մի քանի գյուղերում, նրանք խնդրեցին, որ Արցախից տեղահանված ու փախստական դարձած քաղաքացիներին տանեն և բնակեցնեն այն գյուղերում, որոնց վրա աչք ունի թուրքը։ Այդ գյուղերն այսօր խիստ կարևոր նշանակություն ունեն մեզ համար՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով։ Սյունիքը մեզ համար պատահական տարածք չէ, բայց թուրքերն էլ գիտեն, թե ինչ կարևոր նշանակություն ունի Սյունիքը»,- ասաց նա։
Զարուհի Փոստանջյանի խոսքով, այժմ հնարավոր չէ ազգային ծրագիր իրականացնել մի իշխանության միջոցով, որի կազմում կան «թուրքական գործակալներ»։
«Ըստ օդում կախված լուրերի, Գրաչ և Էրատո անուններով մարդկանց նկատմամբ ևս կան այդ դոսիեները։ Այս գործակալների հետ բացառվում է ազգային ծրագիր իրականացնելը»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Զարուհի Փոստանջյանի նկատմամբ հարուցվել է քրեգործ` սուտ մատնության մեղադրանքով
- Փոստանջյանի նամակը՝ Փաշինյանի կնոջ և դուստրերի հարցով, ուղարկվել է ՌԴ-ի ԱԴԾ և ՆԳՆ համապատասխան մարմիններին
- Ջալալ Հարությունյանը պատասխանատու է. ունենք ցեղասպանված բանակ. Զարուհի Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ