Քաղաքական 17:53 16/02/2021 Հայաստան

Եթե որդիս ողջ լիներ, ապա կվերացներ մինչ օրս նիկոլի հետ համագործակցող իր հրամանատարին. Կարին Տոնոյան

Top-news.am-ը ներկյացրել է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մոր, «Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, «Որդուս» ՀԿ նախագահ Կարին Տոնոյանի հետ հարցազրույցի երկրորդ հատվածը։

«-Տիկին Տոնոյան, պատերազմում զոհվածի ծնողները, ընտանիքի անդամները, պատերազմում հրաշքով ողջ մնացածները բազմաթիվ վկայություններ են բերում, որոնք փաստում են, որ մեղմ ասած, գործ ենք ունեցել դավաճանության հետ: Դուք տեղյա՞կ եք ձեր որդու զոհվելու հանգամանքների հետ: Եւ ի՞նչ էր պատմում Մենուան, երբ ձեզ հետ հեռախոսազրույց էր ունենում պատերազմի առաջին օրերին:

- Իմ որդին՝ Մենուան կամավոր էր, եւ արդեն սկսել էր ռազմական գործ ուսուցանել ռազմաճակատի ընկերներին՝ իրենց կամավորական խմբի մյուս անդամներին: Որդիս ջոկատի հրամանատար է եղել։ Նա որոշ ժամանակ ծառայել է մեր հատուկ զորաջոկատներում, բայց հետո դուրս եկավ, քանի որ իրեն դուր չեկան էնտեղի բարքերը։ Որդիս 2016 թվականից հետո հասկացել էր, որ պետք է զինվորական դառնա, թեեւ բարձրագույն կրթություն ուներ, թեեւ ձեռքից գալիս էր ամեն ինչ, բայց երբ կամավոր մասնակցեց քառօրյա մարտերին Հորադիզում, վերադարձավ եւ ասաց՝ ես գտել եմ իմ մասնագիտությունը, ես պետք է զինվորական լինեմ, ես պետք է փոխեմ մեր բանակը, ես պետք է այն ավելի լավը դարձնեմ։

Որդուս զոհվելու հանգամանքներին առանձնապես ծանոթ չեմ: Մինչ օրս չեմ զրուցել իր ընկերների հետ, ինձ համար դեռ հոգեբանական խնդիր է իրենց հետ հանդիպելը։ Այնտեղ իրենք շատ բան են տեսել, որովհետեւ դեպքից երկու օր առաջ որդիս զանգել էր մեր դպրոցի փոխտնօրենին, որի հետ ինքը շատ մտերիմ էր, որը նաեւ իր կնքահայրն է, ու ասել էր, որ այստեղ բաներ են կատարվում, գալիս են մեզ ասում, որ հողերը տված են, մի կռվեք, սրանք դավաճաններ են, ինքը ընդհանրապես չէր հայոհոյում, բայց այդ օրը անգամ հոհոյախառն ասել էր՝ էստեղ ուրիշ բաներ են կատարվում։

Ես լրագրողներին խորհուրդ կտայի գնալ, խոսել իրենց ընկերների հետ, հրամանատարի հետ, որը շարունակում է համագործակցել այս դավաճանական խունտայի հետ եւ մնում է երկրպահում։ Եթե արժանապատվություն ունեցող հրամանատար լիներ ինքը, պարզապես պետք է դուրս գար, իմ որդին, եթե ողջ լիներ հիմա, իրեն կվերացներ դրա համար, որ այդքանից հետո շարունակում է Նիկոլի հետ համագործակցել։

- Ինչ եք կարծում գործ ունենք դավաճանության, թե տգիտության հետ:

- Ինչու եմ սրանց գործողությունները համարում դավաճանական: Տեսեք, նախորդ օրը, երբ որդիս ինձ հետ խոսեց, ասաց՝ մամ, ասում են՝Գետաշենը վերցրել են, ճի՞շտ է, ասացի՝ Մեն, ասում են, տղաս, չգիտեմ։ Դե մենք, հիշում եք՝ ոնց էինք խանդավառվել, որ Գետաշեն են վերցրել։ Գետաշենը վերցրել էին թե չէ, թե իրենց խաբել էին, որ Գետաշենը վերցրել են եւ իրենք գնում էին հետախուզական հատուկ օպերացիա կատարելու, որի ընթացքում էլ որդիս զոհվեց։ Օպերացիայից վերադառնալուց իրենք ադրբեջանական խմբի են հանդիպել, բավականին մեծ խմբի, իրենք 10-11 հոգով են եղել, նրանք 100-ից ավելի եւ, բնականաբար, ուժերը չէր բավականացրել։

Կրակ հրահանգը ինքն է տվել, եւ ինքն է վերցրել իր վրա մարտը ու հենց ինքը զոհվել է առաջինը։ Ինձ համար շատ բաներ կան մութ։ Ես զանգել եմ, օպերացիայի ձեւավորմանը մասնակցել է նաև Քյոխը, Կարեն Ջալավյանը եւ ասել եմ, որ ես դեռ գալու եմ ձեզ հանդիպեմ, որովհետեւ ես շատ հարցերի պատասխաներն եմ ուզում լսել՝ ինչո՞ւ են եղել առանց զրահաբաճկոնների, ես տեսել եմ նկարները, որդիս զրահաբաճկոնով չի, էդ ով է եղել այդ հրամանատարը, որ թույլ է տվել, ինչ է նշանակում թիկունք անցնել առանց պատրաստվածության, այսինքն՝ դա հարյուր տոկոսանոց մահ է եղել։

Առավել եւս իրենք շատ լավ գիտեին, որ այդ դիրքը վերցնելուց հրաժարվել էր պրոֆեսիոնալ հատուկ ջոկատը: Ես հիմա նախարարությունում եմ այդ հետաքննությունն անցկացնելու, արդյոք իրավունք կա, որ սիրողական մակարդակով նման գործողություն իրականացնեն: Չէ որ կա նաեւ երկորրդ վարկածը, որ հնարավոր է այդ մարդիկ, օրինակ, գերի ընկնեին, իրենք հատուկ ջոկատային չէին չէ իրակնում, այսիքն սիրողական մակարդակով հատուկ ջոկատայինի օպերացիա կատարելը ո՞րն է։ Այս ամենը հուշում է, որ մեղմ ասած, ինչ-որ բան այն չի եղել:

Հարցում էի ուղարկել երկրապահ, որ ինչ պայմանով եք տարել, ՀՀ-ում ցանակացած կամավորական աշխատանք անգամ պայմանագրով պետք է լինի, բայց եկեք, տեսեք մեր զինվորները գնացել են պայմանագրային, կամավոր ծառայության եւ որևէ պայմանագիր չկա։ Սա հստակ խախտում է։ Ինչքան էլ ես գիտեմ, որ իմ որդուն դուք տարել եք, բայց մի ուրիշին գուցե բռնել տարել եք, դուք կարող եք ապացուցել, ուր է ձեր պայմանագիրը, որ ինքը կամավոր է եկել, չէ որ կամավորությունը պայմանագրային պետք է լինի կամ ինչ է ինքը ստացել, որեւէ թղթի կտոր չկա։

Այսինքն՝ սա լավագույն ապացույցն է, որ խայտառակ վիճակ է եղել։ Հիմա ես նաեւ ՊՆ եմ հարցում կատարել, որ տվեք մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված է, որ իմ որդուն զենք ու զրահ եք տվել, զրահաբաճկոն ստացել է, թե չի ստացել, չէ որ դուք պետք է տայիք, որ ինքը վերադառնար, իրենից հետ էիք ուզելու։ Ուր է էդ թուղթը, ցույց տվեք ես տեսնեմ։ Դեռ չեմ ստացել։

Չորս ամիս է Սասուն Միքայելյանն անհետ կորած էր, լկտիաբար, ինչ-որ վիրավորում էր ստացել, խիստ կասկածում եմ, որ ստացել էր, գուցե ինքն էր էդպես արել, որ գնա վերընկնի այնտեղ, եւ հիմա նիստ է անում, պատանի երկրապահների մասին է խոսում։ Ես շուտով կասեմ ինչ-որ պետք և կասեմ՝ ձեռնքերդ հեռու հայ երեխաներից։ Մայրը գալիս է, վիրավորի համար դեղի գումար չունի, նրանց բոլորի մայրերը սրտի հետ խնդիր ունեն, հիմնադրամից գումար են ուզում, որ դեղ գնեն, իսկ տականք էռատոն Ամերիկայում է իր ծննդյան օրը նշում։

Մենք արժանի ենք, մենք մեղավոր ենք, որ հենց առաջին օրը դուրս չեկանք ու իրենց ոտնատակ չտվեցինք։ «Որդուս» հիմնադրամը 50 սայլակ ու այլ պարագաներ կստանա արտասահմանից։ Իսկ ուր է պետությունը, ուր են հավաքված գումարները, ինչու է եկել վիրավոր զինծառայողի ծնողն ու խնդրում, որ որդուն բուժում է պետք։ Մայրը ինքնասպան է ուզում լինել, որդին դիրքում կանգանծ ընկճված է, հայ զինվորը, երբ է կուչ եկել թուրքի առաջ, էս ուր հասցրեցիք դուք մեզ։

- Ցավոք, կան մարդիկ, զոհերի հարազատներ, որ դառնում են իշխանության «զոհերը: Ինչպե՞ս չընկնել թակարդը։

- Կան այդ թակարդները, այն ծնղները, որ գնում են ծունկի են գալիս, նիկոլի ձեռքն են համբուրում, ես չեմ ուզում որեւէ ծնողի մեղադրել, ես դրա իրավունքը չունեմ, դա իրենց խղճի գործն է։ Ինչպես ինքն է մտածում, որ ես սխալվում են, ես էլ եմ մտածում, որ ինքն է սխալվում։ Եվ ես, եւ ինքը ունենք այդ իրավունքը։ Եթե մենք ենք սխալվում ուրեմն իրենք մեզ պետք է հաղթեն, մենք պետք է գնանք էստեղից, այսինքն՝ սա արդեն դաժան ներքին ճակատամարտ է։

Թումանյանն ասում էր՝ ներսից պետք է գա մեր փրկությունը, Իսահակյանն ասում էր՝ մի օր պիտի իրար դեմ դուրս գան, Հայաստանում զուգահեռ աճում է երկու սերունդ, եւ այդ սերունդները մի օր պետք է իրար կոկորդ կրծեն, եկել է այդ պահը, ուզեք-չուզեք իրար կոկորդ ենք կրծելու։

Պատերազմը ծրագրված էր, զոհերով պետք է տային, որ իսկական պետարազմի տպավորություն թողներ։ Դե որ զոհերով պետք է լիներ, թող իրենց զավակներին զոհեին, գնացեք, մի օլիգարխի գտեք, որ զավակը զոհված է, գոնե միջին չինովնիկի գտեք, որ զավակը զոհված է, էլի զոհված է մանկավարժի, հասարակ գյուղացու, միջինից ոչ բարձր մարդկանց զավակները։ Եթե կա հակառակը, մեկ տոկոս չի կազմի։ Սա էլ լրագրողական հետանքնության նյութ է՝ այսքան զոհ ենք տվել, ում զավակներն են այդ զոհերը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}