Արցախում պատերազմի ժամանակ պետական դավաճանության դեպքի առթիվ հարուցված քրգործն ընդունվել է վարույթ
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հասարակական կազմակերպությունների նախագահների կողմից 2020թ. դեկտեմբերի 10-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անհայտ անձանց կողմից Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերին թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու նպատակով մի շարք գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեն:
Քրեական գործի շրջանակներում իրականացվում են բազմածավալ դատավարական և քննչական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին