Եթե Փաշինյանը գիտակցի, որ 5 րոպե պետք է իր աթոռը կորցնի, ապա պատրաստ է 500,1000,2000 մարդ էլ սպանել. Բորիս Մուրազի
«Շատերը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը գիտակից չէ, հիմար բաներ է խոսում, բայց իրականում այդպես չէ, նրա խոսքի մեջ սիմվոլիզմ կա, քանի որ նա ռուսական զենքի ոչ էֆեկտիվության մասին հայտարարեց փետրվարի 23-ին, երբ Ռուսաստանում նշում էին Հայրենիքի պաշտպանի օրը»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց Politik.am լրատվական կայքի խմբագիր Բորիս Մուրազին:
Նա սիմվոլիկ համարեց նաև այն, որ Փաշինյանը հարցազրույց է տալիս ամերիկյան գործակալ համարվողի լրատվամիջոցում:
Բորիս Մուրազին գտնում է, որ հարցազրույցը չէր կարող պատահական լինել և իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ի վերջո սկսելու է հակառուսական տրամադրությունների տարածումը:
Բանախոսը Ռուսաստանի հանդեպ Փաշինյանի նման վերաբերմունքն արդարացնում է, քանի որ ՌԴ-ն չխանգարելով օգնում է, որ նա մնա իշխանության:
Իր այդ կարծիքը լրագրողը հիմնավորեց նաև նրանով, որ ՌԴ-ն մեսիջներ է ուղարկում ընդդիմությանը, ըստ որոնց, եթե նրանք փողոցով գան իշխանության, ապա ընդունելի չեն լինի:
Այդ դեպքում, ըստ Մուրազիի, ընդդիմություն էլ պետք է պատասխանի, որ այլ ճանապարհ չունեն երկիրը փրկելու:
Նա համոզված է, որ Ռուսաստանն ազդեցություն ունեն Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա և կարողանում են թույլ չտալ, որ Սամվել Բաբայանը գնա Արցախ, բայց համաձայնում է, որ արևմտյան պրոյեկտ Մանե Թանդիլյանն նախարար նշանակվի:
«Ռուսները կհնձեն այն, ինչ ցանել են»,- հայտարարեց Politik.am կայքի խմբագիրը և հավելեց, որ զենքի մասին հայտարարությունը կվնասի Ռուսաստանին:
Բորիս Մուրազին գտնում է, որ Փաշինյանին չպետք է խղճալ, քանի որ խեղճացած վիճակում նա ավելի վտանգավոր է դառնում:
«Երեկ, երբ հայհոյանքների, անեծքների տարափի ներքո գլուխը կախ քայլում էր՝ հասարակությունից պաշտպանվելով մոտ 2000 ոստիկաններով, երեկոյան արդեն հանգիստ հարցազրույց տվեց կարծես ինքը չլիներ այդ հայհոյանքների տարափի տակ»,-նկատեց բանախոսը:
Մուրազին գտնում է, որ ժողովրդի վրա կրակելու մասին Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը մտածված է արվել, և այն հետևել է փետրվարի 20-ի մարդաշատ հանրահավաքին:
Ըստ նրա, դրանով իշխանությունները արդեն իրենց համար ալիբի են նախապատրաստում, որ անհնազանդության դեպքում հաստատ կրակելու են:
«Եթե Փաշինյանը գիտակցի, որ 5 րոպե հետո ինքը պետք է իր աթոռը կորցնի, ապա պատրաստ է 500,1000,2000 մարդ էլ սպանել»,- հայտարարեց Բորիս Մուրազին:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ