«Կհանդիպենք դատարանում». 5-րդ ալիքի լրագրողը՝ պատգամավորներին
Փաստաբան Իրմա Ճաղարյանը տեղեկացնում է, որ այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի բավարարեց իր և Արամ Վարդևանյանի կողմից ներկայացված բողոքը՝ 5-րդ ալիք հեռուստաընկերության լրագրող Կարինե Մանգասարյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ իրենց կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ քննիչի որոշման դեմ՝ վերացնելով այն:
«Խոսքը գնում է պատերազմական օրերին լայն տարածում ստացած այն տեսանյութի մասին, որտեղ Քրիստինե Պողոսյանը և Արթուր Հովհաննիսյանը՝ ակնհայտորեն խախտելով պատգամավորի էթիկան, ՀՀ Ազգային Ժողովի տարածքում իր աշխատանքային պարտականությունները կատարող լրագրող Կարինե Մանգասարյանի հասցեին հնչեցրել էին սպառնալիքներ՝ նշելով, թե «թող էս ամեն ինչն ավարտվի, բոլորդ հատիկ-հատիկ պատասխան եք տալու, սաղդ Ձեր հալը կտեսնեք», և հրել վերջինիս ձեռքում գտնվող խոսափողը:
Կից՝ դեպքի տեսագրությունը, որի առթիվ էլ ներկայացվել էր հանցագործության մասին հաղորդումը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։
Լրագրող Կարինե Մանգասարյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կհանդիպենք դատարանում»։