Ստորերկրյա ջրերի արտահոսքով վթար Սյունիքում
Փետրվարի 26-ի գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում ԱԻՆ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապանի ԼՀԿ-ի տարածքից մայրուղի է թափվում մեծ քանակությամբ ժանգագույն ջուր։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ նույն ժամանակահատվածում ահազանգ է ստացվել նաև «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի կողմից ստորերկրյա ջրերի մակերևույթ արտահոսքի վերաբերյալ:
Ահազանգի հիման վրա ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի կողմից կատարվել են ուսումնասիրություն և տեղազննման աշխատանքներ, որի արդյունքում պարզվել է, որ արտահոսքը տեղի է ունեցել նախկինում գործող Կավարտի ստորգետնյա հանքի տրանսպորտային հանքուղուց, որը բավականին երկար ժամանակ է չի շահագործվում և ընդերքօգտագործման իրավունքով որևէ ձեռնարկության չի պատկանում։
Նմուշառման հիման վրա կատարվող ուսումնասիրությունները ընթացքի մեջ են։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ձեռնարկության կողմից իրականացվում էին արտահոսքի հետևանքով առաջացած ջրաբերուկի մաքրման աշխատանքներ ձեռնարկության և հարակից տարածքներում, մայրուղում»,-նշում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Ստորերկրյա ջրերի արտահոսքով #վթար Սյունիքում։ Սույն թվականի փետրվարի 26-ի գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում ԱԻՆ-ից...
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին