Իմքայլական պատգամավորին հայհոյելու համար ձերբակալված քաղաքացին ազատ է արձակվել
«Դատարանը ճանաչեց Հակոբի ձերբակալման ոչ իրավաչափ լինելը և ազատ արձակեց վերջինիս»,-այս մասին հայտարարում է Հակոբ Հովհաննիսյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
Դատարանը ճանաչեց Հակոբի ձերբակալման ոչ իրավաչափ լինելը և ազատ արձակեց վերջինիս։
Опубликовано Benik Galstyan Воскресенье, 28 февраля 2021 г.
Հիշեցնենք, որ Հակոբ Հովհաննիսյանի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքի նիստը տեղի ունեցավ այսօր Երևան քաղաքի դատարանի Շենգավիթ նստավայրում (դատավոր Արտուշ Գաբրիելյան)։
Երեկ փաստաբան Բենիկ Գալստյանն ահազանգել էր, որ իր բնակարանից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել իր պաշտպանյալ Հակոբ Հովհաննիսյանը։
«Հասարակ մարդ, հայրենասեր անձնավորություն, ով ընդամենը մեկ օր առաջ գտնվել է Բաղրամյան պողոտայում՝ իրացնելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված խաղաղ հավաքներին մասնակցելու իր իրավունքը։
Ըստ ոստիկանների՝ Հակոբը կասկածվում է փետրվարի 26-ին «իմքայլական» ինձ և ոստիկաններին անհայտ ինչ-որ պատգամավորի հայհոյելու մեջ։
Հիշյալ պատգամավորը հաղորդում է տվել Հակոբի դեմ։ Նշեմ, որ Հակոբի խնամքին է գտնվում 89-ամյա տարեց մայրը։
Մի խոսքով՝ թևակոխում ենք «ռեպրեսիաների» նոր փուլ»,-գրել էր փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ