Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

14:14 Տարածաշրջան
Բելառուսը ստեղծել է սեփական պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ

Ըստ նախագահ Լուկաշենկոյի, Բելառուսը չի շտապում իր պատվաստանյութի հարցում, քանի որ կորոնավիրուսը փոխվում է, և դեղորայքը կարելի է «հարմարեցնել» նոր շտամին: Բելառուսում արտադրվում է նաեւ ռուսական «Sputnik V» պատվաստանյութը:

Աղբյուր՝ rbc.ru

 

14:03 Հայաստան
Հակամարտությունից տուժած Հայաստանում գտնվող ընտանիքները կստանան Համաշխարհային բանկի աջակցությունը

Ծրագրի շահառուներն են ավելի քան 20,000 տեղահանված և մոտ 4,000 հյուրընկալող ընտանիքներ: Ծրագրային միջոցները տրամադրվում են Պետականաշինության և խաղաղաշինության բազմակողմանի հիմնադրամի (SPF) կողմից՝  3.72 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ մեկամյա դրամաշնորհի միջոցով: «Ծրագիրը նախատեսված է օգնելու մասնավորապես հակամարտությունից տուժած կանանց»,- ասել է Համաշխարհային բանկի աշխատանքային խմբի ղեկավար Մադալենա Հոնորատին: «Անցյալ դեկտեմբերին իրականացված բազմաոլորտային կարիքների արագ գնահատման համաձայն՝ կանայք կազմում են տեղահանված չափահաս բնակչության 70 տոկոսը:

Աղբյուր՝ Համաշխարհային բանկ

 

13:19 Աշխարհում
Չինաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ «Changzheng-5B» հրթիռի մեծ մասը կայրվի մթնոլորտում

Ըստ գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի, Երկիր ընկող բեկորներից որևէ վնասի հավանականությունը չափազանց քիչ է:

Աղբյուր՝ tass.ru

13:04 Աշխարհում
Առնվազն 25 մարդ է զոհվել Ռիո դե Ժանեյրոյի մետրոյում փոխհրաձգության հետևանով

Հրաձգությունը տեղի է ունեցել Ժակարեզինյո շրջանում՝ քաղաքի հյուսիսային հատվածում, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոստիկանության հատուկ գործողության ժամանակ: Զոհերի թվում կան մեկ սպա և 24 կասկածյալ: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ոստիկանը մահացել է գլխի վնասվածքի պատճառով: Վիրավորվել են մետրոյի գնացքի երկու ուղեւորներ եւ ոստիկանության երկու աշխատակիցներ:

Աղբյուր՝ bbc.com

12:53 Հայաստան
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 8-րդ մրցույթը կմեկնարկի մայիսի 8-ին

Արամ Խաչատրյան համերգասրահում մրցույթի բացման համերգին ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանի ղեկավարությամբ: Բացման համերգին իրենց ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան նաև մրցույթի կրկնակի դափնեկիրներ Ալեքսանդր Հարությունյանը և Անդրեյ Կուրբետը: Սկիզբը՝ ժ.15:30:

Աղբյուր՝ Հայաստանի կոմպոզիտորների միություն

12:39 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1.547 նոր դեպք

Երկրում վարակի առաջին դեպքից մինչ օրս COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 319.266 է: Անցած օրվա ընթացքում ապաքինվել է 1113 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 298 807-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից գրանցվել է 18 նոր մահ: Համավարակի սկզբից մինչ օրս Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի զոհ է դարձել 4245 մարդ:

Աղբյուր՝ apsny.ge

12:23 Աշխարհում
Մարոկկոն հետ է կանչում Բեռլինում իր դեսպանին՝ Արևմտյան Սահարայի պատճառով

Հինգշաբթի օրը Մարոկկոն հետ է կանչել Բեռլինում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար, ի նշան բողոքի՝ Արևմտյան Սահարայի հարցում Ռաբատի դիրքորոշման նկատմամբ Գերմանիայի «կործանարար վերաբերմունքի» դեմ:  Մարոկկոն Գերմանիային մեղադրում է «անտագոնիստական գործունեության մեջ» այն բանից հետո, երբ դեկտեմբերին Միացյալ Նահանգները ճանաչեց Մարոկոյի իշխանությունը տարածքի նկատմամբ, որը Ալժիրի կողմից աջակցվող Պոլիսարիո ֆրոնտ շարժումը ճամաչում է որպես անկախ պետություն:

Աղբյուր՝ reuters.com

12:08 Աշխարհում
Երկրի յուրաքանչյուր հիսուներորդ բնակիչը վարակվել է կորոնավիրուսով

Աշխարհում վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցում է 155,9 միլիոնը:

Աղյուր՝ tass.ru

11:56 Աշխարհում
Coldplay-ի նոր սինգլը ստեղծվել է բառացիորեն այս աշխարհից դուրս

Coldplay-ը ներկայացրել է իրենց առաջիկա ալբոմի առաջին սինգլը՝ «Higher Power»-ը, որի պրեմիերան տեղի է ունեցել միջազգային տիեզերակայանում: Քրիս Մարտինը, Գայ Բերիմենը, Ջոնի Բաքլենդը և Ուիլ Չեմպիոնը ֆրանսիացի տիեզերագնաց Թոմաս Պեսկեի հետ են համագործակցել այն հնարքի համար, որի ժամանակ երգը հնչել է Միջազգային տիեզերական կայանում և արբանյակի միջոցով փոխանցվել Երկիր:

Աղբյուր՝ news.sky.com

11:38 Աշխարհում
Facebook-ը հեռացրել է Զելենսկիի կուսակցության 210 հազար դոլար արժողությամբ «բոթոֆերման»

Ապատեղեկատվության պլանավորված տարածման վերաբերյալ Facebook-ի զեկույցում հետազոտողները նշում են, որ սոցցանցի մոդերատորները ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աջակցությամբ հեռացրել են ավելի քան հարյուր «բոթոֆերմա» հաշիվներ, որոնք ստեղծվել էին «Ժողովրդի ծառա» կուսակցությանն ու Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջ մղելու համար:

Աղբյուր՝ gazeta.ru

11:17 Հայաստան
Հրապարակվել են զբոսաշրջության և առևտրի վերաբերյալ հարկային ուղեցույցներ

Ուղեցույցները մշակվել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի հետ համագործակցության արդյունքում: Ուղեցույցները տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Տեղեկատվություն» բաժնի «Այլ հրապարակումներ» հատվածում:

Աղբյուր՝ ՊԵԿ 

10:58 Աշխարհում
Երկրի ջերմաստիճանը հասել է ռեկորդային մակարդակի երեք միլիոն տարվա մեջ

Եվ դա մարդկությանը մոտեցրել է կլիմայական աղետին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «Պետերբերգյան կլիմայական երկխոսություն» ֆորումում: Ըստ նրա՝ մթնոլորտում ածխաթթու գազի կոնցենտրացիան թարմացրել է առավելագույնը՝ 148%-ով գերազանցելով նախաարդյունաբերական մակարդակը: Գուտերեշը ընդգծել է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին երեք միլիոն տարվա ընթացքում, երբ Երկրի ջերմաստիճանը բարձր էր երեք աստիճանով, իսկ ծովի մակարդակը՝ 15 մետրով:

Աղբյուր՝ ria.ru

10:48 Աշխարհում
Փոլ ՄաքՔարթնին կունենա Թագավորակ փոստի նամականիշերի իր հավաքածուն

Փոլ Մաքքարթնին ունի բազմաթիվ հիթեր, մրցանակներ և նույնիսկ ասպետի կոչում: Նախկին Beatle-ն այժմ իր մրցանակների երկար ցանկում կավելացնի անվանական նամականիշներ: Մեծ Բրիտանիայի Թագավորական փոստը հինգշաբթի օրը տեղեկացրեց, որ կթողարկի 12 նամականիշերի հավաքածու, որում պատկերված կլինեն ՄաքՔարթնին և իր աշխատանքները՝ նշելով, որ այդպիսով հարգանքի տուրք են մատուցում «բոլոր ժամանակների ամենանշանավոր երաժշտական արտիստներից մեկին»:

Աղբյուր՝ reuters.com

10:16 Աշխարհում
Հայտնի են Եվրոպայի լիգայի եզրափակիչ փուլի մասնակիցները

2020/2021 մրցաշրջանի վճռական փուլում իրենց տեղերը ամրագրեցին իսպանական «Վիլյառեալը» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Իսպանացիները հաղթանակ տարան Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ կիսաեզրափակչի երկխաղյա դիմակայությունում: Եվրոպա լիգայի վճռորոշ հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին, Գդանսկում:

Աղբյուր՝ lenta.ru

10:02 Հայաստան
ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։

Աղբյուր՝ ԱԻՆ 

18:00 Աշխարհում
«Իսլամական պետությունը» խոշոր հարձակում է կազմակերպել Սիրիայում

ԻՊ ահաբեկչական կազմակերպության զինյալները հարձակվել են Սիրիայում իշխանամետ պաղեստինյան «Լիվա ալ-Քուդս» ջոկատի վրա: Հաղորդվում է, որ խոշոր հարձակումը տեղի է ունեցել Հոմս նահանգի արեւելյան մասում, երբ «Լիվա ալ-Քուդս»-ի մարտիկները հետախուզություն էին անցկացնում Էս-Սուխնե բնակավայրի շրջակայքում`որոնելով ԻՊ-ի խրամախորշերը: Հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել, եւս 12-ը վիրավորվել են:

Աղբյուր՝ lenta.ru

17:51 Աշխարհում
Երկու ամերիկացի ուսանողներ ցմահ ազատազրկման են դատապարտվել Հռոմում՝ իտալացի ոստիկանին սպանելու համար

21-ամյա Ֆինեգան Լի Էլդերը և 20-ամյա Գաբրիել Նատալե Հյորթը պետք է կրեն Իտալիայի խստագույն պատիժը՝ առնվազն 21 տարի ազատազրկում, 2019 թվականին իտալացի ոստիկան Մարիո Չերչիելո Ռեգային սպանելու համար: Էլդերը խոստովանել էր, որ Ռեգային 11 անգամ դանակահարել էր 2019-ի հուլիսի 26-ի հարձակման ժամանակ, բայց պնդում էր, որ գործել է ինքնապաշտպանության նկատառումներով՝ մտածելով, որ ոստիկանը ավազակ է եղել: Իսկ ընկերը դատապարտվել է զենքը թաքցնելու հարցում նրան օգնելու համար. Իտալիայի օրենսդրությամբ՝ հանցակիցները ևս կարող են մեղադրվել սպանության մեջ:

Աղբյուր՝ thesun.co.uk

17:10 Աշխարհում
Ճապոնիան ստեղծել է ահաբեկչությունը կանխելու միջոց

Երկրի տրանսպորտի և զբոսաշրջության նախարարությունը հուլիսի 21-ից սեպտեմբերի 5-ը Տոկիոյում կստեղծի տարածաշրջանային ավիաուղիների գոտի: Նպատակը օլիմպիական խաղերի ընթացքում ահաբեկչությունները կանխելն է: Օդային հսկողությունը կգործի մարզական իրադարձությունների մեկնարկից երկու ժամ առաջ, մինչև ավարտից մեկ ժամ հետո: Նորույթը կաշխատի այնպես, որ այն բացարձակապես  չի ազդի որևէ օդանավակայանի  ժամանակացույցի վրա:

Աղբյուր՝ ՀԱՕԿ 

16:55 Աշխարհում
ՄՔԴ-ն Ուգանդայի «Տիրոջ դիմադրության բանակի» առաջնորդին դատապարտել է 25 տարվա ազատազրկման

Միջազգային քրեական դատարանը մեղավոր է ճանաչել Ուգանդայի հյուսիսում տեղի ունեցած սպանություների ու ջարդերի գլխավոր կազմակերպիչներից մեկին: Դոմինիկ Օնգվենը դատապարտվել է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համար:

Աղբյուր՝ theguardian.com

16:17 Աշխարհում
Monkees խումբը հայտարարել է հրաժեշտի շրջագայության մասին

Ամերիկյան խումբը հրաժեշտի շրջագայություն է սկսում Հյուսիսային Ամերիկայում: Համերգները կմեկնարկեն Սիեթլում 2021 թվականի սեպտեմբերի 11-ին և կավարտվեն Լոս Անջելեսում`նոյեմբերի 14-ին: Համերգային ծրագիրը կներառի խմբի ստեղծագործական ողջ ուղու աշխատանքները. 1966 թ.-ին «The Monkees» առաջին ալբոմից մինչև 2016-ի վերջին «Good Times!» սկավառակը: 2012-ին կյանքից հեռացել է խմբի մենակատար Դեյվի Ջոնսը, իսկ 2019-ին մահացել է գործիքավորող Փիթեր Թորքը:

Աղբյուր՝ kulturomania.ru

15:52 Աշխարհում
Աֆրիկայում հայտնաբերված հնագույն մանկական գերեզմանը համարվում է ամենավաղ կատարված հուղարկավորությունը

78,000 տարի առաջ երեխայի կորստի կապակցությամբ մարդկային վշտի արտացոլումը ի հայտ եկավ, երբ հայտնաբերվեց Աֆրիկայի ամենահին թաղման վայրը: Քենիայում գտնվող քարանձավում հայտնաբերվել է երեքամյա երեխայի միջին քարի դարի գերեզման: Գիտնականները երեխային անվանել են Mtoto, ինչը սվահիլի լեզվից թարգմանաբար նշանակում է «փոքրիկը»:

Աղբյուր՝ bbc.com

15:29 Աշխարհում
Տոկիոյի օլիմպիադայի մարզիկների համար պատվաստանյութեր կտրամադրեն BioNTech-ը և Pfizer-ը

Ամերիկյան Pfizer-ը և նրա գերմանական գործընկեր BioNTech-ը համաձայնություն են ձեռք բերել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հետ՝ Տոկիոյի օլիմպիական խաղերում կորոնավիրուսից մարզիկներին պատվաստելու համար իրենց դեղամիջոցը տրամադրելու վերաբերյալ:

Աղբյուր՝ tass.ru

15:00 Աշխարհում
Քեմբրիջի դուքսը և դքսուհին՝ Ուիլյամն ու Քեյթը, բացել են իրենց սեփական YouTube ալիքը

25-վայրկյանանոց հոլովակում Ուիլյամը կատակում է. «Ուշադիր եղիր, թե ինչ ես ասում հիմա, քանի որ այս մարդիկ նկարում են ամեն ինչ», իսկ ծիծաղող Քեյթը պատասխանում է՝ «գիտեմ»:

Աղբյուր՝ news.sky.com

14:38 Աշխարհում
Եվրոպայում սկսվել են վերջին 25 տարվա ընթացքում ԱՄՆ ամենալայնածավալ զորավարժությունները

Defender Europe անվանումով ռազմական զորավարժություններն ընդգրկում են 16 երկրներ՝ 28 հազար զորքերի մասնակցությամբ:

Աղբյուր՝ korrespondent.net

14:27 Աշխարհում
Հակաօլիմպիական խնդրագիրը տասնյակ հազարավոր ստորագրություններ է հավաքում

Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեղարկելու մասին առցանց ստորագրահավաքը մի քանի օրում տասնյակ հազարավոր ստորագրություններ է հավաքել Ճապոնիայում: Ստորագրահավաքի տարածումը կապված է Տոկիոյի, Օսակայի և արտակարգ դրության պայմաններում գտնվող մի քանի այլ տարածքների հետ, որտեղ աճում են կորոնավիրուսի վարակման՝ մասնավորապես նոր տարբերակներ դեպքերը: 

Աղբյուր՝ apnews.com

14:08 Հայաստան
Զարգացնող խաղեր Երևանի և Վայոց Ձորի մարզի որոշ մանկապարտեզներին՝ ԱՄԷ դեսպանության հետ համատեղ ծրագրով

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ համագործակցությամբ Երևանի թիվ 145 մանկապարտեզում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում էկոլոգիապես մաքուր խաղալիքներ են հանձնվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի երեք մանկապարտեզների և Վայոց Ձորի Վայք ու Գլաձոր համայնքների մանկապարտեզներին։ Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ ալ Սալամին:

Աղբյուր՝ Մանկական զարգացման հիմնադրամ 

13:42 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1806 նոր դեպք

Երկրում վարակի առաջին դեպքից մինչ օրս COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 317 719 է: Անցած օրվա ընթացքում ապաքինվել է 1144 մարդ, ապաքինվածների ընհանուր թիվը հասել է 297 676-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից գրանցվել է 20 նոր մահ: Համաճարակի սկզբից մինչ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի զոհ է դարձել ընդհանուր առմամբ 4 227 մարդ:

Աղբյուր՝ apsny.ge

13:20 Հայաստան
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը մայիսի 7-11-ը նշում է Մեծ Հայրենականի Հաղթանակի 76-ամյակը

Մայիսի 7-ին 17։00-ին կենտրոնում տեղի կունենա Մեծ Հայրենականին նվիրված «Արխիվային փաստաթղթերի և պլակատների» ցուցահանդեսի բացումը: Առաջին անգամ Հայաստանում կցուցադրվեն բացառիկ լուսանկարներ, արխիվային նյութեր, պոստերներ պատերազմի տարիներից։ Ցուցահանդեսին զուգահեռ տեղի կունենա թեմատիկ ինտելեկտուալ վիկտորինա՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ։ Մայիսի 8-ին և 9-ին՝ Երևանի կենտրոնում և Հաղթանակի զբոսայգում քաղաքացիներին կբաժանվեն Գեորգիևյան ժապավեններ։ Միջոցառումները կեզրափակվեն մայիսի 11-ին՝ 19։00-ին, Կոմիտասի անվ․ կամերային երաժշտության տանը դասական երաժշտության համերգով:

Աղբյուր՝ «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոն

13:01 Աշխարհում
Ղրղզստանը փոխհատուցում կհատկացնի Տաջիկստանի հետ հակամարտությունում զոհվածների ընտանիքներին

Տաջիկստանի հետ հակամարտության ընթացքում զոհված Ղրղըզստանի քաղաքացիների ընտանիքները մոտ 12 հազար դոլարի փոխհատուցում կստանան: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Սադիր Ժապարովը՝ սահմանամերձ Մակսատ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդվում է, Ժապարովը հանդիպել է տեղի բնակիչների հետ ավերված դպրոցի տարածքում, որտեղ անձամբ աղոթք է կարդացել բախումների ժամանակ զոհվածների համար:

Աղբյուր՝ ria.ru

12:47 Աշխարհում
Բաց դռների օր՝ Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում

2021 թ. մայիսի 23-ին օտարերկրյա դիմորդների համար իրականացնում է առցանց Բաց դռների օր: Միջոցառումը հասանելի է ռուսերենով՝ https://openday.msu.ru/ru, անգլերենով՝ https://openday.msu.ru/en և չինարենով՝ https://openday.msu.ru/ch: Բաց դռների օրը ելույթ կունենա Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ.Ա. Սադովնիչին, ինչպես նաև կիրականացվեն տեղեկատվական դասընթաց օտարերկրյա դիմորդների համար՝ 2021 թ.-ի ընդունելության առանձնահատկությունների վերաբերյալ: Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացված նյութից:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն 

12:14 Աշխարհում
Կասպից ծովի ափերին հայտնաբերվել է ավելի քան հազվագյուտ տեսակի 150 սատկած փոկ

Մոսկվայի և Դաղստանի գիտնականների ջոկատը երկու օրվա ընթացքում Մախաչկալայի մերձակայքում հայտնաբերել է Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում ընդգրկված ավելի քան 150 սատկած փոկ: Բնապահպանության և կայուն զարգացման ինստիտուտի տնօրեն Ալիմուրադ Հաջիևը հայտնել է, որ սատկած երիտասարդ փոկերից մի քանիսը հայտնաբերվել են առանց կաշվի, որոշներն էլ հայտնաբերվել են ձկնորսական ցանցերի մեջ խճճված:

Աղբյուր՝ tass.ru

11:34 Աշխարհում
Եգիպտոսում լոքդաուն է մտցվել

Երկրում երկու շաբաթով փակ կլինեն առևտրի կենտրոնները, խանութները, ռեստորանները: Մայիսի 12-ից 16-ը արգելվում է այցելել լողափեր և զբոսայգիներ:

Աղբյուր՝ korrespondent.net

11:26 Տարածաշրջան
Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

Աղբյուր՝ ԱԻՆ 

11:13 Հայաստան
ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։

Աղբյուր՝ ԱԻՆ

11:02 Աշխարհում
Իսրայելական ընդդիմության ղեկավար Յաիր Լապիդը կառավարություն կազմելու մանդատ է ստացել

Իսրայելի նախագահը չորեքշաբթի դիմել է ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդին՝ նոր կառավարություն կազմելու համար. քայլ, որը կարող է հանգեցնել վարչապետ Բենյամին Նեթանյահուի երկարատև կառավարման ավարտին: Նախագահ Ռեուվեն Ռիվլինը ուղիղ հեռարձակմամբ իր որոշման մասին հայտարարեց մեկ օր անց, երբ Նեթանյահուն չկարողացավ կառավարական կոալիցիա մինչ կեսգիշերի վերջնաժամկետը:

Աղբյուր՝ france24.com

10:42 Աշխարհում
«Չելսին» պատմության մեջ առաջին թիմն է, որը նույն մրցաշրջանում կխաղա Չեմպիոնների լիգայի երկու եզրափակչում

Ֆուտբոլի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ մեկ մրցաշրջանում մեկ թիմը Եվրոգավաթի խաղարկության եզրափակչում կներկայանա և՛ կանանց, և՛ տղամարդկանց հավաքականներով:

Աղբյուր՝ korrespondent.net

10:31 Աշխարհում
Մադուրոն նախատեսում է համատեղ ֆիլմ նկարահանել Սթիվեն Սիգալի հետ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ համատեղ ֆիլմ կնկարահանի Սթիվեն Սիգալի հետ, սակայն արդյոք այդ միտքը կատակ է, թե իրական, պետության ղեկավարը որոշել է թողնել կադրից դուրս: Մադուրոն նախօրեին կանդիպում է անցկացրել Սիգալի հետ, դերասանը ժամանել էր Կարակաս:

Աղբյուր՝ ria.ru

10:20 Աշխարհում
Բրիտանիան քննադատել է՝ Ջերսիի հոսանքն անջատելու Ֆրանսիայի սպառնալիքը

Ձկնորսական իրավունքների շուրջ հետբրեքսիթյան վիճաբանությունից հետո՝ Լա Մանշի նեղուցում գտնվող Ջերսի կղզու էլեկտրամատակարարումը դադարեցնելու Ֆրանսիայի սպառնալիքը քննադատության է արժանացել Մեծ Բրիտանիայի կողմից, որն իրավիճակը վերահսկելու համար տարածք կուղարկի օֆշորային պարեկային երկու նավ:

Աղբյուր՝ reuters.com

10:11 Աշխարհում
Չինաստանը անժամկետ սառեցրել է Ավստրալիայի հետ տնտեսական երկխոսությունը

Ավելի վաղ Կանբերան չեղյալ էր հայտարարել Պեկինի հետ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերը՝ համարելով երկրի արտաքին քաղաքական շահերին չհամապատասխանող:

Աղբյուր՝ tass.ru

10:00 Աշխարհում
Blue Origin-ի առաջին անձնակազմը տիեզերք կթռչի հուլիսին

Ջեֆ Բեզոսի «Blue Origin» ընկերությունը իր առաջին անձնակազմին տիեզերք կուղարկի հուլիսի 20-ին: Ուղևորներից մեկը կընտրվի առցանց աճուրդի միջոցով: Ուղևորությունը տևելու է տասը րոպե, որից չորսը ուղևորները կանցկացնեն Կարմանի գծից վերև՝ Երկրի մթնոլորտի և տիեզերքի միջև ճանաչված սահմանում: Բազմակի օգտագործման հրթիռային համակարգը կոչվել է New Shepard Ալան Շեփարդի անունով, որը 60 տարի առաջ դարձավ տիեզերքում հայտնված առաջին ամերիկացին:

Աղբյուր՝ france24.com

17:59 Աշխարհում
Եգիպտոսը պատրաստվում է արքայական մումիա տանել «Էքսպո-2020»

Նախատեսվում է 22 արքայական մումիաներից մեկը ցուցադրել Դուբայում անցկացվող World Expo 2020 ցուցահանդեսում: Բացի այդ, եգիպտական պատվիրակությունը մտադիր է ավելի քան 3 հազար տարվա հնություն ունեցող արքայական մումիաների ճշգրիտ պատճեններ բերել Դուբայի ցուցահանդես:

Աղբյուր՝ tass.ru

17:45 Հայաստան
120 եվրախորհրդարանականներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա

որպեսզի Բաքուն ազատ արձակի Արցախում ռազմական գործողությունների ընթացքում ձերբակալված հայ ռազմագերիներին: Համապատասխան նամակում եվրախորհրդարանականները դիմում են Եվրահանձնաժողովին, Եվրոպայի խորհրդին և Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայությանը: Նրանց խոսքով՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Շառլ Միշելը և Ժոզեֆ Բորելը պետք է ամեն ջանք գործադրեն և պահանջեն, որ Ադրբեջանը պաշտպանի միջազգային օրենսդրությունը:

Աղբյուր՝ 1tv.ge

17:22 Աշխարհում
Մեծ Բրիտանիան հեշտացրել է հեղինակավոր մրցանակների դափնեկիրների մուտքը դեպի երկիր

Միացյալ Թագավորության կառավարությունը մայիսի 5-ից մրցանակների դափնեկիր գիտնականների, նկարիչների, դերասանների և երաժիշտների համար հեշտացնում է աշխատանքային վիզաների ստացումը: Ըստ տվյալների, այդ քայլը ներգաղթային համակարգի փոփոխության մի մասն է`աշխարհի տարբեր երկրներից «լավագույն և ամենատաղանդավոր» մարդկանց Մեծ Բրիտանիա ուղղորդելու համար:

Աղբյուր՝ tass.ru

17:14 Աշխարհում
Ֆրանսիացի զույգը գտել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին անգլիացի զինվորին ուղղված նամակներ

Զույգը, որը հայտնաբերել էր Առաջին աշխարհամարտի անգլիացի զինվորին ուղարկված նամակները, սոցցանցերում որոնելուց հետո կապվել է նրա հեռավոր ազգականի հետ: Կրտսեր կապրալ Ուիլյամ Սվիֆթին ուղարկված նամակները, ով 1914 թ.-ին անչափահաս՝ 16 տարեկան, հասակում գրանցվել էր աշխատանքի, թաքնված էին ավելի քան 100 տարի, երբ զույգի տունը վերանորոգող բանվորները դրանք հայտնաբերեցին հատակի տախտակների տակ:

Աղբյուր՝ news.sky.com

16:53 Աշխարհում
Ղրղզստանում, սահմանադրական փոփոխությունից հետո, կառավարությունը հեռացվեց

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը պաշտոնաթող արեց երկրի կառավարությանը: Ուլուկբեկ Մարիպովը, որը 2021 թվականի փետրվարի 3-ից զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, նշանակվել է Ղրղըզստանի նախարարների կաբինետի ղեկավար: Այդ աշխատանքից առաջ նա ղեկավարում էր Ղրղըզստանի հաշվիչ պալատը:

Աղբյուր՝ rbc.ru

16:44 Աշխարհում
Ինդոնեզիայի օդանավակայանում հայտնաբերվել է Covid-ի քթի քսուկի թեստերի կրկնակի օգտագործման խարդախության դեպք

Ձերբակալվել են դեղագործական ընկերության մի քանի աշխատակիցներ՝ Covid-ի ախտորոշման քթի քսուքի փորձանմուշների օգտագործված փաթեթները լվանալու և վերավաճառելու համար: Ոստիկանությունը հայտնել է, որ Մեդանի օդանավակայանում մինչև 9000 ուղևոր կարող է փորձարկված լինել կրկին օգտագործված շվաբրերով:

Աղբյուր՝ bbc.com

16:09 Աշխարհում
Ուկրաինացի արմատականները «որս» են սկսել ռեփեր Բաստայի նկատմամբ

Ուկրաինացի ազգայնականները պարգևատրում են խոստացել ռուս ռեփեր Բաստայի (Վասիլի Վակուլենկո) գտնվելու վայրը հայտնողին՝ Կիև կատարած նրա այցից հետո: Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում մի մարդ դիմում է ռեստորանից դուրս եկող երաժշտին՝ մեղադրելով նրան «գրավյալ» Ղրիմում ելույթ ունենալու մեջ: Իսկ Facebook-ում գրառում է կատարվել, թե «մտահոգ քաղաքացիները» պատրաստ են մոտ հազար դոլար տալ Բաստայի տեղաշարժի մասին տեղեկատվության համար:

Աղբյուր՝ ria.ru

15:42 Աշխարհում
Ինքնաթիռն ընկել է ամերիկյան Հաթիսբերգ քաղաքի տներից մեկի վրա. կան զոհեր

Ոստիկանությունը հաղորդել է, որ քաղաքացիական փոքր ինքնաթիռը երեքշաբթի ուշ երեկոյան բախվել է Միսիսիպի նահանգի Հաթիսբուրգ քաղաքում գտնվող տանը, որի հետևանքով 4 մարդ զոհվել է: Անմիջապես տեղեկություններ այն մասին, թե ինչն է հանգեցրել ինքնաթիռի կործանմանը, չեն հաղորդվել: 

Աղբյուր՝ cnn.com

15:23 Աշխարհում
Ռուսաստանի Զինված ուժերի թանգարանից գողացել են գերմանական խաչեր և անվանական (պարգևատրման) զենք

Մասնաճյուղի փոխտնօրեն Վլադիսլավ Պեդենկոն դիմել է ոստիկանությու, որտեղ նշել է, որ 5 հազար ցուցանմուշ նախքան բացումը տեղափոխվել է թանգարան: Կորուստը հայտնաբերվել է գույքագրումից հետո: Գողացված 400 ցուցանմուշների մեջ եղել են նաև համազգեստներ, գլխարկներ և այլ իրեր: Ըստ Պեդենկոյի, ենթադրյալ առեւանգիչը կարող է լինել շինարարը, որը մասնակցել է թանգարանի կառուցմանը: Գողությունից վնասի ընդհանուր գումարը կազմել է գրեթե 12 միլիոն ռուբլի:

Աղբյուր՝ lenta.ru

14:59 Տարածաշրջան
Վրաստանում 2020 թ.-ին ռեկորդային թվով քաղաքացի է նպաստ ստացել

Եթե 2019 թվականին երկրում 441 448 քաղաքացի է նպաստ ստացել, ապա այս տարի այս ցուցանիշն աճել է 42 254-ով և կազմել 483 702 մարդ, ինչը հավանական բնակչության 13 տոկոսն է: Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, 2020 թվականին կենսապահովման նպաստ ստացող քաղաքացիների ցուցանիշը հասել է վերջին 10 տարիների պատմական առավելագույնին:

Աղբյուր՝ jnews.ge

14:26 Աշխարհում
Բուլղարիայի նախագահը կցրի խորհրդարանը հաջորդ շաբաթ

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ ցրելու է խորհրդարանը և մտադիր է հաջորդ խորհրդարանական ընտրությունները նշանակել հուլիսի 11-ին: Այս մասին հայտնել է Բուլղարիայի ազգային ռադիոն (BNR):

Աղբյուր՝ ria.ru

14:16 Աշխարհում
Տիեզերքում եղած գինին աճուրդի է հանվել 1 միլիոն դոլարով

«Քրիստիս» աճուրդի տունը տեղեկացրել է, որ վաճառում է ֆրանսիական գինի, որն ավելի քան մեկ տարի անցկացրել է միջազգային տիեզերակայանի ուղեծրում: Աճուրդի տան գնահատմամբ՝ գինու գիտակը կարող է մինչև 1 միլիոն դոլար վճարել այն ձեռք բերելու համար: Pétrus 2000-ը 12 շշերից մեկն է, որը 2019-ի նոյեմբերին տիեզերք է ուղարկվել հետազոտողների կողմից՝ ուսումնասիրելու գյուղատնտեսության արտերկրային ներուժը: Ըստ գինին համտեսած մասնագետների՝ 14 ամիս անց այն վերադարձել է փոքր-ինչ փոփոխված համով:

Աղբյուր՝ apnews.com

13:30 Աշխարհում
Գերմանիայում խնդրել են գործ հարուցել Լուկաշենկոյի դեմ

Բեռլինի չորս փաստաբաններ դիմել են Կառլսրուեի գլխավոր դատախազություն՝ պահանջելով գործ հարուցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ուժայինների դեմ: Փաստաբանները ներկայացնում են 10 բելառուսների շահերը. նրանց տրամադրության տակ կան՝ երկրի իշխանությունների կողմից ավելի քան 100 փաստագրված խոշտանգումների դեպքեր: Փաստաբանները հայտարարել են, որ բոլոր հաճախորդները հայտնել են աննշան հիմքերով ձերբակալությունների, խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին:

Աղբյուր՝ lenta.ru

13:04 Աշխարհում
Ֆրանսիան սպառնում է անջատել Բրիտանական կղզու էլեկտրաէներգիան՝ «Brexit»-ից հետո ձկնորսության հետ կապված վեճի պատճառով

Ֆրանսիան «պատրաստ է» հոսանքազրկել բրիտանական Ջերսի կղզին, որը գտնվում է Ֆրանսիայի ափերի մոտ, եթե Միացյալ Թագավորությունը չպահպանի ձկնորսության վերաբերյալ Brexit-ի համաձայնագրի կետերը, երեքշաբթի ասել է Անդրծովյան տարածքների նախարար Անիք Ժիրարդենը:

Աղբյուր՝ cnn.com

12:30 Աշխարհում
Ալթայում տեղի է ունեցել 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Չորեքշաբթի օրը Ալթայի հանրապետությունում՝ Բելյաշի գյուղի մոտակայքում, գրանցվել է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Տեղի բնակչությունը թույլ ցնցումներ է զգացել: Ենթակառուցվածքների խափանումներ, զոհեր կամ ավերածություններ չկան:

Աղբյուր՝ tass.ru

12:16 Աշխարհում
Աշխարհի ամենատարեց մարդը դուրս է եկել Տոկիո-2020 օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքից

118-ամյա Կանե Տանական պետք է մասնակցեր մայիսի 11-ին՝ Ճապոնիայի հարավում գտնվող Ֆուկուոկա քաղաքում կայայանալիք հեղինակավոր միջոցառմանը, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ ինքնաբացարկ է հայտնել, քանի որ չի ցանկանում COVID-19-ը տարածել իր խնամքի կենտրոնում:

Աղբյուր՝ news.sky.com

11:59 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2.171 նոր դեպք

Երկրում վարակի առաջին դեպքից մինչ օրս COVID-19- ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 315 913 է: Վերջին օրվա ընթացքում ապաքինվել է 1074 մարդ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը հասել է 296 532-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 24 նոր դեպք: Համավարակի սկզբից մինչև այժմ Վրաստանում ընդհանուր առմամբ 4207 մարդ է դարձել կորոնավիրուսի զոհ:

Աղբյուր՝ apsny.ge

11:52 Աշխարհում
Ավստրալիան կդադարի օգտագործել Իսրայելի ռազմական տեխնոլոգիաները

Ավստրալիայի զինված ուժերը հունիսի կեսերից կդադարեն օգտագործել իսրայելական Elbit պաշտպանական ընկերության Մարտերի կառավարման համակարգը (Battle Management System BMS): Ըստ The Jerusalem Post-ի երկրի իշխանությունները Elbit-ին տեղեկացրել են որոշման մասին՝ առանց որևէ բացատրության:
 

11:36 Աշխարհում
Աֆրիկայում կինը միանգամից ինը երեխա է լույս աշխարհ բերել

Մալիի Հանրապետությունում մի կին միանգամից ինը երեխա է լույս աշխարհ բերել՝ հինգ աղջիկ և չորս տղա: Մայրն ու բոլոր նորածիններն ու իրենց լավ են զգում: Նախարարության տվյալներով, 25-ամյա Հալիմա Սիսեն երկու շաբաթ անցկացրել էր Մալիի մայրաքաղաք Բամակոյի հիվանդանոցում, ապա Նախագահ Բահ Նդաուի հրամանագրով տեղափոխվել էր Մարոկկոյում գտնվող կլինիկա: 

Աղբյուր՝ lenta.ru

11:15 Աշխարհում
Պեպ Գվարդիոլայի սաները պատմություն են կերտում՝ առաջին ամգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալով

«Մանչեսթեր Սիթին» իր պատմության մեջ առաջին անգամ հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ այն բանից հետո, երբ «Էթիհադ» մարզադաշտում Ռիյադ Մահրեզի դուբլը 2-0 հաշվով (ընդհանուր՝ 4-1 հաշվով) ապահովեց՝ 10 հոգանոց «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ հաղթանակը: Գվարդիոլան այժմ իր թիմը կգլխավորի կամ «Չելսիի», կամ «Ռեալի» դեմ մայիսի 29-ին Ստամբուլում կայանալիք եզրափակչում:

Աղբյուր՝ skysports.com

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}