Քաղաքական 13:34 05/03/2021 Հայաստան

Ալիևը Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներին հրավիրում է օգտվել Հայաստանի տարածքից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ելույթ է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում ու նրա անդամ երկրներին «հրավիրել օգտագործել Զանգեզուրի միջանցքը»։

«Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի փառահեղ հաղթանակից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դրվեց: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնաց պատմության մեջ»,- հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են` Ալիևը նշել է, որ «այսօր արդեն մտածում են ապագայի մասին»։

«Այսօր մենք մտածում ենք ապագայի մասին: Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար մենք սկսել ենք քննարկել բազմաթիվ երկրներ կապող տրանսպորտային նախագծեր: Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորոշում են ցույց տալիս տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման հետ կապված: Եթե Հայաստանը իրեն նորմալ է պահի, կկարողանա նաև օգուտ քաղել այս գործընթացից։

Այս համատեքստում ուզում եմ նշել, որ նոր տրանսպորտային միջանցքը, որն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով, Զանգեզուրով և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը մեր երկրի անբաժանելի մասին՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, և Թուրքիային, նոր հնարավորություններ է բացել տարածաշրջանի տրանսպորտային ոլորտում: Մենք տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին հրավիրում ենք օգտվել Զանգեզուրի միջանցքից»,-հայտարարել է Ալիևը։

Ալիևի այս հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան տարածքային հավակնություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Ալիևը պատերազմի հրադադարի մասին նոյեմբերի 9-ի հայտարարությանը հղում անելով ամեն հանրային ելույթում հայտարարում է «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին:

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»,-ասվում է 9-րդ կետում:

Եռակողմ հայտարարության 6-րդ կետում որպես միջանց է նշվում Լաչինը՝ որը «կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև»։ Այստեղ ահա շարունակությունն այն է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների Լաչինի միջանցքի երթևեկության անվտանգությունը»: Այստեղից պարզ է, թե ինչու է Ալիևն ամեն անգամ Հայաստանի տարածքով անցնող կապն անվանում «միջանցք»։

Ինչպես ասում են, «ախորժակն ուտելուց է բացվում»։ Իսկ արդյո՞ք Հայաստանի ներկայիս իշխանությունն ի վիճակի է զսպել Ալիևի ախորժակը, մեծ հարցական է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:55
ՀԲԸՄ-ի ուղերձն՝ ապրիլի 24-ի և կազմակերպության 115-ամյակի կապակցությամբ
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը գլոբալ ուղերձ է հղել ՝ ապրիլի 24-ի և կազմակերպության 115-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Հայկական...
Աղբյուր` Panorama.am
20:42
«Պապերիս անունը կրող «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նպատակն է վերաիմաստավորել 20-րդ դարի մեր պատմությունը»
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է․ «Լուսանկարում լեգենդար Շառլ Ազնավուրն ու պապիկս՝ Երևանի քաղաքապետ Գրիգոր...
Աղբյուր` Panorama.am
20:20
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին հրավիրել են ՌԴ արտաքին գործերի նախարարություն: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Ջրականի շրջանում ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻՊԾ աշխատակիցը
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր կեսօրին...
Աղբյուր` Panorama.am
20:03
Աշխարհի տարբեր անկյուններում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ հայ գերիների վերադարձի պահանջով
Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիաներ են  տեղի ունեցել մի շարք երկրներում: Ամբողջ աշխարհով մեկ...
Աղբյուր` Panorama.am
19:56
Երկու զինծառայողի մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. ձերբակալվել է նույն մարզի 33-ամյա բնակիչը
2021թ ապրիլի 15-ին` ժամը 02:00-ի սահմաններում, «Մերսեդես E 200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Արամուս-Մայակովսկի ավտոճանապարհով...
Աղբյուր` Panorama.am
19:35
Դատախազությունը ներկայացրել է օրենսդրական ակտերում փոփոխություններին միտված 16 առաջարկություն
ՀՀ գլխավոր դատախազությունը, ելնելով իր սահմանադրական բուն լիազորությունների իրացման արդյունավետության բարձրացման հրամայականից և հանդես գալով...
Աղբյուր` Panorama.am
19:25
Պահանջում ենք Ոստիկանությունից՝ քայլեր ձեռնարկել Անի Գևորգյանի անվտանգությունն ապահովելու համար. հայտարարություն
Շուրջ մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
19:19
Հիշեցի արցախյան մի ասացվածք՝ «Տեռը կացնին թայ արիր»․ Ավետիք Իշխանյան
Երեկ,ԱԺ կոչվող բալագանում պարտված, հազարավոր զոհերի պատասխանատու անձին հոտնկայս ծափահարություններով դիմավորումը, տարբեր գործիչների զայրույթին...
Աղբյուր` Panorama.am
19:10
Դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հայակործան գործունեությունը․ Արթուր Թովմասյան
Օրերս Բաքվում բացված «Ռազմավարի ցուցահանդես–պուրակ»-ը Ադրբեջանի իշխանության հերթական հայատյաց ու ցեղասպան քաղաքականության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Կասեցվել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները
2021 թվականի ապրիլի 15-ին, դռնփակ նիստում, Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
18:56
ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել ռազմագերիների խնդրին․ ՊՆ
Ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:50
Ամփոփվում է COVID-19-ի դեմ պայքարի ծրագիրը
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ՀՀ առողջապահության նախարարությանն են...
Աղբյուր` Panorama.am
18:44
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ
Ապրիլի 14-ին և 15-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել, սահմանային...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ապարանում հիմնվել է վարդերի «քաղաք»
Արևոտ օրերով հարուստ Ապարանում՝ սարի լանջին, բացվում է վարդաքաղաքը։ 2.5 հեկտար ջերմատանը միայն հոլանդական վարդեր են՝ անուշաբույր, գույնզգույն ու...
Աղբյուր` Panorama.am
18:28
Տոկիոյի ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերը` առանց մարզասերների
Տոկիոյի ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերը հնարավոր է անցկացվեն առանց մարզասերների ներկայության: Այս մասին Asahi հեռուստաալիքով հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
18:20
Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար. ՄԻՊ
Ադրբեջանում մարդկային տառապանքների «պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար: Այս մասին նշված է ՀՀ ՄԻՊ...
Աղբյուր` Panorama.am
18:14
Լիա Իվանյան. Դիվային քառյակ
Չորս մարդ կա, որոնց մահը եթե ոչ աշխարհին, ապա գոնե մեր տարածաշրջանին կստիպի թեթևացած շունչ քաշել։ Նրանք են՝ Սորոսը, Էրդողանը, Ալիևը, Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
18:06
Արցախի ՄԻՊ-ն Ամարասի վանական համալիրից ուղերձ է հղել միջազգային կազմակերպություններին
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Մշակույթի միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել Ամարասի վանական համալիրից: Նա ուղերձը տեղադրել...
Աղբյուր` Panorama.am
17:55
Պարտությունը ձերն է, բայց զոհերը մերն են. Թագուհի Թովմասյանը՝ իշխանություններին
«Մենք քննարկում ենք Հայաստանի պատմության ամենամահաբեր տարվա հաշվետվությունը»,- ելույթ ունենալով ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի...
Աղբյուր` Panorama.am
17:49
ՀՀ կառավարությունն աղմկում է և արդյունքը՝ անհաջողություններ. Տարոն Սիմոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր խորհդարանում իր ելույթը սկսեց «լուռ աշխատեք, թողեք ձեր...
Աղբյուր` Panorama.am
17:37
ԱԽ-ն գաղտանզերծումներ է արել՝ ի պատասխան Օնիկ Գասպարյանի
Անվտանգության խորհրդի գրասենյակի տարածել է հաղորդագրություն, որը հրապարակում ենք առանց փոփոխության, կրճատման ու միջամտության. «Ի...
Աղբյուր` Panorama.am
17:31
Փաշինյանը եթե առաջ խնայում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, հիմա ուղղակի ճակատային հարվածեց. Ռուբեն Հակոբյան
«Նիկոլ Փաշինյանը եթե առաջ ինչ-որ տեղ խնայում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, հիմա ուղղակի ճակատային հարվածեց Տեր-Պետրոսյանին՝ չհասկանալով,...
Աղբյուր` Panorama.am
17:25
Արցախի Անվտանգության խորհրդի՝ 100 մլն դրամ գույքային վնասի մասին հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա այս տարվա փետրվարի 8-ին ԱՀ դատախազության կողմից հարուցվել էր քրեական...
Աղբյուր` Panorama.am
17:17
Ստեփան Դանիելյան. Ալիևը ճիշտ էր ասում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ինչով են միմյանցից  տարբերվում Առաջին և Երկրորդ արցախյան պատերազմի հայերը, կամ ավելի ճիշտ...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ծափեր՝ հետևի ոտքերով. Մարինե Սուքիասյան
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Մարինե Սուքիասյանի հոդվածը. «Ո՞վ կպատկերացներ, որ Երրորդ հանրապետության վախճանը...
Աղբյուր` Panorama.am
17:05
ՌԴ քաղաքացուց խոշոր կողոպուտ կատարելու փաստով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հայկական արբանյակ ունենալու համալսարանական ծրագիրը վերջնականապես չեղարկվել է Փաշինյանի կառավարության կողմից. ԵՊՀ խոսնակ
Երևանի պետական համալսարանի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը գրում է.  «Ի դեպ, ասեմ` իմանաք. հայկական արբանյակ ունենալու համալսարանական...
Աղբյուր` Panorama.am
16:47
Փաստաբանը՝ Փաշինյանին. Թող տղամարդ լինի և հենց վաղն իր ուղեկցողներով գնա Արցախ
Փաստաբան Ռաֆֆի Ասլանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ծափահարությունների ներքո, իրեն բնորոշ ամբոխավար ոճով հայտարարում է, թե Արցախում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}