Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

13:01 Աշխարհում
ԱՄՆ-ը և Թուրքիան միաժամանակ հարձակման են ենթարկվել Իրաքի հյուսիսում

Ապրիլի 14-ի երեկոյան Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլի միջազգային օդանավակայանում, որի կողքին տեղակայված է ԱՄՆ ավիաբազան, տեղի է ունեցել առնվազն մեկ պայթյուն: Տեղի աղբյուրների համաձայն ՝ հարձակումը իրականացվել է պայթուցիկ նյութերով լցված անօդաչու թռչող սարքի միջոցով: Գրեթե միաժամանակ, հրթիռային հարձակում է սկսվել Էրբիլից հյուսիս, որի արդյունքում զոհվել է թուրք զինվորական:

Աղբյուր՝ eadaily.com

12:42 Հայաստան
«Երաժշտության ազդեցության ուսումնասիրությունը մարդու մտավոր աշխատունակության վրա»

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում նախագիծն Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից արժանացել է պատվոգրի: Նախագիծը ներկայացրել են Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Հ. Երիցյանի անվան վարժարանի սաները՝ 12-րդ դասարանցի Լիանա Աղաջանյանը, 10-րդ դասարանցիներ Անգելինա Մարգարյանը և Կարինա Ֆանարջյանը: Թիմը ղեկավարել է դպրոցի ուսուցիչ Կարինե Սամվելյանը:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն 

12:22 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1030 նոր դեպք:

Վարակի առաջին դեպքից մինչև այսօր երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 292 244 է: Վերջին օրվա ընթացքում ապաքինվել է 706 մարդ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 279 389: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից 7 նոր մահ: Համաճարակի սկզբից մինչ օրս Վրաստանում ընդհանուր առմամբ 3 908 մարդ դարձել է կորոնավիրուսի զոհ:

Աղբյուր՝ apsny.ge

12:06 Արցախ
Փոփոխություն՝ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում

ԱՀ-ում հանձնաժողովի նախագահ է նշանակվել Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:

Աղբյուր՝ ԱՀ նախագահի աշխատակազմ

11:41 Աշխարհում
Կարիբյան Սենթ Վինսենթ կղզին ծածկվել է Սուֆրիեր հրաբխի մոխրով

Սուֆրիեր հրաբխի հերթական ժայթքում է տեղի ունեցել Սենթ Վինսենթ կղզում: Առաջինը գրանցվել է ուրբաթ՝ ապրիլի 9-ին: Երկրորդից հետո կղզում դադարեցվել է էլեկտրականությունն ու ջրամատակարարումը: Կղզուց տարհանվել է արդեն մոտ 16,000 մարդ:

Աղբյուր՝ moya-planeta.ru

11:22 Հայաստան
Ապրիլի 17-ին՝ շաբաթօրյակ Երևանում

Մաքրվելու է Հրազդանի կիրճը՝  Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ: Սկիզբը՝ ժամը 10։00։ Մեկնարկային կետերն են՝ Մանկական երկաթուղու մուտքի մոտ (Ուրուգվայի հրապարակի կողմից), Հրազդանի կիրճում գտնվող «Պրինցեսա Մարիաննա» ռեստորանային համալիրի հարակից տարածք , Դավթաշեն կամրջի տակ (Հալաբյան փողոցի կողմից): Մասնակիցները կարող են ընտրել իրենց հարմար վայրը և տեղում գտնվող աշխատակիցներից ստանալ անհրաժեշտ պարագաները՝ ձեռնոց, տոպրակ։

Աղբյուր՝ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Հասարակայնության հետ կապերի բաժին

11:14 Տարածաշրջան
Լարսում կա մոտ 370 կուտակված բեռնատար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար:

Աղբյուր՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն 

11:04 Հայաստան
Ճանապարհները Հայաստանում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Աղբյուր՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն 

10:50 Աշխարհում
«Ճակատագրի հեգնանքի» հիման վրա կնկարահանվի անգլալեզու ֆիլմ

Գլխավոր դերերում հանդես կգան հոլիվուդյան երիտասարդ դերասաններ Էմմա Ռոբերթսը, Թոմաս Մանը, Գարեթ Հեդլունդը և Բրիտ Ռոբերտսոնը: Նկարահանումները սկսվելու են ամռանը Բոսթոնում։

Աղբյուր՝ tass.ru

10:29 Աշխարհում
ՈՒԵՖԱ-ն 10 խաղով որակազրկել է «Սլավիա Պրահայի» պաշտպանին

Օնդրեյ Կուդելան որակազրկվել է՝ անցյալ ամիս «Իբրոքս» մարզադաշտում ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղարկության հանդիպման ժամանակ Ռեյնջերսի կիսապաշտպան Գլեն Կամարայի նկատմամբ խաղացողի «ռասիստական պահվածքի» վերաբերյալ հետաքննությունից հետո: Դեպքը տեղի է ունեցավ խաղի վերջում, որտեղ նկատվել է, որ Կուդելան ինչ-որ բան է ասում Կամարայի ականջին՝ ձեռքը բերանը փակելով:

Աղբյուր՝ cnn.com

10:10 Աշխարհում
82 տարեկանում մահացել է՝ ֆինանսական բուրգի խարդախությամբ հայտնի Բեռնարդ Մեյդոֆը

Ամերիկացի Բեռնար Մեդոֆը՝ արժեթղթերի էպիկական խաբեության հայտնի ճարտարապետը, մահացել է բանտում, որտեղ նա կրում էր՝ իրեն սահմանված 150 տարի պատիժը: Մեդոֆի մահը՝ Հյուսիսային Կարոլինայի Բաթներ քաղաքի Դաշնային բժշկական կենտրոնում, հաստատել են նրա փաստաբանը և բանտերի դաշնային բյուրոն:

Աղբյուր՝ apnews.com

10:01 Աշխարհում
Մերկելը և Բայդենը քննարկել են իրավիճակը Դոնբասում

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում են, որ Ռուսաստանը պետք է սահմանափակի ռազմական ներկայության ավելացումը իր սահմանների տարածքում, հաղորդել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Աղբյուր՝ ria.ru

18:00 Աշխարհում
Գողացված հռոմեական արձանը հայտնաբերվել է Բրյուսելի անտիկ իրերի խանութում

Հռոմեական արձանը, որը թվագրվում է մ.թ.ա. առաջին դարով, հայտնաբերվել է՝ Իտալիայի հնագիտական տեղանքից գողացվելուց գրեթե մեկ տասնամյակ անց: Երկու իտալացի սպաներ Բելգիայում նկատել են տոգա հագած անգլուխ քանդակը: Կասկածներ ունենալով դրա ծագման մասին՝ նրանք ուսումնասիրել են գողացված արտեֆակտերի շտեմարանը և հայտնաբերել, որ «Տոգատուս» արձանը 2011 թվականից կորած էր: Քանդակի արժեքը գնահատվում է մոտ 100,000 եվրո:

Աղբյուր՝ bbc.com

17:53 Աշխարհում
Դանիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը

Դանիան որոշում կայացրեց հրաժարվել՝ նոր կորոնավիրուսային վարակի դեմ շվեդ-բրիտանական AstraZeneca ընկերության պատվաստանյութից: Նշվում է, որ նա հանվելու է պատվաստումների ծրագրից: Պետությունը նախնական ձեռք էր բերել AstraZeneca պատվաստանյութի 2.4 միլիոն դեղաչափ:

Աղբյուր՝ gazeta.ru

17:47 Աշխարհում
Ճապոնական կարգավորիչ մարմինը արգելում է վերագործարկել ատոմակայանը

Ավերված «Ֆուկուսիմա» ատոմակայանի շահագործման վերսկսումը կանխվել է՝ իր միակ գործող կայանքի անվտանգության մի շարք խախտումներից հետո, ինչը նշանակալի հարված է հասցնում ատոմային էներգիայի արտադրությունը վերսկսելու Ճապոնիայի փորձերին:

Աղբյուր՝ theguardian.com

17:20 Արցախ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում նոր ծրագրեր է սկսում

Ստեփանակերտում մի քանի բազմաբնակարան շենքերի կառուցման մրցույթներ են հայտարարված, նախագծման փուլում են Ասկերանի շրջանում մի քանի նոր բնակավայրեր: Լրացվել է այն համայնքների շարքը, որոնք առաջիկայում մայրուղիներին կապող ասֆալտապատ ճանապարհներ կունենան: Հաշվի առնելով Կարմիր շուկա բնակավայրի ռազմավարական նշանակությունը՝ Հիմնադրամն այնտեղ 100 տուն կառուցելու հովանավորություն է ստանձնել, որոնց հողային աշխատանքները սկսվելու են առաջիկա օրերին:

Աղբյուր՝ ԱՀ նախագահի աշխատակազմ

16:59 Տարածաշրջան
Լոպոտա գետի տարածքում անցկացվել է Նամախվանի ՀԷԿ-ի կառուցման հակառակորդների համերաշխության հանրահավաք

Վրաստանում՝ Թելավիի քաղաքապետարանի Լափանղուրի գյուղումտեղի բնակչությունը ցույց է անցկացնում՝ ի նշան Նամախվանի ՀԷԿ-ի կառուցման հակառակորդների համերաշխության: Ցուցարարներն ասում են, որ դա կարևոր է երկրի էներգետիկ անկախության համար, բայց ոչ՝ էկոլոգիան ոչնչացնելու և գյուղերը դատարկելու հաշվին:

Աղբյուր՝ 1tv.ge

16:41 Աշխարհում
Ռուսաստանում կստեղծվի բանտի նոր տեսակ

Ռուսաստանում կհայտնվի նոր տիպի ուղղիչ հիմնարկ, որում կմիավորվեն նախնական կալանքի կենտրոնը և գաղութը: Այս մասին գերատեսչության կոլեգիայում հայտարարել է ՌԴ արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն: Արդարադատության նախարարությունը մտադիր է այս տարի փորձնական նախագիծ սկսել: Նոր հաստատությունները նախատեսված կլինեն երեք հազար բանտարկյալների համար:

Աղբյուր՝ lenta.ru

16:17 Աշխարհում
Ֆեյսբուքը սխալմամբ արգելափակել է ֆրանսիական Բիտշ քաղաքի էջը

Սոցցանցի ալգորիթմը շփոթել է՝ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Մոզել դեպարտամենտի քաղաքի անվանումը անգլերեն վիրավորանքի հետ: Քաղաքապետը հայտնել է, որ էջը արգելափակվել է մարտի 19-ին՝ «կանոնների խախտման համար»: Երեքշաբթի օրը Ֆեյսբուքի ֆրանսիական տարածքի ղեկավարը կապվել էԲիտշի քաղաքապետի հետ, ներողություն խնդրել կատարվածի համար և տեղեկացրել, որ էջը վերականգնվել է:

Աղբյուր՝ bbc.com

15:46 Աշխարհում
Կլիչկոն կոչ է արել ուկրաինացիներին ցույց տալ Ռուսաստանին «միասնության ուժը»

Կիևի քաղաքապետ և Ուկրաինայի քաղաքների ասոցիացիայի նախագահ Վիտալի Կլիչկոն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է  կոչ՝ ուղղված երկրի քաղաքացիներին և իշխանություններին՝ միավորվել և վանել վախը «ռուսական սպառնալիքի» ֆոնին:

Աղբյուր՝ lenta.ru

15:23 Աշխարհում
Նոր Զելանդիան կստեղծի կլիմայի փոփոխությանն առնչվող աշխարհում առաջին օրենքները

Խաղաղօվկիանոսյան կղզին պատրաստվում է դառնալ աշխարհում առաջին երկիրը, որն ընդունում է օրենսդրություն՝ ստիպելու ֆինանսական ընկերություններին զեկուցել կլիմայի փոփոխության հետևանքների մասին: Պետությունը ցանկանում է ածխածնային չեզոք երկիր դառնալ մինչ 2050 թվականը: Բանկերը, ապահովագրողները և ֆոնդի կառավարիչները կարող են օգնել՝ իմանալով իրենց ներդրումների բնապահպանական ազդեցությունը, ասել է Կլիմայի փոփոխության նախարարը:

Աղբյուր՝ bbc.com

14:54 Աշխարհում
Մարդկությունը կարող է բախվել չիպսերի և կարտոֆիլ ֆրիի պակասի

Չիպսեր պատրաստելու համար օգտագործվող Russet Burbank կոչվող կարտոֆիլի տեսակը վտանգի տակ է հայտնվել գլոբալ տաքացման պատճառով:

Աղբյուր՝ ria.ru

14:00 Աշխարհում
Արքայազն Ֆիլիպի մահից չորս օր անց թագուհին վերադառնում է թագավորական պարտականություններին

Մեծ Բրիտանիայի միապետը մասնակցել է թագավորական պալատին կից լորդ-կամերգերի պաշտոնից Ուիլյամ Փիլի հեռանալու կապակցությամբ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը:

Աղբյուր՝ independent.co.uk

13:51 Աշխարհում
Իլոն Մասկն իրեն հռչակել է «Մարսի իմպերատոր»

SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի Twitter-ի հաշվի կենսագրության մեջ նոր գրառում է հայտնվել. միլիարդատերն իրեն անվանել է «Մարսի իմպերատոր»:

Աղբյուր՝ gazeta.ru

13:27 Աշխարհում
Հետհաշվարկ. Ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 100 օր

Հետհաշվարկի առթիվ քաղաքապետարանի շենքում տեղադրվել են 2,6 մ բարձրությամբ օլիմպիական և պարալիմպիկ խաղերի թալիսմանների ֆիգուրները, իսկ Տակաո լեռան գագաթին՝ օլիմպիական խաղերը խորհրդանշող հինգ օղակները: Խաղերը կմեկնարկեն հուլիսի 23 –ին:

Աղբյուր՝ ՀԱՕԿ 

13:02 Աշխարհում
Ավստրիայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել ուժասպառության պատճառով

Նա ասել է, որ իր պաշտոնավարման 15 ամիսները «կարծես 15 տարի լինեին»: 60-ամյա Ռուդոլֆ Անշոբերը նշանակվել է 2020 թվականի հունվարին և ղեկավարել համավարակի դեմ ուղղված երկրի առողջապահական միջոցառումները:

Աղբյուր՝ bbc.com

12:42 Աշխարհում
Տուխելը չի ցանկանում խաղալ անգլիական թիմի հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո խոստովանել է, որ չի ցանկանում հանդիպում անցկացնել Անգլիայի հավաքականների հետ: Չորեքշաբթի, ապրիլի 14-ին, «Լիվերպուլն» ու «Ռեալը» կխաղան քառորդ եզրափակչի պատասխան խաղում: Դիմակայության հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի «կապույտներին»:

Աղբյուր՝ sport-express.ru

12:27 Աշխարհում
Ever Given բեռնանավը առգրավվել է՝ Սուեզի ջրանցքի վարչակազմին փոխհատուցում չվճարվելու պատճառով

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքի դատարանը վճռել է առգրավել Ever Given բեռնանավը: Նավը, որը արգելափակել էր Սուեզի ջրանցքը, կվերադարձվի, երբ ճապոնացի սեփականատերերը վճարեն 900 միլիոն դոլար:

Աղբյուր՝ theguardian.com

12:01 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1085 նոր դեպք, վերականգնվել է 432 հիվանդ

Վերջին 24 ժամվա ընթացքում յոթ հիվանդ է մահացել կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 291 214 դեպք, որից վերականգնվել է 278 683 մարդ, մահացել է 3 901-ը: Կարանտինային ռեժիմում կա 162 մարդ, 2546 մարդ գտնվում է հիվանդանոցային հսկողության տակ, իսկ 338 մարդ` քովիդ-հյուրանոցում:

Աղբյուր՝ apsny.ge

11:49 Աշխարհում
Հարավային Կորեան մտադիր է վիճարկել Ֆուկուսիմայի վերաբերյալ Ճապոնիայի որոշումը

Չորեքշաբթի օրը Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Ինը կարգադրել է պաշտոնյաներին քննել միջազգային դատարան միջնորդագիր ներկայացնելու կարգը՝ կապված «Ֆուկուսիմա» ատոմակայանից օվիկիանոս ջուր բաց թողնելու  Ճապոնիայի որոշման հետ: Այս մասին հայտնել է Մուն Ջե Ինի խոսնակը՝ ձկնորսության և բնապահպանական խմբերի բողոքների ֆոնին:

Աղբյուր՝ reuters.com

11:35 Աշխարհում
ԱՄՆ-ում Johnson & Johnson-ի պատվաստման հետևանքով հազվադեպ բարդությունից մահացել է մեկ պացիենտ

Johnson & Johnson պատվաստանյութից լուրջ բարդություն ունեցած վեց պացիենտներից մեկը մահացել է: Այս մասին երեքշաբթի ճեպազրույցում հայտնել է FDA խոսնակ Փիթեր Մարկսը:

Աղբյուր՝ ria.ru

11:24 Տարածաշրջան
Լարսում կա մոտ 400 կուտակված բեռնատար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Աղբյուր՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն 

11:13 Հայաստան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ, Վարդենիս քաղաքներում և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում տեղում է ձյուն։

Աղբյուր՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն
 

10:50 Աշխարհում
Եվրահանձնաժողովը չի շարունակի AstraZeneca-ի և J&J պատվաստանյութերի պայմանագրերը

ԵՄ հանձնաժողովը որոշում է կայացրել հաջորդ տարի չերկարաձգել COVID-19 պատվաստանյութի պայմանագրերը այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Astrazeneca-ն և Johnson & Johnson-ը (J&J): Բրյուսելը նախընտրում է կենտրոնանալ մՌՆԹ տեխնոլոգիան կիրառող COVID-19 Pfizer և Moderna պատվաստանյութերի վրա:

Աղբյուր՝ reuters.com

10:33 Աշխարհում
Կիպրոսում մահացել է կորոնավիրուսով վարակված երկու ամսական երեխա

Փոքրիկը ծնվել է փետրվարին, վարակված է եղել կորոնավիրուսով և շնչառական խնդիրներ ունեցել: Ծնվելուց հետո նա տեղափոխվել է մանկական հիվանդանոց, որտեղ անցկացրել է 15 օր: Երեխայի ծնողները հավաստիացրել են, որ նա հիվանդության ախտանիշներ չի ցուցաբերել, սակայն երեքշաբթի օրը երեխային օրորոցում գտել են անգիտակից վիճակում: Նրան անմիջապես հոսպիտալացրել են, բայց բժիշկներին չի հաջողվելը կյանքը փրկել:

Աղբյուր՝ iz.ru

10:15 Աշխարհում
Բայդենը պատրաստվում է մինչ սեպտեմբերի 11-ը ԱՄՆ զորքերը դուրս բերել Աֆղանստանից

ԱՄՆ-ը ծրագրում է Աֆղանստանից դուրս բերել մնացած 2500 ամերիկյան զորքերը մինչև 2021 թ.-ի սեպտեմբերի 11-ը`Ալ-Քաիդայի հարձակումներից 20 տարի անց, որոնք հրահրեցին Ամերիկայի մասնակցությամ ամենաերկարատև պատերազմը: Ծրագիրը հրապարակվեց նույն օրը, երբ ԱՄՆ հետախուզական համայնքը մռայլ կանխատեսում արեց Աֆղանստանի համար՝ կանխատեսելով այս տարի խաղաղ համաձայնության «ցածր» հնարավորություն:

Աղբյուր՝ reuters.com

10:02 Աշխարհում
Ավստրիան հայտարարել է Պուտինի և Բայդենի հանդիպման հարթակը դառնալու պատրաստակամության մասին

Ավստրիան միշտ պատրաստ է հարթակ դառնալ բարձր մակարդակի բանակցությունների համար, РИА Новости-ին հայտնել են Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունից՝ մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման հնարավորությունը:

 

18:00 Աշխարհում
Johnson & Johnson քովիդ պատվաստանյութը կդադարեցվի ԱՄՆ-ում՝ թրոմբոզի պատճառով

ԱՄՆ առողջապահական գործակալությունները խորհուրդ են տվել նահանգներին դադարեցնել Johnson & Johnson կորոնավիրուսային պատվաստանյութերի կիրառումը՝ վեց կանանց հազվագյուտ և ծանր արյան թրոմբոզի մասին հաղորդումներից հետո:

Աղբյուր՝ theguardian.com

 

17:50 Աշխարհում
Փարիզի արվարձանում տեղի ունեցած կրակոցներից տասնամյա աղջիկ է վիրավորվել

Տասը տարեկան աղջիկը հրազենային լուրջ վնասվածքներ է ստացել, կրակողը դիմել է փախուստի:

Աղբյուր՝ ria.ru

 

17:41 Աշխարհում
42 միգրանտ է զոհվել՝ Ջիբութիի ափին նավի շրջվելուց

Առնվազն 42 միգրանտ է մահացել այն բանից հետո, երբ երկուշաբթի առավոտյան Արևելյան Աֆրիկայում՝ Ջիբութի պետության ափին մոտ, Եմենից ուղևորվող նավը շրջվել է: Այս մասին երեքշաբթի հայտնել է ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):

Աղբյուր՝ cnn.com

17:30 Աշխարհում
Բելառուսում սկսվել է կորոնավիրուսի երրորդ ալիքը

Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի աճ է գրանցվում, ապրիլի 13-ին հայտնել է երկրի առողջապահության նախարարության հիգիենայի և համաճարակաբանության վարչության պետ Իննա Կարաբանը:

Աղբյուր՝ iz.ru

17:12 Աշխարհում
Չինաստանը Թայվանի շուրջ ԱՄՆ-ին զգուշացնում է. «կրակի հետ մի՛ խաղացեք»

Չինաստանը երեքշաբթի օրը Միացյալ Նահանգներին ասել է, որ դադարեցնեն կրակի հետ խաղալը Թայվանի շուրջ և բողոք ներկայացրել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը ուղեցույցներ հրապարակեց, որոնք ԱՄՆ պաշտոնյաներին հնարավորություն կտան ավելի ազատ հանդիպել Թայվանի պաշտոնյաների հետ, որը Չինաստանը համարում է իրենը:

Աղբյուր՝ reuters.com

16:34 Աշխարհում
Շոյգուն հայտարարել է ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի զորքերի՝ Ռուսաստանի սահմաններին տեղակայելու մասին

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն զորքերը տեղափոխում են Ռուսաստանի եվրոպական հատվածի սահմաններ, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքով ՝ հիմնական ուժերը կենտրոնացած են Սեւ ծովում եւ Բալթյան տարածաշրջանում:

Աղբյուր՝ russian.rt.com

16:21 Հայաստան
ԲՊՀ-ում կայացել է լեզվական գիտելիքների ստուգում

Ապրիլի 10-ին շուրջ 300 դիմորդ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մասնակցեցին նախապես իրենց կողմից ընտրված լեզվի քննությանը՝ ընդունելության քննություններից առաջ մեկ անգամ ևս հստակեցնելով տվյալ լեզվից իրենց իմացության մակարդակը: Քննությանը հաջորդող առաջին աշխատանքային օրը մասնակիցները տեղեկացվեցին արդյունքների մասին:

Աղբյուր՝ ԲՊՀ հանրային կապերի և լրատվության բաժին

16:11 Հայաստան
Վարժանք է անցկացվելու Կառնուտ բնակավայրում

Ապրիլի 14-ին, ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզային փրկարարական վարչությունն Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրում իրականացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:

Աղբյուր՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն 

15:59 Աշխարհում
Հայտնաբերվել է գորտերի նոր տեսակ

Պերուի Ամազոնյան ջունգլիներում հայտնաբերված պարկավոր գորտի նոր տեսակը պատկանում է Հարավային և Կենտրոնական Ամերիկայում տարածված անպոչ գորտերի Gastrotheca ցեղին:

Աղբյուր՝ france24.com

15:42 Աշխարհում
Բանանը հայտնվել է իսպառ վերացման վտանգի տակ

խիստ վարակիչ հողային սնկերի պատճառով, որոնց վրա քիմիկատները չեն ներգործում: Tropical Race 4 (TR4) հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 2019 թվականին Հարավային Ամերիկայում, որը համարվում է բանանի՝ աշխարհի առաջատար մատակարարը:

Աղբյուր՝ lenta.ru

15:26 Տարածաշրջան
Լարսում կա մոտ 400 կուտակված բեռնատար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Աղբյուր՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն

15:13 Հայաստան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արթիկի և Ամասիայի տարածաշրջաններում, տեղում է ձյուն։

Աղբյուր՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն 

14:47 Աշխարհում
ԱՄՆ-ը 500 հոգանոց լրացուցիչ զորք կտեղակայի Գերմանիայում

Այս մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բեռլին կատարած այցի ժամանակ՝ նշելով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրից շուրջ 12,000 զորք դուրս բերելու պլանների փոփոխության մասին:

Աղբյուր՝ reuters.com

14:31 Աշխարհում
Ուկրաինան հերքել է Դոնբասի շուրջ պատերազմի հավանականությունը

«Ուկրաինան չի ցանկանում պատերազմ և չի նախատեսում հարձակողական գործողություններ: Ուկրաինան հավատարիմ է Դոնբասում իրավիճակի լուծմանը դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ընթացքում:

Աղբյուր՝ lenta.ru

14:11 Հայաստան
Համո Սահյանին նվիրված գրական-երաժշտական երեկո

Ապրիլի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Սահյանի պոեզիան կհնչի Արսեն Ղազարյանի, Էլֆիք Զոհրաբյանի, Նարեկ Մարգարյանի և ՀՀ վաստակավոր արտիստեր Սիլվա Յուզբաշյանի ու Գրետա Մեջլումյանի շուրթերից: Սահյանի խոսքերով գրված երգերի կենդանի կատարումներ կներկայացնեն ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը, Եվա Եգանյանը և Հարություն Մկրտչյանը: Երեկոն վարում է Կարինե Սարգսյանը։ Սկիզբը՝ 19:00-ին:

Աղբյուր՝ toms.am

13:37 Աշխարհում
ԱՏԷՄԻԳ-ը հավանություն է տվել Տոկիոյի որոշմանը՝ «Ֆուկուսիմա-1»-ից ջուրը օվկիանոս լցնելու մասին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՏԷՄԻԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին ողջունել է Ճապոնիայի կառավարության որոշումը՝ վթարված «Ֆուկուսիմա 1» ատոմակայանից մաքրված ջուրը օվկիանոս թափելու մասին և խոստացել, որ կազմակերպությունը կաջակցի երկրին՝ բացասական հետևանքներից խուսափելու համար:

Աղբյուր՝ ria.ru

13:18 Աշխարհում
Կենտուկիի համալսարանը սխալմամբ հաստատել է 500 000 ընդունելություն

ԱՄՆ Կենտուկիի համալսարանը սխալմամբ ընդունելության հաստատման էլեկտրոնային նամակներ է ուղարկել ավագ դպրոցի 500 000 աշակերտների մի ծրագրի համար, որը սովորաբար ընդունում է տարեկան շուրջ երեք տասնյակ ուսանողներ: 24 ժամ չանցած համալսարանը մեկ այլ էլ-նամակ է ուղարկել և ներողություն խնդրել սխալի համար:

Աղբյուր՝ apnews.com

12:36 Աշխարհում
Զելենսկին Էրդողանին առաջարկել է Motor Sich-ի բաժնետոմսերի կեսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թուրք ներդրողներին առաջարկել է ձեռք բերել Motor Sich ընկերության բաժնետոմսերի 50%-ը: Այլ կերպ ասած, Կիևը որոշել է վաճառել թուրքերին այն, ինչը նախկինում վերցրել էր չինացիներից:

Աղբյուր՝ eadaily.com

12:09 Աշխարհում
Ճապոնիան հաստատում է կեղտաջրերի օվկիանոս արտանետումը

Ճապոնիան հավանություն է տվել՝ ավերված «Ֆուկուսիմա» ատոմակայանից ավելի քան մեկ միլիոն տոննա աղտոտված ջուր ծով բաց թողնելու ծրագրին: Ջուրը վերամշակվելու և նոսրացվելու է, այնպես որ ճառագայթման մակարդակը ցածր լինի խմելու ջրի համար սահմանված մակարդակից: Սակայն տեղական ձկնորսական արդյունաբերությունը ինչպես նաև Չինաստանը և Հարավային Կորեան կտրականապես դեմ են այդ քայլին:

Աղբյուր՝ bbc.com

11:47 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 1,374 նոր դեպք

Երկրում վարակի առաջին դեպքից մինչ օրս COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 290 129 է: Անցած օրվա ընթացքում ապաքինվել է 422 մարդ, ընդհանուր առմամբ վերականգնվածների թիվը հասել է 278 251-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 11 նոր դեպք: Համաճարակի սկզբից մինչ օրս Վրաստանում կորոնավիրուսի զոհ են դարձել 3894 մարդ:

Աղբյուր՝ apsny.ge

11:37 Աշխարհում
Հսկա վարանը ներխուժել է Թայլանդի խանութներից մեկը և բարձրացել պահարանի վրա

Խանութի աշխատակիցը ոստիկանություն է զանգահարել, որն այնուհետև սողունների բեռնատեղափողների է կանչել, որպեսզի բռնեն Գոդզիլլային հիշեցնող արարածին: 7-Eleven կոչվող խանութում կատարված տեսանյութում լսվում է նաև գնորդների և աշխատակիցների մի մասի ծիծաղը, մյուսների ճիչը, երբ վարանը բարձրանում է դարակների վրա:
 

11:01 Աշխարհում
Իռլանդիան դադարեցրել է AstraZeneca-ի պատվաստումը 60 տարեկանից ցածր անձանց համար

Իռլանդիան դադարեցրել է AstraZeneca-ի պատվաստումը 60 տարեկանից ցածր անձանց համար
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Եվրոպական դեղերի գործակալությունը եզրակացրեց, որ թրոմբոզը պետք է ներառվի պատվաստանյութի հազվագյուտ կողմնակի ազդեցությունների ցուցակում:

Աղբյուր՝ tass.ru

10:40 Հայաստան
2021 թվականի մարտի 30-ին և ապրիլի 11-ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմացի այգում

կատարված ծառահատումների վերաբերյալ հրապարակված տեսանյութերի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների ուսումնասիրությունների արդյունքում առաջին դեպքում արձանագրվել է 24, երկրորդ դեպքում՝ 15 տարբեր տրամագծի «Այլանթ» տեսակի ծառերի հատված կոճղ։ Հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնաս, որը կազմել է համապատասխանաբար 1.255.000 և 675.000 ՀՀ դրամ։ Համապատասխան նյութերը ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին՝ հետագա ընթացքն ապահովելու համար։

Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}