Շվեյցարացիները հանրաքվեով կողմ են արտահայտվել փարաջան արգելելուն
Շվեյցարիայի կեսից ավելին՝ 51,5%-ը հանրաքվեին կողմ է քվեարկել դեմքն ամբողջությամբ ծածկող հագուստի արգելման օգտին: Այս մասին գրում է Euronews-ը։
Արգելքի կողմնակիցները խոսում են ծայրահեղականության դեմ պայքարի և այն մասին, թե ինչպես է նիքաբն ու փարաջան խախտում գենդերային հավասարությունը:
«Նիքաբն ու փարաջան տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ: Դրանք քաղաքական գործիքներ են, որոնք խորհրդանշում են որոշ մուսուլմանների կանխամտածված առանձնացումը արևմտյան հասարակությունից»,- ասել է Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունից Բարբարա Շտայնեմանը։
Արգելքի հակառակորդների թվում էին ֆեմինիստական կազմակերպությունները: Նրանց տեսակետից՝ նիքաբի արգելքը ոչ մի կերպ չի օգնի ծայրահեղականության դեմ պայքարին, այլ միայն կվատթարացնի այն կանանց վիճակը, ովքեր չեն կարողանա լքել իրենց տները և մասնակցել հասարակական կյանքին:
Երկու շվեյցարական կանտոններում նման արգելքն արդեն ուժի մեջ է տեղական մակարդակում, իսկ հարևան Ֆրանսիայում և Ավստրիայում՝ ազգային մակարդակում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան