Քաղաքական 18:53 09/03/2021 Հայաստան

Վրաններ կխփենք ու կփակենք ԱԺ բոլոր մուտքերը, տղե՛րք, առա՛ջ. Վազգեն Մանուկյան

«Նախորդ սերունդը պարգևեց մեզ անկախ պետություն, հզոր բանակ, հաղթանակներ։ Իսկ այն սերունդը, որը ծնվեց անկախության օրոք, կորցրեց այդ ամենը»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում ասաց շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Ըստ նրա, պարտության պատճառն այն է, որ ՀՀ-ում կար կոռուպցիա և կեղծվում էին ընտրությունները։ Միևնույն ժամանակ, սակայն, Վազգեն Մանուկյանը նկատեց՝ Ադրբեջանում ավելի շատ կար կոռուպցիա, և ավելի շատ էին խախտվում ընտրությունները։

«Իհարկե, և՛ կոռուպցիան, և՛ խախտված ընտրությունները թուլացնում էին մեր պետությունը, բայց պարտության բանալին այդտեղ չէ։ Այն ավելի խորն է՝ գաղափարական։ Ես պատասխանն ունեմ, հետո կասեմ։ Այդ հարցի պատասխանից է կախված՝ մենք ինչ երկիր ենք կառուցելու»,- ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ Վազգեն Մանուկյանը նշեց, որ նա մի զարմանալի հատկություն ունի՝ ինքը ցանկացած հարց ուզում է այնպես վերջանա, որ մաքսիմալ վնաս կրի մեր պետությունը։

«Պատերազմի չորրորդ օրն իրեն ասում էին՝ կանգնեցրու պատերազմը։ Ինքը կանգնեցրեց այն ժամանակ, երբ մենք արդեն ամենածանր վիճակում էինք։ Նույնն այժմ է։ Ինքը չի կարող կառավարել, դատապարտված է։ Չի կարող 1000 ոստիկանով շրջապատված կառավարել երկիր, որի ինստիտուտների մեծ մասն արդեն իրեն չի ենթարկվում։ Ինքը միևնույն է գնալու է, բայց դա անելու է՝ ամենամեծ վնասը բերելով պետությանը։ Խասյաթ է։ Եվ այդ պատճառով պետք է նրան արագ հեռացնենք»,- նշեց նա։

Վազգեն Մանուկյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանն իշխանության մնալու մի տարբերակ ունի՝ բռնապետություն հաստատելը, բայց դա էլ այժմ չի կարող, քանի որ բանակն իր կողքին չէ։ Եվ նա հստակեցրեց, ոչ թե ԳՇ պետը, այլ ամբողջ բանակն է դեմ Նիկոլ Փաշինյանին։

«Բանակի հրամանատարները որոշել են, որ մինչև վերջ, անսասան կանգնելու են»,- ասաց նա, ապա հավելեց, որ իրադարձություններն այլ կերպ կզարգանային, եթե ՀՀ-ն նախագահ ունենար։

Իսկ այժմ, Վազգեն Մանուկյանի գնահատմամբ, ՀՀ-ն ունի մի «հարուստ տուրիստ», որն ապրում է հինգաստղանի դղյակում։

«Նա մեր գրպանի հաշվին պտտվում է աշխարհով մեկ՝ ոչ մի օգուտ չբերելով Հայաստանին։ Նույնիսկ, եթե այս րոպեին ինքը ստորագրի, խոսքս ուժի մեջ է. մենք նախագահ չունենք։ Բայց մենք ունենք ԱԺ, որը մեր օրենքներով գերագույն իշխանությունն է։ Իսկ այս 2.5 տարիներին ի՞նչ օրենք են ընդունել, որը ժողովրդի օգտին է։ Ոչ մի։ Մենք ունենք ձրիակերների միություն, իհարկե բոլոր պատգամավորների մասին չէ խոսքս, որը վնաս է բերում մեր երկրին ու պետությանը։ Ւրենք մի աշխատանք ունեն կատարելու՝ հավաքվել ու պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ուրեմն չպետք է կարողանան պատգամավորներն ԱԺ մտնել, գնացեք ու փակեք այդ մուտքերը։ Վրաններ կխփենք ու կփակենք ԱԺ բոլոր մուտքերը, տղե՛րք, առա՛ջ։ Դրա համար մեզ պետք է, որ ամեն գիշեր այստեղ 300 մարդ լինի, որ պաշտպանի մեր վրանները»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Ներկայացնելով իրենց քայլերի հաջորդականությունը՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ իրենք շրջապատում են ԱԺ-ը, և այն աշխատելու է միայն այն դեպքում, երբ պատգամավորները գան Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:28
Բագրատ Սրբազանը Հաղարծինի եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցում
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագը...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}