Գործադիրում կան մասնավոր չինովնիկներ, որոնք կամայական որոշումներ են կայացնում. Էկոնոմիկայի նախարար
«Վահան Քերոբյանը Պետրոս Ղազարյանի հետ եթերում հունվարին հայտնել էր, որ Հայաստանում կա 3.5-4 մլրդ դոլարի ներդրումների պրոյեկտների ցանկ, որոնք շատ վստահելի են և լռված են ինչ-որ կաբինետներում»,- կառավարությանն ուղղված իր հարցում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիզարյանը և հավելեց, որ ըստ էկոնոմիկայի նախարարի՝ այդ նախագծերը բյուրոկրատական քաշքշուկների պատճառով դժվար էին առաջ շարժվում:
Պատգամավորը հարցրեց, թե ինչքանո՞վ է ընդունելի նորնաշանակ նախարարի նման գնահատականը կառավարության նախորդ անդամի վերաբերյալ և վերջին երք ամսիներին ի՞նչ է արվել խնդիրը լուծելու համար:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր պատասխանում հորդորեց տարբերել նախկին կոռուպցիոն համակարգը ներկայիս վիճակից:
«Նախկին կոռուպցիոն համակարգն այսօր բավարար վառելիք չի ստանում աշխատելու համար»,- հայտարարեց պատգամավորը և պնդեց, որ այն պետք է փոխվի :
Քերոբյանը նկատեց, որ իր կողմից ստեղծված աշխատանքային խմբերը վերացնում են վատ դիզայն արած աշխատանքային պրոցեսները, որպեսզի ներդրողները կախված չլինեն որոշումներ կայացնողների կամայականություններից և հավաստիացրեց, որ ներդրումներն անընդհատ արվուն են, ուղղակի ամն մեկի մասին չէ, որ ինքը հայտնում է:
Պատգամավոր Արմեն Եղիազարյանը նկատեց, որ Վահան Քերոբյանի պատասխանից հետևում է, որ այս երեք տարիների ընթացքում դեռ կառավարությունում կա կոռուպցիա և բյուրոկրատիա, և հարցրեց, թե ի՞նչ են արել այն վերացնելու ուղղությամբ:
Էկոնոմիկայի նախարարը պնդեց, թե պատգամավորը իրեն լավ չի հասկացել, ինքը ասել է, որ չկա կոռուպցի, բայց կան նախկին կոռումպացված համակարգի դեռևս գործող տարրեր, որոնք թույլ են տալիս մասնավոր չինովնիկներին կամայական որոշումներ կայացնել:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը նախարարներին թույլ չտվեց ԱԺ-ում պատասխանել «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորների հարցերին
- Կառավարությունը չպատասխանեց ՄԻՊ ֆինանսավորումը կրճատելու մասին հարցին
- Ինչպիսի՞ աջակցություն կարող են ակնկալել ՓՄՁ-ներն առաջիկայում. Արկադի Խաչատրյան
- Քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը. Մհեր Գրիգորյան
- Կառավարությունը չպատասխանեց Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնադրամին պետության կողմից չֆինանսավորելու մասին Թագուհի Թովմասյանի հարցին