Փաշինյանը նախարարներին թույլ չտվեց ԱԺ-ում պատասխանել «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորների հարցերին
«Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բոլորս հասկանում ենք, որ առաջիկայում կունենանք պարենային անվտանգության լուրջ խնդիրներ, որոնք պայմանավորված են նաև հողային ռեսուրսների փոքրացմաբ»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտնեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած Սոֆիա Հովսեփյանը և հարցրեց, թե կա՞ն արդյոք ծրագրեր անվտանգության խնդիրը չեզոքացնելու համար:
Պատգամավորը մատնանշեց հացահատիկի խնդիրը, քանի որ դրա հիմնական մասը հանրապետություն էր բերվում Արցախից, որն արդեն հնարավոր չէ:
Հովսեփյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք կա որևէ ծրագիր, որպեսզի մարզային որևէ վայրում չմնան խոպան հողեր:
Պատգամավորը հույս հայտնեց, որ գործադիրը հարցին կպատասխանի ամբիոնից և չեն պահանջի այն գրավոր ներկայացնել, ինչին ի պատասխան Արարատ Միրզոյանը հայտնեց, որ պատգամավորը պետք է գրավոր ներկայացնի հարցը:
ԱԺ-ի այսօրվա հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց նախարարներին պատասխանել «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորների բարձրացրած հիմնարար հարցերին:
Մինչ այդ կառավարությունը չցանկացավ պատասխանել նաև «Իմ քայլը» խմբակցությունը լքած Գոռ Գևորգյանի՝ ՄԻՊ-ի գրասենյակի ֆինանսավորման կրճատման մասին և Թագուհի Թովմասյանի՝ Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնադրամը չֆինանսավորելու վերաբերյալ հարցերին:
Դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը սիրով անձամբ պատասխանեց իրեն հարգարժանով դիմող «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքած Սերգեյ Բագրատյանի և «Լուսավոր Հայաստանը» լքած Արման Բաբաջանյանի հարցերին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան