Մշակույթ 11:00 24/03/2021 Հայաստան

Երեխաներն էլ պետք է խթան ունենան պարապելու համար, իսկ Հայաստանում այդ խթանը շատ թույլ է. Տիգրան Հեքեքյան

Այս օրերին Երևանի երաժշտական կրթօջախներում մեկնարկել են «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգները: Անդրանիկ համերգը տեղի է ունեցել Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև պատանի երաժիշտները հանդես են եկել Երևանի Ռոմանոս Մելիքյանի երաժշտական քոլեջում:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամից հայտնում են, որ ընտրությունը պատահական չէ` 11-ից 17-տարեկան պատանի կրթաթոշակառուներ՝ Դավիթ Բոյաջյանը (ջութակ), Ասյա Անիսիմովան (ջութակ), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Տիգրան Գասպարյանը (հոբոյ), Դավիթ Տոնոյանը (ֆագոտ), Սաթենիկ Գալստյանը (գալարափող), Միհրան Առաքելյանը (շեփոր), Սամվել Դավթյանը (տրոմբոն), Գուր Սարգսյանը (դաշնամուր) հանդիսանում են մեր հանրապետության լավագույն երաժշտական կրթօջախների սաներ: Երեկոների ընթացքում նրանք կատարել են Ք. Սեն-Սանսի, Վ. Մոցարտի, Ռ. Ֆարնաբիի, Գ․ Ֆարնաբիի, Ժ. Ռամոյի, Հ. Վենյավսկու, Է. Բոցցայի, Է. Լալոյի, Վ. Ուսպենսկու, Ռ․ Շումանի, Յ․ Հայդնի, Դ. Պոպպերի, Ֆ. Լիստի, Ս. Ռախմանինովի, Ժ. Արբանի ստեղծագործությունները:

Համերգների ավարտին կրթաթոշակառուները միասին կատարել են Արամ Խաչատրյանի «Այշեի պարը» Գայանե բալետից, որը հատուկ իրենց համար գործիքավորել էր երիտասարդ կոմպոզիտոր Վահագն Վարդանյանը:

Կոմպոզիտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Էդուարդ Հայրապետյանի գնահատմամբ՝ տաղանդավոր երեխաների բացահայտումն ու նրանց ցուցաբերված աջակցությունը շատ կարևոր քայլ է, որն իրականացնում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ:

«Ժյուրին բավականին խիստ մոտեցում է ցուցաբերել՝ ընտրելով լավագույններին, որոնք և ստանում են ոչ միայն դրամական, այլև, ինչը շատ ավելի կարևոր է, մասնագիտական աջակցություն»,-նշել է Հայրապետյանը, ով ընդգրկված էր մասնագիտական ժյուրիի կազմում հիմնադրամի հայտարարած մրցույթում:

Ըստ մաեստրոյի, անհատները միանգամից չեն փայլում իրենց ունակություններով, նրանց պետք է բացահայտել, խրախուսել և աջակցել. «Հետևաբար, որքան շատ երեխաների ցուցաբերվի աջակցություն, այնքան ավելի շատ տաղանդավոր կատարողներ ի հայտ կգան: Պետք է բացահայտել տաղանդավորներին եւ չսահմանափակվել միանվագ աջակցությամբ: Այդ առումով հիմնադրամի մոտեցումը շատ ճիշտ է, քանի որ ցուցաբերվող աջակցությունը չի սահմանափակվում դրամական խրախուսմամբ, կազմակերպվում են վարպետության դասեր, համերգներ, որոնք այդքան անհրաժեշտ են պատանի կատարողներին իրենց ուղին հարթելու համար, եւ մասնագիտական այսպիսի տեւական աջակցությունը շատ կարևոր է պատանի երաժիշտի համար: Քաջատեղյակ լինելով Սերգեյ Սմբատյանի ստեղծագործական գործունեության մասին` շատ ուրախ եմ և ողջունում եմ նրա նաև բարեգործական այս նախաձեռնությունը. նրա հայացքը միշտ ուղված է դեպի առաջ և նա շատ լավ հասկանում և, ամենակարևորը, ահռելի աշխատանք է կատարում մեր ապագա սերունդների զարգացման և առաջխաղացման գործում»:

ՀՀ վաստակավոր արտիստ, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի տնօրեն ջութակահար Վարազդատ Խաչումյանը բարձր է գնահատել համերգին պատանի երաժիշտների կատարումները. «Համերգի տաս մասնակիցներից մեծամասնության կատարումները փայլուն էին, մնացածը դեռ պետք է աշխատեն իրենց վրա` երեխաների հուզմունքը մեծ էր: Համերգը լավ անցավ, փայլուն ծրագիր է, կարևոր է, որ համերգային ծրագրերը լինելու են շարունակական, ինչը շատ ողջունելի է»:

Անդրադառնալով հիմնադրամի գործունեությանը՝ Խաչումյանը ողջունել է տաղանդավոր երեխաներին բացայտելու և աջակցելու ծրագիրը, նշելով, որ անտաղանդները միշտ իրենց տեղը կարողանում են գտնել, մինչդեռ տաղանդավորներին պետք է աջակցել և առաջ տանել. «Աջակցելով տաղանդավոր կատարողներին՝ հիմնադրամին կհաջողվի հասնել իր նպատակին՝ ապահովել երաժշտական ասպարեզում պրոֆեսիոնալ կատարողների սերնդափոխություն: Սա փայլուն նախաձեռնություն է, որը կտա իր արդյունքները երաժշտական ոլորտում»:

Հիմնադրամի ստեղծման գաղափարը ուղված է Հայաստանի պատանի երաժիշտ կատարողների ստեղծագործական զարգացմանն ու խթանմանը և հենց այս մասին իր խոսքում նշում է խմբավար, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը: Ողջունելով հիմնադրամի նախաձեռնությունը՝ նա նշել է. «Շնորհալի երեխաներին պետք է աջակցել, որպեսզի իրենք կարողանան աճել և դառնալ երաժիշտ: Ես այն կարծիքին եմ, որ երեխաներն էլ պետք է խթան ունենան պարապելու համար, իսկ Հայաստանում այդ խթանը շատ թույլ է, մրցակցության դաշտը շատ փոքր: Պետք է մրցակցության խթան լինի և որևէ մեկի համար այդքան հեշտ չլինի հասնել որևէ բանի, քանի որ ուսումնական հաստատություններում պակասում են լավ մասնագետ ուսուցիչները, որոնք ձգտում են աշակերտների լավագույն արդյունք ստանալ: Կան շատ տաղանդավոր ու շնորհալի երեխաներ, որոնք դուրս չեն գալիս ասպարեզ: Այս ոլորտում հաջողության հասնելու համար պետք է պետական մակարդակով փոխվի մարտավարությունը»:

Ըստ Հեքեքյանի, տաղանդավոր, շնորհալի երեխաներին աջակցելու համար անհրաժեշտ է ստեղծել մրցակցություն. ««Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն ընտրել է 10 շնորհալի երեխաների, կարծում եմ, ընթացքում պետք է ձևավորի նաև նրանց միջև մրցակցություն: Եթե երեխան շնորհալի է՝ պետք է իր տաղանդն ու ունակությունները բազմապատկի տքնաջան աշխատանքով, ինչը շատ հաճախ չի անում: Բացի այդ շատ կարևոր է, որ հիմնադրամը կազմակերպում է երեխաների համար վարպետության դասեր, դա մեծապես կաջակցի նրանց կայացման գործում»: Հեքեքյանը կարծիք է հայտնել, որ հիմնադրամի նախաձեռնությունը՝ գտնել և խրախուսել տաղանդավոր երեխաներին, կհաջողի:
«Առավել արժանիներին պետք է ճանաչելի դարձնել, հանել միջազգային ասպարեզ, մասնակից դարձնել միջազգային նախագիծներին»,- նշել է մաեստորն:

«Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների հաջորդ համերգները նախատեսվում է անցկացնել կրթաթոշակառուների մյուս երաժշտական հաստատություններում՝ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում և Երևանի Պ․ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:13
Պետք է ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
«Ես որպես հայ քրիստոնյա, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, միացել եմ մեր հայ եկեղեցու։ Ամեն ինչ լավ է  լինելու»,- լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ. Միրզոյան
«Ուզում եմ վերահսաստատել Հայաստանի հավատարմությունը՝ Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատմամբ»,- Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
16:48
Չապականված մարդկանցով պետք է սատար կանգնել Սրբազանին, որպեսզի այս արդար պահանջը իրագործվի.Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կառավարության շենքի դիմաց 5 օր առաջ 72 ժամյա նստացույց հայտարարած ազատամարտիկ Իշխան Գևորգյանը շարունակում է իր ակցիան՝ արդեն ընկերների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:28
Չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Դադիվանքի նախկին վանահայր
«Այս շարժման վերջնանպատակը պետք է լինի՝  արդարություն և հաղթանակ»,- լրագրողներին ասաց Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր...
Աղբյուր` Panorama.am
16:22
Երևանում տեղատարափ անձրևների հասցրած վնասների հետևանքով 80-ից ավելի ահազանգեր են ստացվել
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
15:47
Պետք է միանանք Բագրատ Սրբազանին, այլապես կործանվելու ենք. երևանցիները սպասում են քայլերթի մասնակիցներին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 4-ից Կիրացից սկսված քայլերթին այս օրերի ընթացքում միացել են...
Աղբյուր` Panorama.am
15:47
Գավառում քայլերթի մասնակիցներին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ քայլերթի մասնակիցներին բազամաթիվ մարդիկ միացան ու ողջունեցին Գավառի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Սրանք վախերի ու սարսափի մեջ են. Գառնիկ Դանիելյան
«Այս իշխանության ամեն մի օրը թանկ է արժենում մեր երկրի, մեր պետականության վրա»,- Կիրանցից Երևան քայլերթի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ցրել ԳՏ ԱԺ-ն
Քպիչները եթե խոսում են պատերազմից, ուրեմն դրանով ապացուցոմ են, որ ալիևի հետ միաբան ախպերներ են, որ ալիևը նիկոլի համար իր սիրելի զինվորներին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա
Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի...
Աղբյուր` Panorama.am
14:47
Ժեխ են բերել, ժեխի գնով ծախում են.Գործարարը՝ ծաղկի շուկայում կտրուկ գնանկման մասին
Հայաստանի ծաղկի շուկայում վերջին օրերին արձանագրվել է կտրուկ գնիջեցում։ Ծաղիկների որոշ տեսակների գները նվազել են 50-60 %-ով։ Հատկանշական էր, որ...
Աղբյուր` Panorama.am
14:19
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման...
Աղբյուր` Panorama.am
14:18
Բագրատ Սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
«Չի կարելի մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ կայացնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը
«Եկել են դոշ են ծեծում, ո՞վ է ՀՀ տարածքից հող հանձնում, ո՞վ է հանձնում, ո՞վ։ Դուք եք հանձնում։ Որ հանձնեինք, այսքան կռիվ չէր լինի, այսքանի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին իր կնոջ հետ այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշի, ինչպես նաև Ֆիզուլի։...
Աղբյուր` Panorama.am
13:22
Տավուշցի. Ավանակը բարկացած է, ուզում է իր բեռը վերցնի ու գնա
«Ես դեռևս շարունակում եմ մնալ իմ այն համոզմանը, որ պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս...
Աղբյուր` Panorama.am
13:08
Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
«Զեկույցում նշված չէր քաղբանտարկյալների, կալանքի ապօրինի միջնորդությունների, կարված քաղաքական գործերի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Վահե Հովհաննիսյան. Ֆանտաստիկ բան է կատարվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին
«Ես գրություն չեմ ստացել։ Ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը
«Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին»,-Թելեգրամի իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու,...
Աղբյուր` Panorama.am
12:24
Բագրատ Սրբազան. Սա կուռքերի շարժում չէ
«Այս շարժումը, երթը բացարձակ անձի, անձերի  մասին չէ»,-այսօրվա քայլերթի մեկնարկին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:16
Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
«Ես չգիտեմ՝ ինչ պահանջի մասին է խոսքը, առաջարկը ո՞րն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ «Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
 «Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
11:01
Թաթոյան. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի
«Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}