«Կառավարությունը քմահաճ ձևով չպատասխանեց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներին, բայց պարտավոր էր պատասխանել»
«Ես ուզում եմ անդրադառնալ Կառավարության երեկվա վարքագծին, մասնավորապես՝ պարոն Միրզոյան, որպես ԱԺ նախագահ, կարծում եմ, դուք առնվազն պետք է միջամտեիք, որ մեր՝ երեք անկախ պատգամավորների հարցերին Կառավարությունը քմահաճ ձևով չպատասխանեց»,- այսօր խորհրդարանում նման կարծիք հայտնեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Հիշեցնենք, որ երեկ Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ անպատասխան ու անարձագանք մնացին անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Գոռ Գևորգյանի և Սոֆյա Հովսեփյանի հարցերը։
Անկախ պատգամավորը նշեց, որ իրենք այնպիսի հարցեր էին բարձրաձայնել, որոնց պատասխանները հաստատ Կառավարությունն ուներ։
«Սա ոչ միայն իմ, այլ նաև հանրության կողմից դիտարկվում է որպես դիտավորյալ քմահաճ վերաբերմունք՝ ուղղված հենց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներին։ Դուք՝ որպես ԱԺ նախագահ պետք է ապահովեք ԱԺ բնականոն գործունեությունը։ Ես Ձեզ հորդորում եմ այսուհետ ավելի ուշադիր լինել բոլոր պատգամավորների նկատմամբ, քանի որ դուք բոլոր պատգամավորներին եք այստեղ ներկայացնում, և նիստը վարում եք արդարության հիմքով։ Ես շատ կուզեի, որ Հրանտ Մաթևոսյանի թանգարանի մասով այդ առեղծվածը բացահայտվեր հենց հրապարակավ»,- նշեց անկախ պատգամավորը։
Նա նաև կարծիք հայտնեց, որ իր հարցին չպատասխանելով Կառավարությունը ոչ մի բան չի շահել։
«Կուզեմ հիշեցնել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ ուղղված այդ ժամանակ գործող վարչապետին, որ ասում էր՝ աշխարհի որ ծայրում լինեք, որտեղ լինեք, ինչ պայմաններ էլ լինեն, պարտավոր եք գալ ԱԺ ու պատասխանել պատգամավորների հարցերին։ Հիմա ես հիշեցնում եմ՝ Կառավարությունը պարտավոր է պատասխանել մեր հարցերին»,- շեշտեց Թագուհի Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը նախարարներին թույլ չտվեց ԱԺ-ում պատասխանել «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորների հարցերին
- Կառավարությունը չպատասխանեց ՄԻՊ ֆինանսավորումը կրճատելու մասին հարցին
- Կառավարությունը չպատասխանեց Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնադրամին պետության կողմից չֆինանսավորելու մասին Թագուհի Թովմասյանի հարցին
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան