Քաղաքական 13:45 26/03/2021 Հայաստան

Շուշան Դոյդոյան. Իրենց փորած փոսն առաջինն ընկնելու են անզուսպ ու ոչ բարեխիղճ խոսքով իշխանական գործիչները

Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ԱԺ-ն ընդունեց առանց հաշվի առնելու մասնագիտական հանրության, Մարդու իրավունքերի պաշտպանի կարծիքները, նույնիսկ ԱԺ-ում արդարադատության փոխնախարարի կողմից ներկայացված լավ հիմնավորումներով առարկությունները։ Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով զրպարտության ու վիրավորանքի համար նախատեսված տուգանքի չափի բազմապատկումը, ընդգծեց  «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ հիմնադիր, նախագահ Շուշան Դոյդոյանը՝ ավելացնելով, որ մինչև վերջ վստահ էր՝  այդ օրենքը չի կարող ընդունվել։

«Նման պրակտիկան ընդհանրապես անհամատեղելի է օրենքների մշակման և ընդունման՝ Հայաստանում արդեն իսկ ձևավորված մշակույթի հետ։ Ես սա համարում եմ շատ արտառոց, բացասական նախադեպ։ Հուսով եմ, որ այն կլինի առաջինն ու վերջինը»,-նման կարծիք հայտնեց տեղեկատվության ազատության հարցերով փորձագետը։

Հիշեցնենք, որ իմքայլական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը, որը երկու օր առաջ 76 կողմ, 39 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց ԱԺ կողմից, վիրավորանքի համար առաջարկում է գործող 1 միլիոնի փոխարեն մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 6 միլիոն դրամ։

Շուշան Դոյդոյանը վստահ է՝ օրինագիծը, եթե իրավական ուժ ստանա,  ոչ միայն չի ծառայելու սահմանված նպատակին, այլ հակառակը՝ առաջ է բերելու ավելի  խորքային խնդիրներ, իսկ արդեն առկա խնդիրներն ավելի են խորանալու։ Բացի այդ, այն ավելացնելու է դատարանների ծանրաբեռնվածությունը, լրատվամիջոցներն էլ ներքաշվելու են բազմաթիվ դատական քաշքշուկների մեջ՝ նրանց կանգնեցնելով փակման վտանգի առաջ։

«Նիկոլ Փաշինյանը, երբ գլխավոր խմբագիր էր, նման խնդրի առաջ կանգնեց իր թերթը, քանի որ չկարողացավ վճարել 6 մլն դրամ տուգանքը։ Երեք պատգամավոր դատի էին տվել թերթին, նրանցից յուրաքանչյուրը պահանջել էր երկու մլն դրամ։ Ի վերջո թերթը սնանկացավ։ Այսինքն, այն խնդիրները, մերժելի իրավիճակներն ու երևույթները, որոնք եղել են 90-ականների վերջին, 2000-ականների սկզբին, կարծես վերակենդանացնում ենք»,- հնարավոր հետևանքներն ու վտանգները մատնանշեց ոլորտի գիտակը։

Դոյդոյանը հիշեցրեց՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, ապա զգուշացրեց՝ փոս փորողն ինքն է ընկնում փոսի մեջ։

«Օրենքի հեղինակն ու նրան սատարողներն առաջին են ընկնելու իրենց փորած փոսը, քանի որ նրանք աչքի չեն ընկնում զուսպ ու բերախիղճ քաղաքական խոսքով, անզուսպ, երբեմն վիրավորական գնահատկաններ են հնչեցնում մարդկանց հասցեին»,-նշեց նա։

Ապատեղակատվության դեմ պայքարելու նպատակը, ըստ նրա ևս չի արդարացվելու, հակառակը լրատվամիջոցների համար խաչընդոտներ ստեղծելու արդյունքում չստուգված ու կեղծ լուրերը լայն տարածում են ստանալու։

Միջազգային կազմակերպությունների հետ ակտիվորեն աշխատող Շուշան Դոյդոյանը նրանցից էլ է մտահոգություններ ստանում նման օրինագծի ընդունման վերաբերյալ։

«Տարակուսած են։ Ցավոք, նախագիծը նաև չի ուղարկվել դուրս՝ կարծիքի ու փորձաքննության համար։ Լավ, մեզ չեն վստահում, կարելի էր չէ՞, փորձաքննության համար ուղարկել արտասահմանցի կամ միջազգային մասնագետների մոտ։ Ցավոք, դա էլ չեղավ»,-ասաց Շուշան Դոյդոյանը։

Նշենք, որ նրա ղեկավարած կենտրոնն էլ միացել էր լրագրողական կազմակերպությունների հայտարարությանն ու կոչ արել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել այդ օրենքը։ Նախագահի աշխատակազմից երեկ կազմակեպության ղեկավարին հայտնել են, որ ամենայն հավականությամբ Արմեն Սարգսյանը հանդիպում կունենա մասնագետների հետը՝ քննարկելու վիճահարույց օրինագիծը։

«Մեր վերջին հույսն ու հանգրվանը հանրապետության նախագահն է։ Մենք առաջարկում ենք չստորագրել այն և  ուղարկել Սահմանդրական դատարան, քանի որ գտնում ենք, որ հակասություն կա ՍԴ-ի՝ 2011 թվականի նոյեմբերին կայացրած որոշման մի քանի դրույթների հետ։ Դա կարող է բավարար հիմք լինել օրենքը չստորագրելու կամ ստորագրելը հետաձգելու համար»,-նշեց նա։
Դոյդոյանի կարծիքով, այս օրինագծի դեմ պետք է համատեղ ու ակտիվ պայքար մղեն նաև լրատվամիջոցները։

«Համայնքը պետք է միասնական լինի ու պրոակտիվ գործողություններ իրականացնի՝ ցույց տալու, որ դա անընդունելի օրենք է, օրինակ, կարելի է ամենօրյա վերահսկողություն իրականցնել քաղաքական գործիչների հանրային խոսքի նկատմամբ»,-ընդգծեց ԻԱԿ նախագահը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}