Մոսկովյան բնակավայրի նորակառույց տան պայթյունի հետևանքով վիրավորվել է Թուրքիայի չորս քաղաքացի
Մոսկովյան բնակավայրի տարածքում կառուցվող մասնավոր տանը տեղի ունեցած պայթյունից հետո չորս մարդ է հոսպիտալացվել: Իրավիճակին ծանոթ աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ բոլոր տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են:
Վիրավորները 23-ից 57 տարեկան են, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Լրատվական գործակալության զրուցակցի խոսքով՝ կառուցվող տանը տեղադրվել է գազի բաք, որն էլ կարող էր պայթյուն առաջացնել:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 26-ի երեկոյան Մոսկովյան բնակավայրի արևմտյան մասում գտնվող առանձնատանը: Ըստ Մոսկվայի դատախազության, կառուցվող եռահարկ շենքում է տեղի ունեցել գազի պայթյուն: ՌԴ մայրաքաղաքի դատական դեպարտամենտում լրագրողներին հայտնել են, որ քրեական գործ է հարուցվել Նոր Մոսկվայի տանը տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց