Եթե կլինի մի ազգ, որը ցեղասպանությունը կմոռանա, պետք է թքել այդ ազգի երեսին.Աննա Մայիլյան
«Եթե դու ողջ օրը եթերներից ասում ես, որ պետք է թյուրքի հետ բարեկամանալ, առևտուր անել, մտերմանալ, եղբայրանալ, ապա այն մարդկանց մոտ առաջացնում է էլ ավելի մեծ ատելություն»,- հայելի մամուլի ակումբում հայտնեց վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մասին իշխանության ներկայացուցիչների պարբերական հայտարարություններին:
Նա գնտնում է, որ նման հայտարարությունները հասարակության մոտ ավելի շատ անհանգստություն են առաջացնում, քան՝ հանգստություն:
Ըստ Մայիլյանի՝ մոռանալ պատմական անցյալը, նշանակում է նորից ցեղասպանվել, քանի որ թյուրքը երբեք չի փոխվելու, չնայած գենետիկ փոփոխության է ենթարկվել և նրանց մեջ մտածող մարդիկ են հայտնվել, որոնք ընդունում են ցեղասպանության հարցը:
«Ինչպես կարելի է այսօր երկխոսությունից խոսել, երբ երկկողմանի թշնամին չի դադարում իր դիրքերից հստակ ատելություն արտահայտել»,- նկատեց վաստակավոր արտիստը և նշեց, որ թշնամին կարող է մեզ հանգստացնել համագործակցության թեմայով և հարմար պահին լուծել իր սեփական խնդիրները:
Նրա համոզմամբ՝ այն, ինչ անում է մեր թշնամին դարեր շարունակ՝ սատանիզմ է, քանի որ Ղուրանը մարդասպանություն չի քարոզում:
«Իմ պապի աչքի առաջ մորթել են իր ողջ ընթանիքը, այն չի կարելի մոռանալ, եթե կլինի մի ազգ որը նման բանը կմոռանա պետք է թքել այդ ազգի երեսին»,- հայտարարեց Աննա Մայիլյանը:
Ըստ արտիստուհու՝ Ցեղասպանության ճանաճումը շատ կարևոր է մեր պետության համար, քանի որ թյուրքի հետ բարեկամանալը չի նշանակում, որ ապագայում ցեղասպանություն չի լինելու:
Անդրադառնալով հետհեղափոխական Հայաստանում տիրող իրավիճակին՝ վաստակավոր արտիստը համաոզմունք հայտնեց, որ ֆեյքային մշակույթն ակտիվորեն ներխուժել է հասարակության առօրյա, ինչն անսպասելի էր և այսօր յուրաքանչյուր լուր լսելիս առաջին հերթին քաղաքացին մտածում դրա հնարավոր սուտ լինելու մասին, իսկ պետությունն ավելի շատ խաղում է, քան գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ