Դուք գեղի կլուբ չեք կարող սարքել, ի՞նչ ատոմակայան. Էդմոն Մարուքյանը՝ իշխանություններին
«Այս իշխանությունն ունակ չի ոչ մի բան անելու, կարողանում է լավ ինտերվյու տալ, մի 600 ախռանիկներով էլ կարող են գյուղեր գնալ, խոսել։ Դա կարող են անել, էս է իրավիճակը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մաուքյանը։
ԼՀԿ ղեկավարի խոսքով, այս իշխանությունները մի բան ունեն անելու՝ ընտրությունների միջոցով հեռանալ։ Ըստ նրա, դա վերջին լավությունն է, որ գործող իշխանությունները կարող են անել հայերին։
«Փաշինյանը հիմա էլ խոսում է նոր ատոմակայանի, երկաթգծի մասին Հայաստանից դեպի Իրան։ Հետո որ հարցնում ենք, բա ասել եք, ասում են՝ հա դե, ասել ենք, որ ուզում էինք անել, բա ի՞նչ անեինք։ Ի՞նչ ատոմակայան, դուք ռազմագերի չեք կարողանում վերադարձնել, դուք ատոմակայան կառուցո՞ղ եք։ Դուք մի գեղի կլուբ չեք կարող սարքել, գեղի կլուբ, ի՞նչ ատոմակայան։ Դուք մեր իշխանության դեմքին հլը նայեք, ինքը ատոմակայան սարքո՞ղ է։ Ատոմակայանից ի՞նչ են իրենք հասկանում, իրենց ցանկացած ատոմակայանից պետք է հեռու պահել»,- շեշտեց Մարուքյանը։
Նա վստահություն հայտնեց, որ այդ հայտարարությունները ևս մտնում են Նիկոլ Փաշինյանի արդեն սկսած քարոզարշավի մեջ։
«Ո՞ւր են այդ արածները, ո՞ւր են այդ լուծված խնդիրները»,- հարց հնչեցրեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց