Քաղաքական 17:03 12/04/2021 Հայաստան

«Զորքի տգետ ղեկավարման պատճառով բազմաթիվ զինվորներ են զոհվել և գերեվարվել, մինչդեռ՝ քավության նոխազ է Իշխան Վահանյանը»

«ՓաստԻնֆո»-ն գրում է.

«Պատերազմի ընթացքում հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու գործով կալանավորված Իշխան Վահանյանն օրերս ազատ է արձակվել՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ։

Իշխան Վահանյանի պաշտպան Արման Թամրազյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս որոշումը չի ստացել՝ հասկանալու, թե ինչ է արձանագրել դատարանը, սակայն ընդգծեց, որ առաջին ատյանի դատարանն ակնհայտ անհիմն որոշում էր կայացրել, ինչը քննարկման ենթակա չէ։ Նշենք, որ Առաջին ատյանի դատարանը կալանավորման հիմքերից հաստատված էր համարել գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը, ինչը փաստաբանի գնահատմամբ՝ ակնհայտ անհիմն է։ Փաստաբանը նաև չբացառեց, որ Վերաքննիչ դատարանն անդրադարձած լինի հիմնավոր կասկածին, քանի որ ներկայացված նյութերն այն իրականում չէին հաստատել։

Թամրազյանը հայտնեց, որ Իշխան Վահանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, ցուցմունքներ տվել է, սակայն այս պահին ձեռնպահ մնաց ցուցմունքների վերաբերյալ տեղեկություններ հայտնելուց։ Ինչ վերաբերում է նրա դեմ ցուցմունքներին, ապա փաստաբանը հայտնեց, որ դրանցում որոշակի տեղեկություններ կան, բայց այդ տեղեկությունները չեն հաստատում հիմնավոր կասկածը, որոշակի առումով շինծու են և հակասական։

Անդրադառնալով պատերազմական գործողությունների ընթացքում վայրը լքելու հանգամանքին՝ փաստաբանը տեղեկացրեց, որ Վահանյանը վիրավորում էր ստացել, այդ կապակցությամբ՝ որպես վիրավոր հեռացել է, քանի որ չէր կարող որևէ գործողություն կատարել, մնալու դեպքում էլ որևէ բան չէր կարող փոխել, հետևաբար՝ տրամաբանական էր, որ նա պետք է հեռանար, ինչն օրենքով արգելված չէ, նրան այդ արարքը չէր կարող մեղսագրվել։

«Ցուցմունքները նաև հիմք ընդունելով՝ կարծում եմ, որ Իշխան Վահանյանը քավության նոխազ է, քանի որ ըստ առկա ցուցմունքների՝ նորակոչիկների գումարտակը տեղակայվել է Հադրութի շրջանի սարի վրա և ստանձնել այդ սարի պաշտպանությունը, երբ գումարտակի մոտ 60 տոկոսը ոչնչացված է եղել և գումարտակի զինծառայողները, ըստ առկա ցուցմունքների, հոգեբանորեն դրան պատրաստ չեն եղել։ Ըստ առկա ցուցմունքների՝ նրանք Ջաբրայիլից արդեն մարտադաշտը թողել, նահանջել և չէին կատարել հրամանները՝ դիրքը պահելու վերաբերյալ»,- նշեց փաստաբանը՝ պատմելով, որ այդ հոգեվիճակում գտնվող ստորաբաժանումը տեղակայվել է նշված դիրքում, ինչը հակառակորդը շրջապատել է, իսկ երբ ցանկացել են նահանջել, Հադրութ քաղաքը և մոտակա գյուղերը ադրբեջանական զորքերն արդեն գրաված են եղել։

Նրա խոսքով՝ այդ ստորաբաժանումը որևէ կերպ տեղեկացված չի եղել, որ իր թիկունքն արդեն գրավված է և փակված է։

«Զորքի այդ տգետ ղեկավարման, կառավարման բացակայության պատճառով՝ բազմաթիվ զինվորներ են զոհվել և գերեվարվել, հիմա ուղղակի մեղավոր են փնտրում, որ ցածր օղակից ինչ-որ մեկի վիզը փաթաթեն, նա կդառնա զինվորների զոհվելու և գերեվարման մեղավոր, իսկ այն, ով իրականում պետք է մեղադրվի՝ չգիտեմ ինչ կլինի»,- նշեց փաստաբանը՝ ընդգծելով, որ հրամանատարությունն այդ տարածքի զորքի կառավարումն ակնհայտ սխալ է իրականացրել կամ առհասարակ չի իրականացրել, բախտի քմահաճույքին ուղղակի սարի վրա տեղակայված են եղել՝ կամ կկոտորվեն, կամ չեն կոտորվի, իսկ երբ հակառակորդը շրջափակել է, Հադրութն արդեն գրավված են եղել և նահանջի ճանապարհ էլ չեն ունեցել։

«Երկու ստորաբաժանում փախուստի դիմած՝ երկու տարբեր հրամանատարների հետ այդ ձորերում, անտառներում փորձել են դուրս գալ, այդտեղ էլ են մարտի բռնվել հակառակորդի հետ։ Այսինքն՝ անվտանգ ճանապարհ, բաց ճանապարհ չի եղել, որով կարող էին այդ երեխեքը գալ, հասնել։ Գնացել են հայկական գյուղեր, որոնք արդեն Ադրբեջանի կողմից գրավված են եղել, ստիպված մնացել են այդտեղ, զանգել են օգնություն են խնդրել, հրամանատարությունն իրենց տեղեկացրել է, որ այդ գյուղերն արդեն Ադրբեջանի հսկողության տակ են, իրենց ոչ ոք չի կարող օգնել, սա է ամբողջ խնդիրը »,- նշեց Թամրազյանը»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  առաջնորդած  քայլերթին դեպի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կիրանցում ծառերից շատ ոստիկան կա
Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման ենթարկվող Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր էլ բազմաթիվ ոստիկաններ կան։ Բնակիչների հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը սկսվել է Կրեմլի մեծ պալատի Սուրբ Էնդրյուի...
Աղբյուր` Panorama.am
13:23
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Yerkir.am-ին հասած բացառիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}