Տեղեկություն եմ ստացել, որ պատերազմի ընթացքում Սերբիան Ադրբեջանին զենք է մատակարարել. Մելքումյան
«Ես վերջերս գտնվում էի եվրոպական երկրներից մեկում, և բարձրաստիճան դիվանագիտական ներկայացուցիչների կողմից տեղեկատվություն ստացա, որ պատերազմի օրերին՝ հոկտեմբերի կեսերին, Սերբիան Ադրբեջանին մատակարարել է վառոդ և նմանատիպ այլ բաներ»,- այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին։
Հիշեցնենք, որ ըստ համաձայնագրի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները ազատ մուտք կունենան սերբական շուկա։
«Դուք տեղեկատվություն ունե՞ք, որ Սերբիան Ադրբեջանին պատերազմի ընթացքում զենք է մատակարարել, արդյո՞ք դիվանագիտական խողովակներով կամ այլ փակ ռեժիմով այդպիսի տեղեկատվություն ունեք, որովհետև դա լուրջ բան է։ Էլի վավերացնենք, բայց պետք է հասկանանք՝ վարվերացումը մեզ ինչ է տալիս»,- հարց հնչեցրեց Մելքումյանը՝ դիմելով էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանին։
Վերջինս էլ արձագանքեց՝ ասելով, որ չի կարող պատասխանել, քանի որ հարցն իր տիրույթից դուրս է գտնվում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց