Միայն իշխանականների կողմ ձայներով նախագծեր ընդունվեցին
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը։ Պատգամավորները նախ քվեարկեցին երեկ քննարկված նախագծերը։
Ձայների 80 կողմ, 19 ձեռնպահ և 2 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ աշխատակազմի պետական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ևս առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ էր քվեարկել 95, ձեռնպահ՝ 17 և դեմ՝ 1 պատգամավոր։
Օրենսդիրը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Կողմ էր 80, դեմ՝ 33 և ձեռնպահ՝ 1 պատգամավոր։
«Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ստանալով 91 կողմ, 0 դեմ և 21 ձեռնպահ ձայներ, առաջին ընթերցմամբ ընդունվեց։
Կառավարության կողմից ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ևս առաջին ընթերցմամբ ընդունվեց. կողմ էր 92, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 16 պատգամավոր։
Հարակից հրապարակումներ`
- Դիլիջանի միջազգային դպրոցի՝ 400-450 մլն դոլարի ներդրումը լիակատար իրականացվե՞լ է. Մելքումյան
- Առաջարկվում է սոցիալական երաշխիքներ նախատեսել մարտական գործողություններին ընդգրկված պաշտոնյաների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին