Արցախի Անվտանգության խորհրդի՝ 100 մլն դրամ գույքային վնասի մասին հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա այս տարվա փետրվարի 8-ին ԱՀ դատախազության կողմից հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ 2020թ․ հոկտեմբեր ամսում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100․00․000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։
Արցախի դատախազությունից հայտնում են, որ նույն օրը քրեական գործն ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե, որը վարույթ է ընդունվել և գտնվում է նախաքննության փուլում։
Հիշեցնենք, որ այս պահին Արցախի անվտանգության խորհրքի քարտուղարն Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն է, իսկ մինչ այս Սամվել Բաբայանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին