10 միլիոն հայությունը կրակն է ընկել Փաշինյանի ձեռքը. ազատամարտիկ
«Չեմ զարմանում, առաջին դեպքը չէ, որ այդ մարդը ծաղրում է մեր զոհերին»,- ասուլիսում ասաց ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանը՝ խոսելով երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո «Իմ քայլի» պատգամավորների հոտնկայս ծափահարությունների մասին:
Նա նշեց, որ ամեն ինչ ծրագրավորված է, գրում, դնում է «այդ մեշոկների, թե պոպոկի տոպրակների, ինչ են ասում, դրանց ձեռքը, որ կատարեն»:
«Շատ վտանգավոր կյանք ենք հիմա ապրում: Եթե այսպես շարունակվի, ինձ թվում է՝ Նիկոլն արդեն կաշխատի սպարապետի դիակը հանի Եռաբլուրից, Ավոյինն էլ և բոլորիս էլ կդատի, թե ինչու եք 12 հազար քառակուսի կիլոմետր հող ազատագրել իր եղբայրական Ադրբեջանից:
Գիժ է, հոգեկան հիվանդ է հերիք չէ, ժողովրդին էլ է հավասարեցնում իրեն: Կյանքում հայ ազգի մեծերի հետևից չի կարող հասնել, լավ է իմանում դրա մասին, փորձում է մեծերին հասցնել իր հետևից, բոլորին հոգեկան հիվանդ սարքի»,- նշեց ազատամարտիկը:
Նա ասաց, որ ամեն ինչ ծրագրված էր դեռ 2018 թվականից:
«Դեռ այն ժամանակ եմ ասել՝ Ռոբերտ Քոչարյանին դատում է, որ Արցախը հանձնի, Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործ է հարուցել, որ Արցախը հանձնի»,- ասաց նա:
Գ. Առաքելյանի խոսքով, Փաշինյանը հեռու է հայրենասիրությունից, պետականությունից, նա սուտասան է, խաբող ու քցող:
Ազատամարտին ընդգծեց՝ 10 միլիոն հայությունը կրակն է ընկել դրա ձեռքը:
«Ընտրությունների ժամանակ արյուն է թափվելու Հայաստանում, դեռ չի կշտացել արնախումը»,- ասաց ազատամարտիկ Գ.Առաքելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Իմքայլականների ծափերը ոչ թե Հայաստանի, այլ՝ իրենց ապագա մանդատի համար էին. Մարուքյան
- Լելե-Թեփեի օպերացիայում շատ ագրեսիվ պահվածք է դրսևորել Աննա Հակոբյանը. Ռուբեն Հակոբյան
- Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. Հյուսիսային Կորեայում ենք՝ լիդերը խոսում է, մյուսները ծափահարում են
- Էլինար Վարդանյան. Ծափեր նոր Եռաբլուրի հիմնադրին
- Փաշինյանի «հուզիչ ճառին» հաջորդեցին իմքայլականների հոտնկայս ծափերը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր