Գրավադրված անշարժ գույքը երկրից դուրս բերելու համար պետք է գրավոր համաձայնագիր ներկայացնել
Խորհրդարանը քննարկում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի խոսքով, նախագիծը բխել է այն հանգամանքից, որ շատ են հարուցված քրեական գործերը այն դեպքերով, երբ ՀՀ-ից գավադրված ապրանքներն ապօրինի արտահանել են։ Այսինքն՝ գրավադրված ապրանքը հնարավոր է Հայաստանից դուրս հանել և դրսում օտարել։ Արդյունքում, ըստ պատգամավորի, խնդիր է առաջանում այդ գրավադրմամբ ձեռք բերված վարկերի վերադարձի հետ կապված։
«Մենք առաջարկում ենք, որ ՀՀ սահմանը հատելու դեպքում քաղաքացին ներկայացնի այն անձի համաձայնությունը, ում մոտ գրավադրված է իր շարժական գույքը, և միայն այդ դեպքում թույլ տալ, որ տվյալ գույքը երկրից դուրս բերվի»,- ասաց նա։
Հարակից զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանն էլ նշեց, որ նախագիծը կարևոր է նաև նրանով, որ կբացառվի տրանսպորտային միջոցի՝ ՀՀ տարածքից դուրս բերելը, որը լիզինգով է ձեռք բերվել։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին