Արցախի շատ համայնքներում հող մշակելը վտանգավոր է
Պատերազմի հետևանքով Արցախի հանրապետության ընդհանուր գյուղատնտեսական նշանակության տարածքների շուրջ 75%-ը մնացել է հակառակորդի հսկողության տակ։
Արցախի հանրային ռադիոյի թղթակցի պատրաստած ռեպորտաժի համաձայն, 580 հազար հեկտարից մեր հսկողության տակ է մնացել 105 հազար հեկտարը։ Սակայն այստեղ էլ գարնանացան աշխատանքները ոչ բոլոր տարածքներում է հնարավոր կազմակերպել։ Էկոնոմիկայի և գյուղտնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանի խոսքով՝ մոտ 3600 հա տարածք վտանգավոր է մշակության համար, քանի որ գտնվում է հակառակորդի դիտարկման տակ։
Ասկերանի շրջանի 17 համայնքներից գրեթե բոլորում այս խնդիրն առկա է։ Մշակության համար վտանգավոր տարածքների զգալի մասը Ամարասի հարակից հատվածում է։ Իսկ Մարտունու և Մարտակերտի շրջաններում հակառակորդի դիտարկման տակ է 8 համայնք։
Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակից Ռոբերտ Վանյանի խոսքով՝ Մարտունու շրջանում մշակության համար վտանգավոր են հիմնականում Կարմիր Շուկա, Հերհեր, Սոս և Ճարտար համայնքների խաղողի այգիները։
Վտանգավոր տարածքներում աշխատելու համար ձեռնարկվել են որոշ միջոցառումներ։ Անվտանգության ապահովման համար դիմել են ռուս խաղաղապահների օգնությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ