ՀՀ իշխանություններն ապրիլի 24-ին ընդառաջ ոչ մի պատշաճ գիտական ու միջազգային ծավալների միջոցառում չեն կազմակերպել Հայոց ցեղասպանության թեմայով. Վ.Ավետիսյան
Այսօր Թուրքիայի նախագահի աշխատակազմը կանցկացնի Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով, որի ժամանակ կներկայացվեն թուրքական ժխտողականության հերթական թեզերը՝ ամեն ինչում մեղադրելով հայերին։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Իմիջիայլոց, գիտաժողովի բացումն անելու է նախագահի գլխավոր խորհրդական Ֆ. Ալթունը։
Այս նորությամբ կիսվում եմ արձանագրելու համար այն տխուր փաստը, որ Հայաստանի իշխանությունները այս տարի ապրիլի 24-ին ընդառաջ ոչ մի պատշաճ գիտական ու միջազգային ծավալների միջոցառում չեն կազմակերպել Հայոց ցեղասպանության թեմայով։
Ու քանի որ դա չի անում Հայաստանի դե ֆակտո իշխանությունը, ապա ես ու իմ ընկերները որոշել ենք այդ բացը մասամբ լրացնել մեր ուժերով։ Ապրիլի 23-ին կազմակերպել ենք «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» գիտակիրառական խորհրդաժողովը»։
Խորհրդաժողովը կազմակերպում է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ն Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցությամբ։ «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովին ընթացքում զեկուցողները կներկայացնեն Հարավային Կովկասում Թուրքիայի վարած քաղաքականության առանձնահատկությունները (աշխարհաքաղաքականություն, ռազմական և դիվանագիտական ասպեկտներ, ժողովրդագրություն և այլն). «2020թ. Արցախյան երրորդ պատերազմից հետո Հայաստանում և Հարավային Կովկասում ստեղծվել է նոր աշխարհաքաղաքական և սոցիալական իրողություն։ Տարածաշրջանում կտրուկ մեծացել է Թուրքիայի Հանրապետության դերակատարությունը։ Հարավային Կովկասում Թուրքիայի գործոնի համալիր ուսումնասիրությունը հնարավորություն կտա վերհանելու այն ռիսկերը և հեռանկարները, որոնք կանգնած են Հայաստանի և հայության առջև»։
Ելույթ կունենան՝ Ռուբեն Մելքոնյան, Վարուժան Գեղամյան, Էդգար Էլբակյան,Կարեն Իգիթյան, Հրանտ Միքայելյան, Վարդան Ոսկանյան, Սերգեյ Մելքոնյան, Ջոնի Մելիքյան։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց