Շիկահողի գյուղապետ. Ալիևները նկարվել են Ռազդարա տարածքում, որը վերջին շրջանում հանձնվել է Ադրբեջանին
«Ծառը, որին Ալիևների ընտանիքը գրկած նկարվել է, գտնվում էր Ռազդարա տարածքում, որն անմիջապես հարակից է «Սոսիների պուրակին»»,-168.am-ի հետ զրույցում հայտարարել է Սյունիքի մարզի Շիկահող գյուղի գյուղապետ Նարե Ղազարյանը։
Նա նշել է, որ մեր պատկան մարմինների ասելով՝ այդ պուրակը չի տրվել ադրբեջանցիներին, դե մենք ունենք այն տեղեկատվությունը, որը հայտնի է բոլորիս։
««Սոսիների պուրակը» 60 և ավելի հեկտար տարածք է, որից հետո արդեն ստեղծվել է բնական պուրակ, այսինքն՝ դրա շարունակությունը բնական պուրակն է։ Ալիևները նկարվել են բնական պուրակի տարածքում՝ սոսու ծառի կողքը։ Հստակ հատվածը նշում եմ՝ Ռազդարա տարածքում է, որն այս վերջին շրջանում է հանձնվել Ադրբեջանին։ Դա ներքին Հանդ գյուղից մոտավորապես 2-3 կմ հեռավորության վրա է»,- նշել է Նարե Ղազարյանը։
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 25-ին, երբ ադրբեջանական զինուժը տեղակայվել է Սյունիքում, այդ ժամանակ էլ «Սոսիների պուրակն» այլ տարածքների հետ հանձնվեց թշնամուն։
«Իհարկե, այդ ամենից մենք տեղյակ չենք եղել, մեզ առհասարակ որևէ մեկը տեղյակ չի պահել։ Մենք բազմիցս քննարկել ենք այն հարցը, որ հեռացել ենք նաև այն դիրքերից, որոնք մեզ էին պատկանում, սակայն հրամանով հեռացել ենք։
Եթե ասում են, որ պուրակը չեն հանձնել, եթե անգամ չեն հանձնել, այսօրվա նկարը արված է պուրակի հարևանությամբ, 1 մետրի տարբերություն է։
Մեկ բան էլ ասեմ՝ Ադրբեջանում երբեք սոսու ծառ չի եղել, դա եղել է հայկական պատմական ծառ։ Այդ նկարներն իրական են, նույնիսկ ունեն տեսահոլովակ․ այն կետը, որտեղ իրենք են նկարվել՝ Ծավ և Շիկահող գետերի շարունակությունն է, որը խաչմերուկում միանում է իրար ու անցնում Հանդ գյուղի միջով»,- հավելել է Շիկահողի գյուղապետը։
Միաժամանակ Նարե Ղազարյանն ասել է, որ եթե կառավարության որևէ անդամ ասում է, թե պուրակը Հայաստանինն է և չեն հանձնել, կարող են գնալ Սյունիք և իր հետ միասին այցելել «Սոսիների պուրակ»։
«Պատրաստ եմ կառավարության ցանկացած ներկայացուցչի հետ հասնել այն տեղանքը, որտեղ այդ նկարներն արվել են, եթե համոզում են, թե տարածքը Հայաստանի հսկողության տակ է։ Ուրեմն՝ ով համարձակ է, թող գա՝ միասին կգնանք այդ տեղանքը»,- եզրափակել է Նարե Ղազարյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց