Քաղաքական 11:17 28/04/2021 Աշխարհում

Հարութ Սասունյան. Վերջապե՛ս, Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը… Ո՞րն է հաջորդ քայլը

Նախագահ Ռեյգանի կողմից նախագահական հռչակագրում Հայոց ցեղասպանության հիշատակումից քառասուն տարի անց, մինչ Միացյալ Նահանգները խուսափում էր այդ խնդրից, նախագահ Բայդենը օգտագործեց Հայոց ցեղասպանություն եզրույթը՝ չնայած Թուրքիայի Հանրապետության ժխտողական ղեկավարների կողմից Միացյալ Նահանգների կառավարությանը պարտադրված «բերան փակելու» քաղաքականությանը․․․  Առավել,  Բայդենն իր «Հայոց հիշատակի օրվա ուղերձում» ցեղասպանություն բառն օգտագործեց ոչ թե մեկ, այլ երկու անգամ։

Անցյալ տարի, երբ Բայդենը նախագահի թեկնածու էր, խոստացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բայց քանի որ ամերիկահայերը բազմիցս խաբվել են նախորդ նախագահների կողմից, որոնք չէին կատարել իրենց նախընտրական խոստումները, նրանք զգուշավոր լավատեսությամբ էին վերաբերվում Բայդենի հանձնառությանը:

Նույնիսկ եթե Միացյալ Նահանգները բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ սկսած 1951 թվականից, երբ ԱՄՆ կառավարությունը պաշտոնական փաստաթուղթ ներկայացրեց Համաշխարհային դատարան․ Ներկայացուցիչների պալատը երեք բանաձև ընդունեց 1975, 1984 և 2019 թվականներին․ ԱՄՆ Սենատը միաձայն բանաձև ընդունեց 2019 թվականին, և Ռեյգանը նախագահական հռչակագիր հրապարակեց 1981 թ․ ապրիլի 22-ին, նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լուրջ առաջընթաց է`մի քանի դրական հետևանքներով․

1)    Քանի որ 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը շատ զգացմունքային հարց է, Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդները գոհունակության խոր զգացում ունեցան, որ իրենց նախնիների կրած ցեղասպանությունը պաշտոնապես և ճշմարտորեն ընդունվում է Միացյալ Նահանգների նախագահի կողմից:

2)    Ամերիկայի նախագահի այս ամենավերջին և հեղինակավոր խոստովանությունը ԱՄՆ դատարաններին հնարավորություն կտա շարունակել հայերի ներկայացրած հայցերը՝ ցեղասպանության դարաշրջանի պահանջների վերաբերյալ Թուրքիայի կառավարությունից: Նախկինում դաշնային դատավորները մերժում էին նման դատավարությունները և պնդում  (սխալ կերպով), որ քանի որ ԱՄՆ կառավարությունը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, Կալիֆորնիան և այլ առանձին նահանգներ չեն կարող օրենքներ ընդունել, որոնք թույլ են տալիս այս դատական գործերը շարունակել:

Այնուամենայնիվ, եթե դատարանները որոշեն, որ Բայդենի ուղերձը բավարար չէ նման դատական հայցեր հարուցելու թույլտվության համար, ապա ամերիկահայերը պարտավոր են ներկայացնել  օրենքի առաջարկ, այլ ոչ թե հիշատակման բանաձև, որը պետք է ընդունվի Կոնգրեսի երկու պալատների և ստորագրվի նախագահի կողմից: Սա պիտի լինի վերջին խոսքը Թուրքիայի դեմ դատական հայցեր ներկայացնելու իրավական պահանջների կատարման համար:

3)    Քանի որ Միացյալ Նահանգները գերտերություն է, նախագահի հայտարարությունները մեծ ազդեցություն ունեն այլ երկրների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Իսրայելի վրա: Ուստի սպասվում է, որ մի քանի երկրներ կհետևեն նրա օրինակին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

4)    Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղի ունեցավ հայերի համար հատկապես դժվար ժամանակաշրջանում՝ անցած աշնանը Ադրբեջանի, Թուրքիայի և իսլամական ջիհադիստական վարձկանների մասնակցությամբ արցախյան պատերազմում տեղի ունեցած աղետալի պարտությունից հետո: Նախագահ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը կբարձրացնի հայերի ոգին և կարող է ստեղծել համաշխարհային տերությունների բարի կամքի մթնոլորտ՝ կապված Արցախի կարգավիճակի և նրա բնակչության պաշտպանության խնդրի արդարացի լուծման համար:

5)    Ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարը նաև քաղաքական պայքար է մի կողմից այդ զանգվածային հանցագործությունն իրականացրած երկրի, մյուս կողմից՝ զոհերի ժառանգների կողմից: Թուրքիայի կառավարությունը, անցած տարիների նման, արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի Միացյալ Նահանգները չճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիան միլիոնավոր դոլարներ վճարեց ամերիկյան լոբբիստական կազմակերպություններին` ցեղասպանությունը ժխտելու համար, ճնշում գործադրեց և սպառնաց Միացյալ Նահանգներին սարսափելի հետևանքներով, եթե վերջինս ճանաչի ցեղասպանությունը:

Այնուամենայնիվ, Թուրքիային հասցվեց շռնդալից քաղաքական հարված: Թուրքիայի ամբարտավան նախագահին, որը կարծում է, թե ոչ մի երկիր չի կարող դեմ գնալ իր ցանկություններին, ԱՄՆ նախագահը խստորեն իր տեղը դրեց: Համոզված եմ, որ Էրդողանը անքուն գիշեր է անցկացրել, երբ Բայդենը ապրիլի 23-ին զանգահարել է նրան՝ տեղեկացնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր որոշման մասին։ Հուսանք, որ նվաստացած Էրդողանը հասկացավ՝ աշխարհը չի պտտվում Թուրքիայի շուրջ:

Այժմ տեսնենք, թե Թուրքիայի կառավարությունը ինչպես կարող է հակադարձել։ Արդյոք ժամանակավորապես հե՞տ կկանչի իր դեսպանին Վաշինգտոնից, կսպառնա՞ դադարեցնել առևտրային կապերը, թե՞ կարգելափակի ԱՄՆ կառավարության կողմից Ինջիրլիքի ավիաբազայի օգտագործումը։

Հուսով եմ, որ Էրդողանը կանի այս բոլոր քայլերը և շատ ավելին: Նման գործողություններով Թուրքիան կխորացնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, կապահովի Հայոց ցեղասպանության հանրայնացումն ամբողջ աշխարհում և իր ձախողված տնտեսությունը կտանի սնանկության: Դա կարող է հանգեցնել ներքին իրարանցման և Էրդողանին նախագահականից վերջնականապես հեռացնելուն հաջորդ ընտրությունների ժամանակ, եթե ոչ ավելի շուտ:

Հետաքրքիրն այն է, որ Էրդողանը ապրիլի 26-ի ուշ գիշերը թուրք ժողովրդի առջև երկար ելույթ ունենալով, Հայոց   ցեղասպանության մասին իր սովորական ստերից բացի, չհամարձակվեց հայտարարել ԱՄՆ-ի դեմ որևէ գործողության մասին՝ ի պատասխան Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձի: Այսպիսով, Էրդողանը ցուցադրեց իր բացարձակ նվաստացումն ու անզորությունը։

Չկարողանալով պարտադրել Միացյալ Նահանգներին՝ հրաժարվել ցեղասպանությունը ճանաչելու իր ծրագրերից, Թուրքիայի ղեկավարներն այժմ դիմում են իրենց սովորական հնարքներին՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգների ճանաչումը ոչինչ չի նշանակում: Եթե դա ոչինչ չէր նշանակում, ինչո՞ւ էր Թուրքիան միլիոնավոր դոլարներ ծախսում լոբբիստների վրա մի քանի տասնամյակ և ճնշում գործադրում ԱՄՆ կառավարության վրա՝ սպառնալով սարսափելի հետևանքներով։

Ավելի քան մեկ դար շարունակ ստերն ու ժխտումները շարունակելու փոխարեն, շատ ավելի լավ կլինի, որ Թուրքիան պարզապես ընդունի իր նախորդների ոճրագործությունները, ներողություն խնդրի և փոխհատուցի հայ ժողովրդին հասցված ահռելի վնասների համար: Թուրքիան լավ կանի հետևի Գերմանիայի օրինակին՝ Հոլոքոստից հետո։ Գերմանիան ներողություն խնդրեց Հիտլերի զանգվածային հանցագործությունների համար, հուշարձաններ կանգնեցրեց Հոլոքոստի զոհերի համար և միլիարդավոր դոլարներ փոխհատուցեց: Սա այն է, ինչ անում է քաղաքակիրթ մի ժողովուրդ, երբ իր ղեկավարները ծանր հանցագործություն են գործում։

Միևնույն ժամանակ, Սփյուռքի և Հայաստանի հայերը պետք է հետապնդեն իրենց պահանջները օրինական ճանապարհներով՝ բազմաթիվ դատական հայցեր ներկայացնելով ընդդեմ Թուրքիայի՝ տարբեր երկրների դատարաններում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ պահանջելով վերականգնել ցեղասպանության պատճառած վնասները: Մյուս կողմից, Հայաստանի կառավարությունը պետք է Թուրքիային տանի Համաշխարհային դատարան, որտեղ միայն կառավարություններին է թույլատրվում հայց ներկայացնել:

Վերջապես, ճիշտ պահն է հիշել և շնորհակալություն հայտնել հայերի մեծ բարեկամ, Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսին, ում դիվանագիտական կարիերան ընդհատվեց 2006 թվականին, երբ նա Կալիֆորնիա կատարած այցի ժամանակ ասաց ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Ճիշտ կլիներ, որ Բայդենի վարչակազմը Էվանսին նշանակեր որպես հաջորդ ԱՄՆ դեսպան Հայաստանում։ Սա նվազագույնն է, որ ԱՄՆ կառավարությունը կարող է անել այն բանից հետո, երբ նախագահը պաշտոնական ներողություն խնդրի նրանից:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}