Կառավարությունն ընդամենը 500 հազ. դրամ հատկացրեց Սյունիքի սոցիալական և հրատապ խնդիրների լուծման համար
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Սյունիքի մարզպետարանին: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից ՀՀ Սյունիքի մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքման, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերված պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Մարզի համայնքներում առկա են մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք։ Ըստ այդմ՝ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին կհատկացվի 500,000 հազ. դրամ գումար՝ մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար:
«Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով գործադիրը մեկ այլ որոշմամբ 1,200 մլն դրամ կհատկացվի Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին: Վերոնշյալ 9 մարզերում կիրականացվեն հրատապ ծրագրեր»,- հաղորդում են գործադիրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը հավաստիացնում է, որ թմրամոլները չեն ստանա արտադրական կանեփի արտադրության լիցենզիա
- Կառավարությունն ավտոմեքենաների վաճառքի երկրորդային շուկայից դուրս է մղում ֆիզիկական անձանց
- Պատվաստանյութից որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցությունը գրեթե զրոյական է. Ավանեսյան