Իմքալյական նախկին պատգամավորը նշանակվել է փոխնախարար
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Նարեկ Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ:
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, Տաթևիկ Ստեփանյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ նշանակվելով նախարարի տեղակալ:
Փաշինյանը նաև որոշում է կայացրել, որի համաձայն՝ Նարեկ Ղուշչյանը նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ:
Նիկոլ Փաշինյանի որոշումները հրապարակված են կառավարության կայքում: