Հասարակություն 12:15 03/05/2021 Հայաստան

Բոլորին խաբում են՝ առանց հաշվի առնելու մարդկանց կարգավիճակը. քաշաթաղցիները կառավարության մոտ են

Տեղահանված քաշաթաղցիները և քարվաճառցիները բողոքի ակցիա են անում Հայաստանի կառավարության շենքի մոտ։ Քաշաթաղի շրջանի Միջնավանի քաղաքապետարանի քարտուղար Մարիամ Հայրապետյանը լրագրողներին ասաց, որ այստեղ են հավաքվել մի պարզ պատճառով՝ այն ինչ որոշում է  կառավարությունը, պաշտոնապես հայտարարում են, իրականում ոչ մի բան չի կատարվում:

«Մենք տեսել են, թե ոնց են հաղթած պարտություն դրել մեր ուսերին: Մենք մնացել ենք անելանելի վիճակում: Երեկ Ստեփանակերտից եկել էր պարոն Խանումյան Հայկը, իր տեսակետը հայտնեց՝ ասելով, որ քաշաթաղցիները, բոլորը պետք է գան, տեղավորվեն, շենացնենք Ղարաբաղը, նորից բնակեցնենք: Սիրով, ընդունում եմ, պետականամետ քաղաքականություն է, բայց ինչ վերաբերում է Քաշաթաղի շրջանի հարավային թևին, այնտեղ բնակիչները  բոլորը վերաբնակեցվածներ են, որոնք 30 տարի շարունակ արյուն, քրտինք են թափել, հող են սարքել, տուն են դրել, բայց, բառիս բուն իմաստով, մի ձեռք հագուստով կանայք մի կերպ վերջին օրը դուրս են եկել, իսկ տղամարդիկ դիրքերում են եղել, Ջաբրայիլն ու Իշխանաձորն են պահել:

Հիմա այս մարդկանց համոզել, որ գնան Մարտակերտի ամենահեռու գյուղերում հող դնեն, մշակեն, ասում են՝ մենք ձեր տունը կսարքենք, գույքը կտանք, չեք գա՝ չեք ստանա ոչ մի բան: Մենք կառավարությունից խնդրում ենք՝ որոշումները, որոնք կայացնում են, համաձայնեցնեն իրենց հետ»,- ասաց տիկին Մարիամը:

Նա նշեց, որ տարբերակում չի դնում՝ Հայաստան է, թե Արցախ, Արցախի համար իր տղան կռվել է, ինքն ամեն օր լաց է լինում Արցախի համար, բայց բավական է պետական մակարդակով խաբեն մարդկանց:

«Մենք օգնություն մուրացող չեն, մենք արյուն, քրտինքով հող են մշակել, տուն ենք դրել, հերիք է մեզ խաբեն»,- ասաց նա:

Նույն շրջանի բնակիչ Անուշ Պետրոսյանն ասաց, որ վարկ էր վերցրել, տուն էր կառուցել, որպեսզի երեխաները վայելն, սակայն որդին գնաց պատերազմ ու չեկավ:

«Ամեն ինչ թողել եմ: Եթե ինձ կվերադարձնեն իմ Միջնավանը, վազելով կգնամ, բայց ուրիշ տարածք չեմ գնա ու չեմ ապրի»,- ընդգծեց տիկին Անուշը:

Նա պատմեց, որ այստեղ ապրում է վարձով, մինչև հիմա 68 հազար դրամներն էլ չի ստացել:
Մարիամ Հայրապետյանն ասաց, որ եթե Հայաստանն իրեն չապահովի, միջազգային դատարան է դիմելու միջնավանցիների անունից:

«Այլևս կառավարությանն էլ չեմ հավատում, ոչ մեկին չեմ հավատում, որովհետև բոլոր տեղերում խաբում են: Այն հանգանակության գումարները, որ եկել է մեր անունով, ոնց են յուրացրել ու յուրացնում են: Թող վերանայեն, թե ում են նշանակում հիմնադրամների ղեկավար, ներքին կարգով այս փողերը ոնց են լվանում:

Շնորհակալ ենք ՀԿ-ներին, անհատներին, որոնք աջակցություն ցուցաբերել են մեզ, բայց կառավարության մակարդակով խաբված ենք: Վարկերը ենք ունեցել, խեղդել են, մարել ենք:
Այդ 300 հազար դրամն են ասում, բայց այս պայմաններում կոպեկներ են»,- ասաց նա:

Տիկին Մարիամ խոսքով, տղան Ջաբրայիլից հիվանդ իջել է, գնում է հիվանդանոց՝ աստեղից այնտեղ են ուղարկում, արդեն հոգնել են այս ամեն ինչից:

«Բոլորին խաբում են, մեր ժողովրդին խաբում են թե վարչակազմից, թե Ստեփանակերտից Արայիկ Հարությունյանը, թե Հայաստանից: Բոլորին խաբում են՝ առանց հաշվի առնելու մարդկանց կարգավիճակը»,- նշեց նա: 

Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը հանդիպեց բողոքող քաշաթացիների հետ, ասաց, որ նրանց կընդունի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ Փաշինյանը գնալու է ԱԺ:

Քաշաթացիցներն ասացին, որ ուզում են հանդիպել անձամբ Փաշինյանի հետ, գիշերն էլ այստեղ կմանան: Ի վերջո համաձայնվեցին հանդիպել Մհերի Գրիգորյանին:

Հանդիպումից հետո Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանն ասաց, որ քննարկել են լուծումներ, հավաստիացրել են, որ մինչև մայիսի վերջ կլինի որոշումների նախագիծ, կդրվի հանրային քննարկման:

Հարցին՝  նախագիծը բնակարաններով ապահովելու մասի՞ն է, թե՞  դրամական օգնության, նա նշեց, որ ծրագրից պարզ կդառնա: Ա. Չոմոյանի խոսքով, այդ նախագիծը վերաբերելու է տեղահանված բոլոր ընտանիքներին:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}