Նախարարության կին աշխատակիցների ծեծկռտուքից հետո դատաբժշկական փորձաքննություն է նշանակված
Ոստիկանությունն ապրիլի 30-ին երևանյան պոլիկլինիկաներից մեկից ստացել է հաղորդում, ըստ որի վնասվածքներով մի կին է դիմել։ Նա հայտնել է, որ աշխատանքի վայրում վիճաբանություն է եղել, որի արդյունքում վնասվածքներ է ստացել։
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել խումբ, պարզվել է մյուս կողմի ինքնությունը, այդ անձը տվել է բացատրություն։
Այս պահին նշակաված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ այսօր Armlur.am-ը գրել էր, որ ծեծկռտուքը տեղիէ ունեցել Շրջակա միջավայրի նախարարության երկու կին աշխատակիցների միջև։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին