Իշխանությունը մերժեց բանակի հզորացման ԼՀԿ նախագիծը
Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան։ Նախ քննարկման դրվեցին այն 4 նախագծերը, որոնք գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն են ստացել, և այժմ պատգամավորները պետք է որոշեն՝ մտնո՞ւմ են այդ նախագծերը օրակարգ, թե՞՝ ոչ։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ձայների՝ 19 կողմ, 61 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ օրակարգ չմտավ։ Դեմ էին իմքայլական պատգամավորները։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ստեղծել հարթակ, որտեղ ողջ գիտական ներուժը կծառայի բանակին։
«Նախագծով նախատեսվում է ստեղծել ռազմարդյունաբերության համալիրին կից գործող գիտական կենտրոն, որը ՀՀ բուհերի հետ համատեղ կիրականացնի գիտական-գիտահետազոտական ծրագրեր, որոնք կիրկանացվեն՝ ելնելով բանակի, պետության կարիքներից։ Սրա համար կնախատեսենք տարկետում այն տղաների համար, որոնք կընդունվեն բակալավր և ի սկզբանե կկնքեն պայմանագիր, որ համաձայն են հետագայում իրենց ողջ գիտական ներուժն օգտագործել բանակի համար։Բակալավրից հետո երկրորդ և երրորդ մակարդակի իրենց ուսումնառությունն այդ տղաները կիրականացնեն համապատասխան հաստատությունում՝ ստեղծված ռազմարդյունաբերության համալիրին կից, որտեղ իրենց գիտական աշխատանքները կլինեն կոնկրետ բանակին անհրաժեշտ ուղղությամբ»,- այսօրվա նիստում ներկայացրեց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը