Քաղաքական 19:50 06/05/2021 Աշխարհում

Ապաշխարելու փոխարեն Թուրքիայի ներկայիս իշխանությունները ժխտում են․ Հովհաննես Վիրաբյան

Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանի նամակը հրապարակվել է «Perfil» պարբերականում, որում ասվում է․

«Ապրիլի 24-ին լրացավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Արգենտինայում հիշողություն, արդարություն և ճշմարտություն գաղափարներն այնքան խորը արմատներ ունեն, որ յուրաքանչյուր արգենտինացի կամա թե ակամա այդ արժեքների կրողն է: Դա մեր ընդհանրությունն է:

Այս համատեքստում, ցանկանում եմ առաջին հերթին երախտիքի խոսքս հղել Արգենտինայի իշխանությունների սկզբունքային դիրքորոշման համար, ինչպես նաև արգենտինական ԶԼՄ-ներին՝ այդ թվում «Perfil» -ին՝ թեմային անդրադառնալու և այն լայնորեն լուսաբանելու համար:

Ցավոք, պետք է արձանագրենք, որ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին զուգահեռ մենք այսօր կրկին բախվում ենք ծայրահեղականության, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների, մարդկային կյանքի և արժանապատվության ոտնահարման արհավիրքին:

Վերոնշյալի ծայրահեղ դրսևորումը դարձան 2020թ․ սեպտեմբերի 27-ին՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, այս անգամ՝ Արցախի հայության դեմ սանձազերծված ադրբեջանական ռազմական ագրեսիան, իրականացված պատերազմական հանցագործություններն ու վայրագությունները և դրանց հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամային իրավիճակը։

Մինչ օրս լիարժեք լուծում չեն ստացել ԼՂ հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հարցեր, և առաջին հերթին՝ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը:

Շարունակվում է նաև մշակութային ցեղասպանությունը... հայկական հետքերը տարածաշրջանից ամեն գնով ջնջելու և պատմությունը խեղաթյուրելու Թուրքիայի օրինակին ջանասիրաբար հետևում է Ադրբեջանը՝ սկզբում՝ Նախիջևանում, իսկ ներկայումս Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում:

Այսօր էլ շարունակվում է Թուրքիայի հայատյաց քաղաքականությունը: Ապաշխարելու փոխարեն Թուրքիայի ներկայիս իշխանությունները ժխտում են, մեղադրում և սպառնում:

Արդարացնելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը Թուրքիայի ներկա իշխանությունները հանցակից են դարձնում ժամանակակից Թուրքիային: Ցեղասպանություն գործելու հայ ժողովրդին ուղղված արդարացումներն ու մեղադրանքներն, այս դեպքում՝ հենց ցեղասպանության զոհերին, այնքան անհիմն են, տրամաբանությունից, ժամանակից և մարդասիրական արժեհամակարգերից դուրս, որ դրանք մեկնաբանելը բացարձակ որևէ իմաստ չունի: Դրանք միայն առաջացնում են տարակուսանք և զայրույթ:

Մի պահ պատկերացրեք՝ ներկայիս Գերմանիայի իշխանություններն արդարացնում են Ադոլֆ Հիտլերին և Հոլոքոստը... մեղմ ասած դժվար է պատկերացնել, չէ՞: Ցավոք, այսքան անիրական է ժամանակակից թուրքական իրականությունը:

Տեղեկացա, որ Թուրքիայի դեսպանն է նաև ակտիվ կերպով լծվել իր երկրի ժխտողական քաղաքականության կեղծ թեզերի տարածման պրոպագանդիստական գործին այստեղ՝ Արգենտինայում, մի երկրում, որտեղ պատմական հիշողությունը, մարդու իրավունքներն անբեկանելի արժեքներ են:

Կարող էի, իհարկե, նրան հիշեցնել, օրինակ, որ «ցեղասպանություն» եզրույթը սահմանվել է Ռաֆայել Լեմկինի կողմից հենց Հայոց ցեղասպանության օրինակի հիման վրա, հիշեցնել, որ ցեղասպանված հայերը հենց Օսմանյան կայսրության քաղաքացիներ էին և ոչ մեկ այլ թշնամական երկրի, հիշեցնել նույն Հիտլերի խոսքերը Հոլոքոստից առաջ, թե ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածները, կամ, օրինակ, նրանց փոխանցել այդ տարիներին Օսմանյան կայսրությունում աշխատած տարբեր երկրների մեր գործընկեր-դիվանագետների փաստավավերագրությունների բազմաթիվ արկղեր: Սակայն այդ ամենն, իհարկե, իմաստ չունի, քանի դեռ Թուրքիայի կենտրոնական իշխանությունները որդեգրել են ժխտողականությունը, հանցակցությունն ու իրականության մերժումը:

Այդուհանդերձ, վստահ եմ, որ խնդիրն այն չէ, թե Թուրքիան կճանաչի, թե ոչ Հայոց ցեղասպանության փաստը և կընդունի իր մեղքը: Հարցը ընդամենն այն է, թե ե՛րբ է նա դա անելու:

Թուրքիան չունի այլընտրանք, եթե ուզում է դառնալ մի երկիր, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և ժամանակակից արժեհամակարգերը:

Ինչպես յուրաքանչյուր հայ, ես անուղղելի լավատես եմ և վստահ եմ, որ այդ օրը գալու է: Այսօր իսկ նկատելի են դրա հիմքերը. շատ են հենց թուրք մտավորականները, հասարակական և մշակութային գործիչները, որոնք, չնայած թուրքական պետության կողմից ճնշումներին և հարուցվող քրեական գործերին, իրենց մեջ ուժ են գտնում հանուն պատմական ճշմարտության վերականգնման պայքարելու: Ժամանակակից աշխարհում ստի վրա ազգային ինքնություն կառուցելը դատապարտված է անհաջողության և դա գիտակցում են բազմաթիվ թուրք մտավորականներ:

Իսկ մինչ այդ, բոլորս, միասին պետք է անենք ամեն հնարավոր բան, աշխատենք համախմբված, որպեսզի բացառենք նման ողբերգությունների և արհավիրքների կրկնությունն աշխարհի որևէ կետում: Նման հանցագործությունների միջազգային ճանաչումը և դատապարտումն ունի կանխարգելիչ գործառույթ: Մարդկային կյանքն անգին է, իսկ դրա դեմ ոտնձգությունները չունեն որևէ արդարացում»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}