«Գեղարքունիքից՝ պարենամթերք մեր հայրենակիցներին»
Յոթ ամիս շարունակ «Աժդահակ» սոցիալ- բնապահպանական կենտրոնը, կամավորների օգնությամբ, տարբեր մարզերում իրականացրել է «Գեղարքունիքից՝ պարենամթերք մեր հայրենակիցներին» ծրագիրը։ Նպատակն էր Գեղարքունիք գյուղի բնակիչներից 100դ-ով գնել կարտոֆիլ, կաղամբ /30 դրամ/ և բաժանել Արցախից տեղահանված և պատերազմի հետևանքով տուժած զինծառայողների ընտանիքներին։
«Այս ընթացքում հազարավոր մարդիկ օգտվեցին ծրագրից, որի համար ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ենք հայտնում armenkhachatryan «Արմեն և ընկերներ» թիմին, «ԱՄՔՈՐ-Հայաստան» բարեգործական հիմնադրամին և Aurora Prize #AraratChallengе «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամին։
Ներողություն ենք հայցում հարյուրավոր գրանցվածներից, ովքեր չկարողացան օգտվել ծրագրից /ֆինանսավորում չլինելու պատճառով/։ Բոլորիդ մաղթում ենք առողջություն և թող մեր ազգը արարի և աշխատի միայն ու միայն խաղաղ պայմաններում»,- նշված է Աժդահակ բնապահպանական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին