Կոչուբաև. Ռոբերտ Քոչարյանի գրքից իշխանական ֆոբիաները շարունակվում են
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքից իշխանական ֆոբիաները շարունակվում են։
Աբովյանում, Արտաշատում, Վանաձորում և Հայաստանի այլ քաղաքներում վնասվում են գրքի գովազդները։ Ընդ որում, սրանք ուղղորդված վանդալներ են։ Մենք հստակ տիրապետում ենք, թե ովքեր են կատարողները, ուղղորդողները, կազմակերպիչները։
Բոլոր այս տեղեկությունները պատրաստվում ենք փոխանցել ոստիկանությանը գույքի դիտավորյալ ոչնչացման և վնասման, ինչպես նաև բռնություն կիրառելու հրապարակային կոչերի հանցափաստերի հիմքով նյութեր նախապատրաստելու և քրեաիրավական ընթացակարգերով լուծելու համար։
Սա լուծվող հարց է, բայց իշխանական խմբավորման և նրա պարագլխի մաղձը չլուծվող է։
Վիժվածքների իշխանությունը շարունակում է իր արբանյակների միջոցով թույն արտաթորել հասարակության մեջ։ Սրանք այնքան մանրունք են, որ սարսափում են Նախագահի գրքից, նկարից, ստվերից, անգամ անունից։ Ձեզ համար լավ լուր ունեմ․ ձեզ բոլորիդ քիչ մնաց։ Պաստառը կվերականգնվի, բայց ձեր թարախը ձեր հետ կապրի ՔԿՀ-ում»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե իշխանությունը կարդար նախագահ Քոչարյանի գիրքը, պատկերացում կունենար հող գրավելու, հողը պահելու մասին. Կոչուբաև
- Նոյեմբերի 24-ին կկայանա «Կյանք և ազատություն» գրքի դեմ իշխանության գործողությունների վերաբերյալ դատական նիստը. Ալեքսանդր Կոչուբաև
- Կյանք և ազատություն
- «Կյանք և ազատություն»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան